Viva-ի «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի միջոցով կարող եք անմիջապես համակարգչից.
•Վերահսկել Ձեր հաշիվը` ստուգել այն, կատարել վերալիցքավորում, վճարումներ և այլ գործարքներ,
•Ակտիվացնել, ապաակտիվացնել և կարգավորել ծառայությունները,
•Ընտրել սակագնային պլանը,
•Ուղղել Ձեր հարցերը 111 թեժ գծի օպերատորներին
և ստանալ դրանց պատասխաններն առցանց ռեժիմում,
•Ուղարկել SMS հաղորդագրություններ,
•Եվ շատ ավելին….
Պորտալից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել` ուղարկելով SMS բառը 111 կարճ համարին: Քիչ անց Դուք կստանաք գաղտնաբառ, որով կարող եք մուտք գործել Ձեր էջն ու օգտվել պորտալի ընձեռած բոլոր հնարավորություններից:Գրանցումն անվճար է:
Ի դեպ, «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի ընձեռած հնարավորությունների զգալի մասը հասանելի է նաև բջջային հավելվածով*, որը կարելի է ներբեռնել Play Store-ից և App Store-ից:
Հավելվածը հասանելի է հայերեն (կախված հեռախոսի մոդելից և օպերացիոն համակարգից), անգլերեն և ռուսերեն:
* Բջջային հավելվածը համատեղելի է Android 2.3 և iOS 6.0 օպերացիոն համակարգերի և դրանց ավելի նոր տարբերակների հետ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: