Նորարարական գաղափարների հարստությունը բխում է աշխատուժի բազմազանությունից:
Viva-ում բազմազանությունը չի սահմանափակվում սեռային, տարիքային, կրոնական կամ մշակութային առանձնահատկություններով: Բազմազանությունն ընկերության բոլոր աշխատակիցների կողմից առաջարկվող լավագույն նոր գաղափարներն են, ներդրված ջանքերն ու իրականացվող աշխատանքները: Երբ խոսում ենք բազմազանության մասին, մենք ի նկատի ունենք մի ընդգրկուն միջավայր, որտեղ գնահատվում է յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը, քանի որ վերջինս ամրապնդում է մեր մրցունակությունը համաշխարհային շուկայում:
Նորարար գաղափարները բխում են աշխատուժի բազմազանությունից և, ի վերջո, փոխակերպվում են գործողությունների և հաջողության` մեր հաճախորդների և աշխատակիցների համար: Բազմազանություն նշանակում է Viva-ի ամբողջ աշխատակազմի հզորության ու կարողության ներդրում, ի նպաստ այն աշխատակիցների ու մատակարարների, ովքեր ապրում և աշխատում են Հայաստանի բոլոր մարզերում:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: