Ողջույն: Դու Viva-ի փոդքասթների էջում ես: Վերջին տարիներին շատերս ենք սկսել ամենատարբեր փոդքասթներ լսել: Մենք ևս որոշեցինք փոդքասթների շարք սկսել և պատմել այն ամենի մասին, ինչը մեր կարծիքով հետաքրքիր կարող է լինել նաև քեզ:
Հետևիր մեր նորություններին և լսիր մեր գիտակ ու փորձառու հյուրերի հետ զրույցները՝ տեխնոլոգիաների, գիտության, տվյալների, մասնագիտական զարգացման, կրթության և բազմաթիվ այլ թեմաներով: Գնացինք:
Էպիզոդ #16
Քեյթլին Սարյան
Կիբերանվտանգության ոլորտի ինֆլուենսեր
«Cybersecurity Girl» ընկերության գործադիր տնօրեն
Instagram-ում 300 000-ից ավելի հետևորդներ, իսկ TikTok-ում միլիոնավոր դիտումներ ունեցող Քեյթլինի հետ քննարկել ենք մի շարք հետաքրքիր թեմաներ, այդ թվում՝ մարդկանց վստահությունը շահելու, համացանցից օգտվելու վտանգների, ֆիշինգային հարձակումների, դրանց հետևանքների ու դրանցից խուսափելու միջոցների, ինչպես նաև կիբերանվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց դերի մասին։ Անդրադարձել ենք նաև Քեյթլինի հայկական արմատներ ունենալուն, հայերեն սովորելու մեծ ցանկությանն ու հայ աղջիկների համար գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (STEM) ոլորտներում կրթաթոշակային ծրագրի ստեղծման իր երազանքին։
Էպիզոդ #15
Մարիանա Էդիլյան
Viva-ի մարդկային ռեսուրսների վարչության պետ
Մարիանայի հետ զրուցել ենք մարդկային ռեսուրսների ոլորտում ներկա միտումների, զարգացման հեռանկարների, աշխատակիցների անհատական տաղանդները բացահայտելու և հավատարմությունը խրախուսելու գաղտնիքների, ինչպես նաև աշխատանքի և անձնական կյանքի միջև հավասարակշռությունը պահելու հմտություններ ձևավորելու և այլ կարևոր ու հետաքրքիր թեմաների շուրջ:
Էպիզոդ #14
Լիլիթ Գրիգորյան
«IDBank»-ի գործառնական տնօրեն
Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կիբերանվտանգության ամիս: Աշխարհում տարեկան միլիարդավոր դոլարներ են կորզվում քարտային զեղծարարության պատճառով, և ուրեմն, անչափ կարևոր է կիբերանվտանգության վերաբերյալ տեղեկացված լինելը:
Մեր 14-րդ փոդքասթում այս և բազմաթիվ այլ հարցերի շուրջ զրուցել ենք «IDBank»-ի գործառնական տնօրեն Լիլիթ Գրիգորյանի հետ:
Էպիզոդ #13
Նարեկ Հակոբյան
«HR Drone» ընկերության համահիմնադիր և գլխավոր տեխնիկական տնօրեն
Նարեկի հետ զրուցել ենք «HR Drone» ընկերության նոր գործիքի մասին, որը թույլ է տալիս անանուն մնալով աշխատանք գտնել ամենատարբեր ընկերություններում: «HR Drone»-ը կադրերի հավաքագրման հավելված է, որը գործում է արհեստական բանականությամբ համադրման տեխնոլոգիայի հիման վրա:
Նաև քննարկել ենք ՄՌ ոլորտում գոյություն ունեցող մարտահրավերները և հնարավորությունները թե աշխատանք փնտրողների և թե աշխատատու կազմակերպությունների համար:
Էպիզոդ #12
Մեթյու Զայն
«Life in Armenia» ամսագրի գլխավոր խմբագիր
Մեթյուի հետ զրուցել ենք այն մասին, թե ինչպես է Հայաստան կատարած իր յոթնօրյա ուղևորությունը վերածվել յոթնամյա բնակության, նա նաև կիսվել է իր մասնագիտական և անձնական կյանքի որոշ դրվագներով:
Մեթյուն ակտիվ ներգրավվածություն ունի Հայաստանում «digital nomads» համայնքի զարգացման գործում, Հայաստանի մշակույթի, բնակչության ու առհասարակ երկրի մասին ուշագրավ պատմություններ հրապարակող «Life in Armenia» ամսագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է:
Էպիզոդ #11
Հարություն Նահապետյան
«Վի Մեդիա» ընկերության համահիմնադիր, տնօրեն
Հարությունի հետ զրուցում ենք դիսփլեյներով ցուցադրվող գովազդի, մասնավորապես՝ հանրային վայրերում առաջարկվող բաց Wi-Fi ցանցի միջոցով գովազդի, ինչպես նաև ինֆլյուենսեր մարքեթինգի և դրա հանդեպ աճող հետաքրքրության ու առանձնահատկությունների մասին: Որո՞նք են գովազդի ամենաարդյունավետ եղանակները և ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակի այն:
Էպիզոդ #10
Արթուր Մուրադյան
Ավագ պրոդուկտ մենեջեր
Արթուրի հետ զրույցում խոսել ենք պրոդուկտ մենեջմենթի մասին, նա պատմել է էլեկտրոնային հարթակում կոդավորում ուսուցանող աշխարհի ամենահայտնի հավելվածներից մեկը հանդիսացող և ավելի քան միլիոն օգտագործող ունեցող «Sololearn»-ում ուշագրավ քեյսերի մասին: Մենք նաև զրուցել ենք երիտասարդների մասին, որոնք ցանկություն ունեն նոր հմտություններ յուրացնել և բարձր վարձատրվող աշխատանք գտնել, ինչպես նաև ստարտափ միջավայրի ու այդպիսի մի ընկերությունում աշխատանքի հետ կապված հնարավորությունների և ռիսկերի մասին:
Էպիզոդ #9
Ռոման Դանեղյան
Համահիմնադիր, The Business Rover
Միացեք Viva-ի հերթական փոդքասթին և լսեք մեր զրույցը «The Business Rover»-ի համահիմնադիր Ռոման Դանեղյանի հետ:
Ռոմանի հետ խոսել ենք մարքեթինգի, որոնողական համակարգերում օպտիմիզացիայի և թվային ոլորտի բազմաթիվ այլ ակտուալ հարցերի շուրջ: Նաև քննարկել ենք «Մարքեթինգ. միֆեր և իրականություն» կոնֆերանսի մասին, որի կազմակերպիչը մեր զրուցակիցն է:
Էպիզոդ #8
Տանյա Սուկմանսկայա
«HeyGrowth» կոնֆերանսի գլխավոր գործադիր տնօրեն
Տանյայի հետ զրուցում ենք «HeyGrowth» կոնֆերանսի, այն Հայաստանում անցկացնելու որոշման և մեր երկրում բնակվող ռուսաստանյան ՏՏ համայնքի մասին: Մենք նաև 5 արագ հարց են պատրաստել Հայաստանի մասին՝ Տանյային ուղղելու համար: Նա պատմում է տեղի խոհանոցի իր ամենասիրած ուտեստի մասին (սփոյլեր. պարզվում է, որ Տանյան ամենից շատ ժենգյալով հաց է սիրում, և մենք լիովին կիսում ենք նրա ընտրությունը), հայկական հյուրընկալության և շատ ու շատ այլ բաների մասին:
Էպիզոդ #7
Արտո Մինասյան
«Krisp» և «10Web» ընկերությունների համահիմնադիր
Մեր նոր փոդքասթում զրուցում ենք «Krisp», «10Web» և «Big Story VC» ընկերությունների համահիմնադիր Արտո Մինասյանի հետ:
Արտոն պատմում է ձայնային հաղորդակցության ոլորտում աղմուկի վերացման գործում «Krisp»-ի առաջարկած հեղափոխական լուծման, տեխնոլոգիաների, աշխարհում ծավալվող տեխնոլոգիական փոփոխությունների, ստարտափ հիմնելու ճանապարհին հանդիպած հաջողությունների ու ձախողումները մասին, նաև պատմում է իր վրա տպավորություն թողած գրքերի ու երազանքների մասին:
Էպիզոդ #6
Բժիշկ Անի Գասպարյան
Մանկաբարձ-գինեկոլոգ
“Woman About Women” էքսպերտային բլոգի հեղինակ
Այս փոդքասթում մեր զրուցակիցը մանկաբարձ-գինեկոլոգ, բժիշկ Անի Գասպարյանն է: Անին «Woman About Women» էքսպերտային բլոգի հեղինակն է: Փոդքասթում խոսում ենք բլոգի, այն ստեղծելուց առաջ և դրանից հետո ի հայտ եկող հարցերի, ինչպես նաև Հայաստանում ամոթի մշակույթի մասին, քննարկում ենք բլոգին հետևողներից ստացվող հարցերը: Անին նաև պատմում է այն կնոջ մասին, ով դարձել է իր ոգեշնչանքը, ու կիսում աշխատանքը, բլոգ վարելը, ուսումը, ընտանիքի մասին հոգ տանելը և շատ ավելին համատեղելու գաղտնիքը:
Աննա Սալոմե
«Anna Salome Fashion Marketing Agency»-ի հիմնադիր
«SOMA» մոդելային գործակալության հիմնադիր
Նորաձևության մարքեթինգի և անձնական բրենդինգի էքսպերտ
Աննա Սալոմեի հետ զրուցում ենք նորաձևության մարքեթինգից և Հայաստանում մոդելային բիզնեսից: Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ Աննայի համար, որտեղի՞ց սկսել, եթե նորաձևության մարքեթինգի ոլորտ մուտք գործելու ցանկություն կա: Ինչպե՞ս հաջողել ու չհանձնվել, ինչպե՞ս գնալ երազանքի հետևից:
Ո՞վ է Աննա Սալոմեի կյանքի ճակատագրական կինը, և ինչու՞ նա ընտրեց «Սալոմե» կեղծանունը:
Այս ամենի մասին կարող եք լսել Viva-ի 5-րդ փոդքասթում:
Սամվել Խաչիկյան
«SmartGateVC» ընկերության ծրագրի գործընկեր
Ո՞վ է «միաեղջյուրը», ովքե՞ր են հրեշտակ ներդրողները, ինչպե՞ս սկսել ստարտափ, եթե կա նորարար գաղափար: Որտե՞ղ և ինչպե՞ս փնտրել ներդրումներ և դիմել դրամաշնորների: Ինչպիսի՞ ներդրումային փուլեր են գործում ստարտափ էկոհամակարգում և ի՞նչ գրականություն կարդալ այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանը գտնելու համար:
Արսեն Համբարձումյան
«Podcastle» ընկերության հիմնադիր անդամ և գործառնական գծով տնօրեն
Այս փոդքասթում մեր հյուրը «Podcastle» ընկերության հիմնադիր անդամ և գործառնական գծով տնօրեն Արսեն Համբարձումյանն է: Արսենի հետ զրուցում ենք «Podcastle» գործիքի հնարավորությունների մասին և այն մասին, թե ինչ են կարող անել «Podcastle» օգտագործողները: Արսենը նաև արժեքավոր խորհուրդներ է տալիս փոդքասթ սկսելու համար:
Կարմեն Մխիթարյան
Viva-ի ներքին հաղորդակցության և զարգացման ավագ մասնագետ
Մեր երկրորդ փոդքասթի զրուցակիցը Viva-իներքին հաղորդակցության և զարգացման ավագ մասնագետ Կարմեն Մխիթարյանն է: Զրույցի ընթացքում խոսում ենք մարդկային ռեսուրսների, դրանց դերի ու նշանակության, համավարակի պայմաններում ի հայտ եկած մարտահրավերների և լուծումների,Viva-ում աշխատելու առավելությունների, պրակտիկայի հնարավորությունների, ինչպես նաև գործատուի բրենդավորման մասին:
Կարեն Հովհաննիսյան
Viva-իտվյալների վերլուծությունների թիմի ղեկավար
Viva-ի տվյալների վերլուծությունների թիմի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը խոսում է տվյալների, ընկերությունների համար դրանց աճող կարևորության և մի շարք այլ թեմաների շուրջ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: