1
viva-logo-small
  • Օնլայն վճարում
  • Մուտք
  • Անհատ հաճախորդներին
    • Բջջային կապ
    • Ժամանց և ծրագրեր
    • Նոր տեխնոլոգիաներ
    • Օնլայն խանութ
    • Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ և հեռախոսակապ
    • Օգնություն
    • Պարտատոմսեր
    • Գնումներ
  • Բիզնես լուծումներ
    • Բջջային կապ
    • Բիզնես կապ
    • M2M և IoT
    • Ամպային և ՏՏ լուծումներ
  • Մեր մասին
    • Viva-ն Հայաստանին
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Գնումներ
    • Հետադարձ կապ
    • Կոմպլաենս և գործարար էթիկա
    • Տարեկան հաշվետվություն
    • Կարիերա
  • Ավելին
    • Իրավական տեղեկատվություն
    • Տեղեկատվական անվտանգություն
  • English
  • Հայերեն
  • русский
viva-logo
  • Viva-ն Հայաստանին
    Ողջույնի խոսք
    • Հիմնարար արժեքներ
    • Առաքելություն և նպատակներ
    Մեր պատմությունը
    Viva-ի հրատարակություններ
    • Աշխարհի հայերը
    • ԿՍՊ
    Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
    Տեսանյութեր
    • Կորպորատիվ տեսանյութեր
    • Կոմերցիոն գովազդ
    • Ընկերության մասին
  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Գնումներ
  • Հետադարձ կապ
    Հասցեներ
    Բանկային հաշիվներ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Տարեկան հաշվետվություն
  • Կարիերա
    Ինչու՞ աշխատել Viva-ում
    • Բազմազանություն և հավասարություն
    • Դասընթացներ և զարգացում
    • Փոխհատուցում և արտոնություններ
    Աշխատանք և հայտարարություններ
    • Աշխատանք
    • Բուհերի և ուսանողների համար
    Կարիերայի զարգացման ծրագիր
  •  
Մենյու
Մուտք
Անհատ հաճախորդներին
Բիզնես լուծումներ
Մեր մասին
  • Viva-ն Հայաստանին
  • Ֆինանսական հաշվետվություններ
  • Գնումներ
  • Հետադարձ կապ
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Տարեկան հաշվետվություն
  • Կարիերա
Ավելին
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
Viva-ն Հայաստանին
  • Ողջույնի խոսք
  • Մեր պատմությունը
  • Viva-ի հրատարակություններ
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
  • Տեսանյութեր
Ֆինանսական հաշվետվություններ
Գնումներ
Հետադարձ կապ
  • Առաջարկներ և բողոքներ
  • Հասցեներ
  • Բանկային հաշիվներ
Կոմպլաենս և գործարար էթիկա
Տարեկան հաշվետվություն
Կարիերա
  • Ինչու՞ աշխատել Viva-ում
  • Աշխատանք և հայտարարություններ
  • Կարիերայի զարգացման ծրագիր
Ողջույնի խոսք
  • Հիմնարար արժեքներ
  • Առաքելություն և նպատակներ
Մեր պատմությունը
Viva-ի հրատարակություններ
  • Աշխարհի հայերը
  • ԿՍՊ
Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
Տեսանյութեր
  • Կորպորատիվ տեսանյութեր
  • Կոմերցիոն գովազդ
  • Ընկերության մասին
Առաջարկներ և բողոքներ
Հասցեներ
Բանկային հաշիվներ
Ինչու՞ աշխատել Viva-ում
  • Բազմազանություն և հավասարություն
  • Դասընթացներ և զարգացում
  • Փոխհատուցում և արտոնություններ
Աշխատանք և հայտարարություններ
  • Աշխատանք
  • Բուհերի և ուսանողների համար
Կարիերայի զարգացման ծրագիր
  • English
  • Հայերեն
  • русский
Օնլայն վճարում

Մեր պատմությունը

 

Viva (գործունեության սկզբում՝ ՎիվաՍել) ընկերությունը («Վիվա Արմենիա» ՓԲԸ) գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել 2004 թվականին: Գործունեությունն սկսելով 2005 թվականին փոքրաթիվ կազմով,  թիմն իր առջև նպատակ էր դրել հնարավորինս սեղմ ժամկետներում բջջային ընդարձակ ցանց ապահովել ամբողջ հանրապետությունում ու սկսել ծառայություններ մատուցել:

Viva-ի ներցանցային առաջին զանգը կատարվեց 2005 թ.-ի հուլիսի 1-ին` նոր դարաշրջանի սկիզբ ազդարարելով Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: Viva-ի մուտքով Հայաստանում ավարտվեց բջջային կապի մենաշնորհը, սկիզբ առավ մրցակցությունն ու կարճ ժամանակահատվածում հիմնովին փոխվեց ոլորտում տիրող պատկերը: Viva-ի առաջարկած բարձր որակի, մատչելի սակագների, հուսալիության և ընդարձակ ծածկույթի շնորհիվ՝ GSM ծառայությունները կարճ ժամանակահատվածում հասանելի դարձան Հայաստանի բնակչությանը:

2006 թ.-ին Viva-ն շարունակում է զարգացնել ոչ միայն ցանցը, այլև՝ կազմակերպական կառուցվածքը: Կազմակերպության երկարաժամկետ ծրագրերի հիմքում բաժանորդներին ընձեռնվող հնարավորությունների և մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն էր: Աշխատանքներ էին տարվում բջջային ցանցի ընդարձակման և մարդկային ռեսուրսների հավաքագրման արդյունավետ քաղաքականության կիրառման ուղղությամբ: 2006 թվականի հունվարի դրությամբ՝ ընկերությանը հաջողվում է գրավել շուկայի մասնաբաժնի 50 տոկոսը (ավելի քան 350 000 բաժանորդ): Նույն թվականի սեպտեմբերին ընկերության բջջային ցանցը հասանելի էր երկրի բնակեցված տարածքի 90 տոկոսում:

2007 թվականի սեպտեմբերին, բաժնետոմսերի 80 տոկոսի վաճառքից հետո, ընկերությունը դարձավ ԱՊՀ տարածքում հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկի` ռուսաստանյան «Մոբիլնիյե Տելեսիստեմի» («ՄՏՍ») ընկերության դուստր ձեռնարկություն: Նոր ռազմավարությանը, նպատակների սահմանմանը, ընդհանուր կորպորատիվ առաքելության ձևակերպմանը զուգահեռ` մշակվում է նաև Viva-ի կազմակերպչական նոր կառուցվածքը:

2007 թվականին ընկերությունն արձանագրում է զարգացման զգալի առաջընթաց և բաժանորդային բազայի աճ. Viva-ի ծառայություններից օգտվողների թիվը գերազանցում է 1 միլիոնը: Զուգահեռաբար ավելանում է աշխատակիցների թիվը:

2008 թվականին իրականացված քոբրենդինգի արդյունքում փոխվեց ընկերության ապրանքանշանը. ՎիվաՍել-ը դարձավ ՎիվաՍել-ՄՏՍ: Այդ տարվա ընթացքում ընկերությանը նաև հաջողվեց գրավել շուկայի զգալի մասնաբաժինը՝ գերազանցելով 78 տոկոսը:

2009 թվականի ապրիլին Viva-ն ազդարարեց երրորդ սերնդի (3G) ցանցի կոմերցիոն մեկնարկը: Հայաստանում առաջին անգամ իրականացվեց 3G ցանցի գործարկում՝ մարզերում: Նաև առաջին անգամ Հայաստանում իրականացվում է 3G ցանցի ապահովում՝ Երևանի մետրոյի տարածքում:

Արդիականացված ցանցը բաժանորդներին հնարավորություն ընձեռեց օգտվելու Viva-ի նորարարական այնպիսի ծառայություններից, ինչպիսիք են տեսազանգն ու շարժական գերարագ ինտերնետը:

Բջջային հեռահաղորդակցության ոլորտում Viva-ի հաջողությունները պայմանավորված են գործունեության հետևյալ սկզբունքով. բջջային ծառայությունները պետք է հասանելի լինեն ոչ թե սահմանափակ թվով մարդկանց, այլ` յուրաքանչյուրին: Արտասահմանյան օպերատորների հետ ռոումինգային գործընկերության շնորհիվ, Viva-ն հայրենիքի հետ կապ պահպանելու հնարավորություն է տալիս իր բաժանորդներին` անկախ գտնվելու վայրից: Viva-ն ունի 529 ռոումինգ գործընկեր՝ աշխարհի 192 երկրում:

Viva-ն 2010 թվականին Հայաստանում առաջին անգամ գործարկեց 4G/LTE ցանցը: Այն բաժանորդներին հնարավորություն է տալիս օգտվելու ինտերնետի անհամեմատ ավելի բարձր արագությունից և աշխատելու առավել բարձր արդյունավետությամբ:

Որպես պատասխանատու կորպորատիվ քաղաքացի՝ ընկերությունը բազային կայաններ տեղադրելու որոշում կայացնելիս չի առաջնորդվել բացառապես ներդրումների վերադարձելիության սկզբունքով: Viva-ի համար հավասարապես` սոցիալական և անվտանգության խնդիր է փոքրաթիվ բնակչությամբ և ծառայությունների սպառման փոքր հնարավորությամբ ամենահեռավոր շրջաններում անգամ հաղորդակցության հուսալի ենթակառուցվածքի ապահովումը:

Հիմնադրման օրվանից, Viva-ի բոլոր աշխատակիցների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) եղել և մնում է ոչ միայն հայեցակարգ, այլև՝ ամենօրյա գործելակերպ: Viva-ն Հայաստանում առաջին ընկերությունն է, որը ներկայացրել և կիրառել է ԿՍՊ-ն՝ որպես կառավարման մոդել և առաջին օպերատորն է, որն առաջնորդվում է սոցիալական պատասխանատվության միջազգային՝ ISO 26000 ուղեցույցներով:

Գործունեության ընթացքում, ԿՍՊ ռազմավարության շրջանակներում, Viva-ն ավելի քան 29 միլիարդ դրամ է հատկացրել Հայաստանում սոցիալական ներդրումներ իրականացնելու նպատակով՝ հետևյալ ոլորտների բարելավման և կայուն զարգացման ուղղությամբ.

  • առողջապահություն,
  • մշակույթ,
  • կրթություն,
  • սպորտ,
  • շրջակա միջավայր,
  • խմելու և ոռոգման ջրագծեր, ներառյալ՝ սահմանամերձ համայնքներում,
  • բնակարանաշինություն, ներառյալ՝ սահմանամերձ համայնքներում,
  • այլընտրանքային էներգիայով սնվող՝ ջեռուցման ու լուսավորման LED համակարգեր,
  • կամավորություն,
  • հատուկ կարիքներով երեխաներ,
  • բնակարանների տրամադրում աղետի գոտու 40 անտուն ընտանիքի,
  • աջակցություն՝ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի, ներառյալ՝ ստարթափների զարգացմանը:

Viva-ն ունի սեփական օպտիկամանրաթելային մալուխների ցանց, որը ձգվում է Հայաստանի հյուսիսից՝ հարավ: Ընկերությունն ինտերնետը ներկրում է իր սեփական օպտիկամանրաթելային կապուղիներով՝ ներքին շուկայի կարիքների համար:

2012 թվականին Viva-ն ամրապնդեց իր դիրքերը նաև ֆինանսավճարային ծառայությունների շուկայում: Թողարկելով «ՄոբիԴրամ» էլեկտրոնային դրամապանակը, իսկ 2016 թվականին՝ նաև «ՄոբիԴրամ» բջջային հավելվածը` հաճախորդին հնարավորություն է ընձեռվել կատարելու անհպում ապահով վճարումներ՝ սմարթֆոնի միջոցով: Այսօր Viva-ի առցանց խանութում ցանկացած սարք գնելիս վճարումը նույնպես կարելի է կատարել ՄոբիԴրամ-ով:

Viva-ն անցել է մարտահրավերներով հարուստ ուղի՝ իր բջջային հզոր ցանցը հասանելի դարձնելով բնակչության 99.8%-ին: 2014 թվականին Viva-ի բջջային ինտերնետի բաժանորդների թիվը հասնում էր 1 միլիոնի և ընկերությունն ուներ շուկայի մասնաբաժնի ավելի քան 60%-ը:

Մեծ կարևորություն տալով տեղեկատվական անվտանգությանը՝ ընկերությունը դարձել է առաջին օպերատորը, որը ներդրել է տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001/2013 միջազգային ստանդարտը (2015 թվականին): Այսօր ևս՝ այդ ստանդարտը հանդիսանում է ընկերության կառավարման կարևոր մաս:

2017-ին Viva-ն մուտք է գործում  B2B ֆիքսված կապի շուկա: Ընկերությունը ներկայում տրամադրում է ֆիքսված VoIP ծառայություններ, ֆիքսված լայնաշերտ ինտերնետ և տվյալների փոխանցում, համատեղակայում և կապուղիների տրամադրում: Viva-ի կողմից լայնաշերտ ինտերնետի մատակարար, օպտիկամանրաթելային սեփական ցանց ու տեխնոլոգիական հզորություններ, ինչպես նաև բաժանորդային զգալի բազա ունեցող «ADC» ընկերության ակտիվների ձեռքբերումը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն գործարքներից էր: Արդյունքում՝ Viva-ն զգալիորեն ընդլայնել է լայնաշերտ ֆիքսված ինտերնետի ու հարակից ծառայություններից օգտվող իր բաժանորդների բազան, որը ներառում է իրավաբանական անձանց՝ մասնավոր/կորպորատիվ սեկտորի ընկերություններ, պետական ու համայնքային կառույցներ:

Ընթանում է Viva-ի թվային փոխակերպման գործընթացը, որի արդյունքում ընկերությունն իր բաժանորդների առօրյան ավելի հեշտ ու պարզ դարձնելուն ուղղված նշանակալի քայլեր է կատարում: Այսպես՝ 2017 թվականին Viva-ն թողարկել է «My Viva-MTS» բջջային հավելվածը, որը բաժանորդների կարիքներին համապատասխանեցված պարզ լուծում է և թույլ է տալիս բաժանորդին բջջայինի միջոցով վերահսկել հաշվեկշիռը, ընտրել հաղորդակցության անհատական կարիքներին առավել համապատասխան սակագնային պլաններ և ծառայություններ, ակտիվացնել/ապաակտիվացնել օգտագործվող ծառայությունները և այլն:

Տարիների ընթացքում Viva-ն արժանացել է մի շարք պարգևների ու մրցանակների:

Տնտեսական և սոցիալական միջավայրի նկատմամբ ցուցաբերած բարձր պատասխանատվության շնորհիվ, 2018 թվականին Viva-ին հաջողվել է Հայաստանում առաջին անգամ ներկայացնել ԿՍՊ հաշվետվություն՝ Համաշխարհային հաշվետվությունների նախաձեռնության (Global Reporting Initiative) ստանդարտներին համապատասխան:

2018 թվականին ընկերությունը հզորացրել է ամպային ենթակառուցվածքներն ու ներկայացրել #CloudMTS՝ ծառայությունը: Միաժամանակ՝ Viva-ն առաջին օպերատորն է Հայաստանում, որը ձեռք է բերել ISO 37001 և ISO 19600 հակակոռուպցիոն և համապատասխանության համակարգերի միջազգային ստանդարտներին համապատասխանության վկայական: 2019 թվականին Viva-ն ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ կնքել է համագործակցության հուշագիր՝ հակակոռուպցիոն և ներքին բարեվարքության համակարգի ներդրման շուրջ:

2019 թ. օգոստոսին «ՄՏՍ» ՀԲԸ-ը ձեռք է բերել Viva-ի բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը:

2020 թվականի սկզբին Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն իրականացրել է կորպորատիվ տարբերանշանի ոճային փոփոխություն: Նորացված տարբերանշանը շեշտադրում է ընկերության ռազմավարական ուղղվածությունը դեպի երիտասարդությունն ու թվային աշխարհը՝ համարձակ ու կենսախինդ: Բաժանորդների համար տարիների ընթացքում հարազատ դարձած «Վիվա»-ն, ընկերության ինքնության հիմքն ու խորհրդանիշը, ինչպես միշտ, շարունակում է մնալ անփոփոխ:

Առաջին անգամ Հայաստանում՝ Viva-ի կողմից ստեղծվել են սակագնային պլաններ՝ գնային տարբեր սեգմենտներում, որոնց բաժանորդները` կախված սակագնային պլանից, հնարավորություն ունեն անսահմանափակ օգտվելու մի շարք մեսինջերներից և հավելվածներից՝  ակտիվ սակագնային պլանի դեպքում: Խոսքը վերաբերում է այնպիսի հավելվածների, որոնք դարձել են ժամանակակից մարդու առօրյա շփումների անբաժանելի մասնիկը՝ «Zoom», «Skype», Twitter, «Viber», «WhatsApp», «Messenger», «Facebook», «Telegram», «Zangi», «YouTube», «TikTok», «Snapchat», «Netflix»  և «Instagram»:  Այս լուծումները հատկապես օգտակար էին 2020 թվականի ընթացքում COVID-19-ի հետևանքով հեռավար աշխատանքի և ուսուցման ճիշտ կազմակերպման համար:

2024 թ․ հունվարի 24-ին Viva-ն հայտարարեց բաժնետիրոջ փոփոխության մասին: Ըստ այդմ՝ ընկերությունը դադարեց ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել: «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ն (“Fedilco Group Limited”) է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:

«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը Կիպրոսում գրանված ընկերություն է, որի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Չժե Չժանգը և Կոնստանտին Սոկոլովը: Հաշվի առնելով Հայաստանի համար «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը` անհատույց։

Այսպիսով՝ ընկերությունն այսօր շուկայում առաջարկում է շատ ավելին, քան պարզապես ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններն են, այդ թվում նաև՝ մի շարք խաղային, զվարճալիքային, ուսուցողական հավելվածներ, էլեկտրոնային դրամապանակ, բջջային հեռուստատեսություն, ամպային ծառայություններ և օգտակար լուծումներ՝ բիզնեսի ու ֆինանսների արդյունավետ կառավարման համար, և այլն:

Թվային փոխակերպման փուլը, որում ընկերությունն այժմ գտնվում է, ենթադրում է անցում հեռահաղորդակցության օպերատորից դեպի թվային համալիր ծառայություններ առաջարկող ընկերություն, ինչը համահունչ է ոլորտի զարգացման համաշխարհային միտումներին, ինչպես նաև՝ բաժանորդների աճող կարիքներին ու ակնկալիքներին:

2005 թվականից մինչ օրս ընկերությունը պետությանը վճարել է ավելի քան 258 միլիարդ դրամի հարկ: Ընկերությունը հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող ամենամեծ հարկատուն է և խոշոր հարկատուների աղյուսակում մշտապես զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականները:

Ընկերությունն այսօր ունի սպասարկման ընդարձակ ցանց՝ 74 սպասարկման կենտրոն՝ Երևանում ու մարզերում, որտեղ տեղակայված են նաև ՄոբիԴրամ-ի մասնաճյուղերը:

Ներկա դրությամբ՝ ընկերությունն ունի 1200 աշխատակից և ավելի քան 2 միլիոն բաժանորդ:

Բոլոր նորությունները

Նորություններ

  • Նոր ու հարմարավետ ծառայություն «+Unlim 3 ժամ». օգտվի՛ր ինտերնետից՝ այն պահին, երբ անհրաժեշտ է
    22 մայիսի 2025
  • Հիշեցում․ նախկինում ձեռքբերված, սակայն երբևէ չակտիվացված SIM-քարտերի գործողությունը ավտոմատ դադարեցվում է
    15 մայիսի 2025
  • Viva-ն հյուրընկալել է Global High-Tech-ի 15-րդ դափնեկրին՝ դոկտոր Յոշիակի Դեյմոն Հագիվարային
    14 մայիսի 2025
  • ՀՀ Կառավարությունում տեղի է ունեցել State Award for Global Contribution to High-Tech պետական մրցանակին նվիրված փոստային բացիկի մարման արարողություն
    13 մայիսի 2025
  • Գնեք 4-րդ սերնդի «AirPods» անլար ականջակալը՝ զեղչով
    12 մայիսի 2025
  • Ուղիղ զանգեր ռուսաստանյան «t2» բջջային ցանց՝ «X», «Y», «UNLIM», «UNLIM Basic», «START», «START+», «TOURIST UNLIM» սակագնային պլաններով
    02 մայիսի 2025
  • Viva-ն Հայաստանին
    • Ողջույնի խոսք
    • Մեր պատմությունը
    • Viva-ի հրատարակություններ
    • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց
    • Տեսանյութեր
  • Հետադարձ կապ
    • Առաջարկներ և բողոքներ
    • Հասցեներ
    • Բանկային հաշիվներ
  • Կարիերա
    • Ինչու՞ աշխատել Viva-ում
    • Աշխատանք և հայտարարություններ
    • Կարիերայի զարգացման ծրագիր
  • Կոմպլաենս և գործարար էթիկա
  • Իրավական տեղեկատվություն
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Սոցիալական ներդրման առաջարկ ներկայացնելու ուղեցույց

iso

 

 © 2025 «Վիվա Արմենիա» ՓԲԸ, բոլոր իրավունքները պաշտպանված են

app-store
play-market
18+

 

 

Sitemap

X

Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:

Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: