MNP-ն կամ շարժական կապի համարների տեղափոխելիությունը բջջային կապի օպերատորին փոխելու հնարավորություն ընձեռող ծառայություն է, որից օգտվելու դեպքում բաժանորդը պահպանում է իր ընթացիկ հեռախոսահամարը (ներառյալ՝ նախդիրը):
Հեռախոսահամարի տեղափոխման դիմում ներկայացնելու համար բաժանորդը պետք է անձնագրով այցելի Viva-ի մոտակա սպասարկման կենտրոն և ներկայացնի համապատասխան դիմումը: Հեռախոսահամարի տեղափոխման դիմումը կարելի է նաև ներկայացնել առցանց ՝ այս հղմամբ:
Մնացածի մասին կհոգան մեր աշխատակիցները:
Հեռախոսահամարի պահպանմամբ Viva-ի ցանցին միանալու ծառայությունն անվճար է:
Տեղափոխման գործընթացն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ բաժանորդի կողմից ավելի ուշ ժամկետ սահմանելու դեպքի, որը չի կարող գերազանցել 30 օրը: Viva-ի սպասարկման կենտրոնում տեղափոխման դիմումը լրացնելիս, բաժանորդը ստանում է նոր քարտ, որը կակտիվացվի բաժանորդի հին համարով անմիջապես տեղափոխումն իրականացվելուց հետո:
Ոչ: Կանոնների համաձայն, Viva-ի աշխատակիցները կձևակերպեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը բաժանորդին ընթացիկ ծառայություններ մատուցող օպերատորի հետ: Բաժանորդին ընդամենն անհրաժեշտ է այցելել Viva-ի մոտակա սպասարկման կենտրոն:
Հեռախոսահամարի տեղափոխումը հնարավոր է իրականացնել վերջին տասներկու ամսվա ընթացքում առավելագույնը երկու անգամ:
Տեղափոխվող հեռախոսահամարների քանակի սահմանափակում չկա, եթե դրանք դիմումը ներկայացնող բաժանորդի անունով կամ բաժանորդը պատշաճ կերպով լիազորված է քարտ(եր)ը օգտագործողի (օգտագործողների) կողմից:
Բաժանորդին զանգահարողները կլսեն կարճ ազդանշան, որը կտեղեկացնի, որ նրանք զանգ են կատարում դեպի այլ բջջային ցանց: Ազդանշանը չի ստացվի, եթե նրանք նույնպես տեղափոխվեն Viva-ի ցանց: Ազդանշանի ստացումն ի սկզբանե ակտիվացված է բոլոր զանգահարողների համար: Եթե զանգահարողը չի ցանկանում լսել ազդանշանը, այն կարելի է ապաակտիվացնել՝ ուղարկելով *148*0# հրահանգը: Նորից ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *148*1# հրահանգը:
Բաժանորդը պետք է ուղարկի հետևյալ անվճար USSD հրահանգը՝ *148*հեռախոսահամար# (հեռախոսահամարը նշելով 9-նիշ ձևաչափով), որից հետո նա կստանա նշված հեռախոսահամարի Viva-ի բջջային ցանցին պատկանելիության մասին հաղորդագրություն: Բաժանորդները կարող են այս հրահանգն օգտագործել նաև ռոումինգում գտնվելիս: Հրահանգներն ուղարկելն անվճար է:
Այո, եթե.
- հեռախոսահամարը գրացնված չէ բաժանորդի անունով,
- բաժանորդն արդեն ներկայացրել է Viva-ի ցանց անցնելու դիմում, որը գտնվում է մշակման փուլում,
- գերազանցվել է վերջին 12 ամսում տեղափոխումների թույլատրելի քանակը
- դիմումի մեջ ներկայացված անձնական տվյալները ճիշտ չեն:
Նման դեպքերում, բաժանորդը կտեղեկացվի մերժման և դրա պատճառների մասին իր հին կամ ժամանակավոր հեռախոսահամարին ուղարկվող SMS-ի միջոցով:
Ոչ: Viva-ի ցանց տեղափոխվելուց հետո նախկին օպերատորի կողմից տրամադրվող բոլոր սակագնային պլանները և ակտիվացված ծառայությունները դադարեցվում են՝ բաժանորդին հնարավորություն ընձեռելով ընտրելու բաժանորդի հաղորդակցման կարիքներին առավել համապատասխան ծառայություններ՝ Viva-ի ծառայությունների տեսականուց:
Ոչ: Ընթացիկ օպերատորի հանդեպ ֆինանսական պարտավորությունների առկայությունը չի կարող խոչընդոտել հեռախոսահամարի տեղափոխմանը: Այդուհանդերձ, խորհուրդ ենք տալիս ֆինանսական պարտավորությունները կատարել ժամանակին՝ իրավական հետևանքներից խուսափելու համար:
Հեռախոսահամարը այլ օպերատորի ցանց տեղափոխելու դեպքում, Viva-ի հետ կնքված բաժանորդագրության պայմանագիրը ավտոմատ խզվում է՝ անկախ հաշվեկշռից։ Բացասական հաշվեկշիռ ունենալու դեպքում, խորհուրդ է տրվում վճարել պարտքը՝ իրավական հետևանքներից խուսափելու համար։ Դրական հաշվեկշիռ ունենալու դեպքում, գումարը չկորցնելու համար, խորհուրդ է տրվում փոխանցել այն այլ Viva հեռախոսահամարի հաշվեկշռի՝ «Փողանցում» ծառայության միջոցով, կամ օգտագործել, նախքան համարն այլ օպերատորի ցանց տեղափոխելը։
Հեռախոսահամարի տեղափոխման գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո հին քարտը փոխարինելու նպատակով Ձեզ կտրվի նոր SIM-քարտ, իսկ հին քարտի վրա եղած տվյալները անհրաժեշտ կլինի տեղափոխել նոր քարտ:
Տեղափոխված հեռախոսահամարին տրամադրվող ծառայությունները նոր օպերատորի ցանցում կասեցվելու դեպքում հեռախոսահամարը 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղափոխվում է հետ՝ հիմնական (նախկին) օպերատորի ցանց:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: