Ի՞նչ է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը
Կորպորատիվ պատասխանատվությունը արտացոլում է մասնավոր կամ պետական ոլորտում գործող ցանկացած առևտրային և այլ կազմակերպության նվիրումը այն հասարակությանը, որում գործում է այդ կազմարերպությունը:
Փաստն այն է, որ ընկերություններն իրենց գործունեության, արտադրանքի, ծառայությունների, ինչպես նաև հիմնական շահառուների` այն է՝ աշխատողների, հաճախորդների, ներդրումներ կատարողների, տեղական համայնքների, մատակարարների և մյուսների հետ շփման հետևանքով ազդեցություն են ունենում հասարակության և շրջակա միջավայրի վրա:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը նշանակում է ճանաչել և գիտակցել այդպիսի ազդեցությունները և կառավարել բիզնեսն այնպես, որ այն նպաստի սոցիալական, բնապահպանական և տնտեսական արժեքների աճին, այդպիսով կայուն դրական ազդեցության գործելով թե հասարակության և թե բիզնեսի վրա : Այլ կերպ ասած, ԿՊ-ն իրենից ներկայացնում է կենդանի կառավարչական լեզու, որը ներթափանցում է յուրաքանչյուր գործառույթ և չի կարող սահմանափակվել առանձին վարչությունների կողմից իրականացվող իրարից մեկուսացված ծրագրերով:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը նշանակում է հավատ, խոսքերի ու խոստումների իրական գործողություններ: ԿՍՊ-ի համընդհանուր սահմանում գոյություն չունի, քանի որ այդ գաղափարը մշտապես վերասահմանվում է՝ ժամանակի ու պահանջներին համապատասխան, միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր ընկերության պահպանելու այն արժեքներն ու սկզբունքները, որոնցով նա առաջնորդվում է:
Այնուամենայնիվ, գոյություն ունեն ԿՍՊ-ի վերաբերյալ էական տարրեր, որոնք պետք է ճանաչել:
• Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՊ) կամավոր գործունեություն է
• ԿՍՊ-ն բազմաբնույթ է և փոփոխական իր գործունեությամբ
• ԿՍՊ-ն կապող օղակ է հանդիսանում կորպորատիվ կառույցների և հասարակության միջև
• ԿՍՊ-ն ծավալվում և զարգանում է ընթացիկ ուսումնասիրությունների և ժամանակին համընթաց
Ինչո՞ւ ընկերությունները պետք է հոգ տանեն իրենց սոցիալական և բնապահպանական պարտականությունների մասին
Բնապահպանական և սոցիալական պատասխանատվությունը պետք է իր ուրույն տեղն ունենա յուրաքանչյուր գործարարի սրտի խորքում՚, - ասել է Անիտա Րոդդիքը:
Ընկերությունները չեն գործում աշխարհագրական կամ սոցիալական մեկուսացման մեջ, դրանք հասարակության մի մասն են և ֆիզիկապես տեղակայված են որոշակի համայնքներում և տարածքներում: Դրանով է մասամբ պայմանավորված քաղաքացիական և սոցիալական պատասխանատվությունն այն համայնքների հանդեպ, որտեղ գործում է ընկերությունը:
Viva-ն հավատում է Հայաստանի ապագային և գիտակցում է այդ պատասխանատվությունն ու մշտապես ջանքեր է գործադրում ինտեգրել այդ պատասխանատվությունը յուրաքանչյուր ռազմավարական մտածողության և ծրագրավորման մեջ:
ԿՍՊ-ի համապարփակ ռազմավարության զարգացումն ու իրազեկումը պահանջում է ժամանակ, նվիրվածություն, մարդկային և ֆինանսական ռեսուրսներ: Այն պահանջում է նվիրվածություն` ընկերության բարձրաստիճան ղեկավարից մինչև յուրաքանչյուր բաժնի աշխատակից:
Կորպորատիվ պատասխանատվության ռազմավարությունը պետք է ներթափանցի յուրաքանչյուր գործողության մեջ` աշխատանքի ընդունելության գործընթացից, բրենդինգից մինչև արտադրություն և վաճառք:
Ինչպե՞ս է ԿՍՊ-ն նպաստում առևտրային կազմակերպություններին
Իր պատասխանատվությունների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացումը հնարավորություն է տալիս առևտրային կազմակերպությանը ունենալու կարևոր և ազդեցիկ դեր հասարակության մեջ, լինելու ավելի մրցունակ և ցնցումներին դիմացկուն, ինչպես նաև ձեռք բերելու և պահպանելու նոր հաճախորդներ և բարձորակ կադրեր:
Տնտեսական զարգացման հիմնական գրավականը կայուն ընկերությունների առկայությունն է: Յուրաքանչյուր բիզնեսի հաջողությունն իր հերթին կախված է քաղաքացիների և, առավել լայն իմաստով, հասարակության բարեկեցության մակարդակից: Հաշվի առնելով այն, որ ԿՍՊ-ի անմիջական նպատակն է ապահովել տնտեսության, շրջակա միջավայրի և հասարակության առավելագույն կատարելագործումը, ընկերություններն ու գործարար աշխարհը պետք է առավել շահագրգռված լինեն ԿՍՊ-ի մեջ ներգրավվածությամբ: Պատահական չէ, որ ԿՍՊ-ն հայտնի է որպես “վի-վին փոլիսի”`, որ նշանակում է բոլորի համար հավասարապես փոխշահավետ քաղաքականություն:
ԿՍՊ-ի վերաբերյալ իրազեկության մակարդակը գնալով այնքան բարձրանում է, որ յուրաքանչյուր շահառու ցանկանում է տեղեկացված լինել այն ընկերության մասին, որի հետ նա շփվում է:
Հաճախորդները պահանջելու են, որ ընկերությունները, շահութաբերության և հարկեր վճարելու սովորական պարտականություններից զատ, նաև նպաստեն սոցիալական ավելի խոր նպատակների իրագործմանը:
Viva-ն հավատացած է, որ ԿՍՊ-ի իրականացումը դառնում է կենսական գործոն, ինչը նպաստում է, որ հաճախորդներն ապրանքներն ու ծառայությունները գնեն պատասխանատու ընկերությունից, ներդնողները վստահեն այդ ընկերությանը, լավագույն աշխատակիցները աշխատեն այդ ընկերության համար:
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Viva-ի համար
Իբրև տեղական ֆինանսական և տնտեսվարող կառույց, Viva-ի կորպորատիվ պատասխանատվության մոտեցումը կայանում է կազմակերպության կարգավիճակի բարձրացման մեջ` ի շահ Հայաստանի ժողովրդի, Հայաստանի և ընդհանրապես հայ ազգի:
Viva-ն գիտակցում է որ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունն առավել աճող ուշադրության և քննարկման առարկա է հանդիսանում` թե Հայաստանի, և թե Համաշխարհային մակարդակով, որի հետևանքով տնտեսական գործունեության ու հասարակության հարաբերությունները դառնում են ավելի ներդաշնակ:
Այն կազմակերպությունները, որոնք անտեսում են իրենց հասարակությունը, կարող են վնաս պատճառել սեփական հաջողությանը:
Viva-ն լի է հավատով առ այն, որ ի զորու է ընկալելի դարձնել Կորպորատիվ պատասխանատվության բազմաշերտ և զարգացող էությունը` հուսալով, որ կհաջողվի օրինակ ծառայել, և որ այլ կազմակերպությունները կհետևեն այդ օրինակին:
Մեզ համար Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը նշանակում է մշակել և կառուցել սոցիալական և գործնական այնպիսի փոխհարաբերություններ, որոնք հիմնված են հարգանքի, էթիկայի, նվիրումի, պատասխանատվության և վստահության վրա; ապահովվել առողջ և ապահով աշխատատեղեր, մասնագիտական կատարելագործման և անհատական պատասխանատվությանը նպաստող միջավայր; աշխատանքի ընդունելության իրավունքի և հնարավորության հավասար սկզբունքներ; մատակարարների հետ ազնիվ հարաբերություններ և բոլոր քաղաքացիների համար որակյալ ծառայություններ:
Բարեկեցությունը չի կարող բազմապատկվել մեկուսացման մեջ: Մենք այդ ամենին պետք է հասնենք ձեռք-ձեռքի տված, և մենք պետք է ձեռք-ձեռքի տված քայլենք դեպի ապագա Հայաստան:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: