«Քարտուղար» ծառայությունը հաղորդագրության տեսքով տեղեկացնում է Ձեզ ուղղված այն զանգերի մասին, որոնք չեք կարողացել ստանալ հեռախոսագծի զբաղված լինելու, հեռախոսն անջատված լինելու կամ ռադիոծածկույթից դուրս գտնվելու պատճառով:
Հաղորդագրության մեջ նշվում է զանգահարողի հեռախոսահամարը, զանգի օրը և ժամը:
Հեռախոսագծի զբաղված լինելու դեպքում հաղորդագրությունները կստանաք անմիջապես, իսկ եթե հեռախոսն անջատված է կամ Դուք գտնվում եք ռադիոծածկույթից դուրս, ապա հասանելի դառնալուն պես Ձեզ կդիմավորի «Քարտուղարն» իր հաղորդագրություններով:
Ի դեպ, Դուք կարող եք ակտիվացնել նաև «Քարտուղար+» ծառայությունը, և Ձեր հասանելի լինելու մասին հաղորդագրություն կստանան այն բաժանորդները, որոնցից ունեք բաց թողնված զանգեր:
Հաղորդագրություն չի ուղարկվում.
•Եթե զանգահարողն օգտվում է Ինքնորոշման արգելափակում կամ «Պահմտոցի» ծառայությունից
•Եթե Դուք օգտվում եք «Զանգի վերահասցեավորում» ծառայությունից
Ծառայությունները անվճար են թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային բաժանորդների համար և հասանելի են նաև ռոումինգում:
Գործողություն | Հրահանգ |
---|---|
«Քարտուղար» ծառայության ակտիվացում | *142*1# |
«Քարտուղար» ծառայության ապաակտիվացում | *142*0# |
«Քարտուղար+» ծառայության ակտիվացում | *143*1# |
«Քարտուղար+» ծառայության ապաակտիվացում | *143*0# |
«Քարտուղար+» ծառայության կարգավիճակի ստուգում | *143# |
Հեռախոսահամարի ավելացում «Քարտուղար+» ծառայության «Սև ցուցակ» | *143*հեռախոսահամար*0# |
Հեռախոսահամարի հեռացում «Քարտուղար+» ծառայության «Սև ցուցակից» | *143*հեռախոսահամար*1# |
«Քարտուղար+» ծառայության «Սև ցուցակի» դիտում | *143*2# |
Մուտք հրահանգների մենյու | *143*3# |
Ծանոթություն
•«Քարտուղար+» ծառայությունն անհասանելի է միջազգային և դեպի այլ ցանցեր զանգերի դեպքում:
• Ծառայությունները հասանելի են ռոումինգում, եթե համապատասխան ծառայությունները մատուցվում են նաև ռոումինգ գործընկերոջ կողմից:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: