Viva-ը Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող կոմերցիոն կազմակերպություն է: Ընկերությունը կամավոր սկզբունքով սոցիալական ներդրումների ծրագրեր է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում:
Առաջնորդվելով ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտով), FCPA (Foreign Corrupt Practices Act) նորմերով և Մեծ Բրիտանիայի հակակոռուպցիոն օրենսդրության (United Kingdom Bribery Act) պահանջներով՝ ֆինանսական կամ ոչ ֆինանսական օգնության համար դիմող կազմակերպությունների և համայնքների համար Viva-ը մշակել է սոցիալական ներդրման ծրագրի առաջարկ ներկայացնելու հետևյալ ուղեցույցը:
Հիմնական դրույթներ
Սոցիալական ներդրում – համաձայն ISO 26000 միջազգային ստանդարտի՝ Սոցիալական ներդրումը ընկերության ռեսուրսների ներդրումն է հասարակական կյանքի սոցիալական, բնապահպանական և տնտեսական ոլորտների բարելավմանն ուղղված ծրագրերում և նախաձեռնություններում: Սոցիալական ներդրումը կարող է առնչություն (չ)ունենալ կազմակերպության հիմնական գործառնական ծրագրերի հետ:
Ծրագիր – սոցիալական ներդրման նպատակների իրականացմանը ծառայող նախագծի մանրամասն նկարագրություն:
Նախագիծը հավանության արժանանալու դեպքում այն ներկայացնող կողմը պետք է անցնի համապատասխանության ստուգում, որի համար կարող է անհրաժեշտ լինել ներկայացնել հավելյալ փաստաթղթեր (օրինակ՝ նախահաշիվ, շահառուների և նախագծում ընդգրկված երրորդ կողմի վերաբերյալ ֆինանսական և այլ տեղեկություններ):
Ստուգումները հաջողությամբ անցնելուց հետո և նախագծի իրականացման ընթացքում ներկայացնող կողմը պետք է ներկայացնի պարբերական ֆինանսական հաշվետվություններ:
Ծրագրի իրականացման միջոցներ.
•Ոչ ֆինանսական օգնություն (ընկերության սարքավորումների/ծառայությունների տրամադրում)
•Ֆինանսական օգնություն (ընկերության ֆինանսական միջոցների տրամադրում՝ որոշակի ծրագրերի իրականացման նպատակով)
•Կամավորություն (ընկերության աշխատակիցների անձնական նախաձեռնությունները)
Ծրագրի գնահատում.
Ծրագրի գնահատումը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով դրա համապատասխանությունը FCPA (Foreign Corrupt Practices Act) նորմերին, Մեծ Բրիտանիայի հակակոռուպցիոն օրենսդրության (United Kingdom Bribery Act) պահանջներին, ISO 26000 Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտին, ինչպես նաև ընկերության հիմնարար արժեքներին:
Ընկերությունը ազատ է ծրագրերի ընտրության հարցում և պարտավորություն չի կրում աջակցելու որևէ առաջարկված ծրագրի:
Դիմումի ներկայացման ցուցումներ.
Ծրագրի առաջարկը պետք է ներառի հետևյալ ինֆորմացիան՝
Տվյալներ՝ դիմորդի վերաբերյալ, ծրագրի մանրամասն նկարագրություն՝ ամսաթիվ, ժամանակահատված, անցկացման վայր, ծրագրի ընթացիկ և թիրախային շահառուներ, կոնտակտային տվյալներ, ծրագրի համար նախատեսվող բյուջե, այլ հովանավորների և գործընկերների ցանկ, եթե այդպիսիք առկա են:
Ինչպե՞ս դիմել Viva-ին.
Ծրագրերի առաջարկները պետք է ուղարկել info@viva.am էլեկտրոնային փոստի հասցեին կամ հանձնել Viva-ի գլխամասային գրասենյակ՝ 2023թ. նոյեմբերի 1-ից մինչև 2024թ. փետրվարի 15-ը (ներառյալ):
Ծրագրի ընդունման դեպքում դիմորդը տեղեկացվում է այդ մասին 14 աշխատանքային օրվա ընթացքում: Հակառակ դեպքում, ծրագրի առաջարկը համարվում է մերժված:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: