Այս ծառայության շնորհիվ բաժանորդը տեղեկանում է իր կանխավճարային քարտի հաշվեկշռին 100 դրամից պակաս գումար մնալու մասին և հնարավորություն ստանում ժամանակին վերալիցքավորել հաշվեկշիռը՝ վերահսկելով հաղորդակցության ծախսերը:
Ամեն անգամ, երբ բաժանորդը կատարում է զանգ կամ ուղարկում է SMS հաղորդագրություն, որի արդյունքում հաշվեկշիռը 100 դրամից նվազում է, նրան ուղարկվում է տեղեկացնող SMS հաղորդագրություն:
Ծառայությունը հասանելի է «X», «Y», «START», «START+», «UNLIM», «GO», «RED» և արխիվացված «Viva», «Z», «Ալո մենք», «ԵՍ» և «Բարբառ» սակագնային պլանների բաժանորդներին:
«Վերալիցքավորման հիշեցում» ծառայության ապաակտիվացում - *141*0#Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: