Հանդիսանալով բաժանորդամետ ընկերություն՝ Viva-ն («Վիվա Արմենիա» ՓԲԸ) պատրաստակամ է և հետևողական բաժանորդների դիտողություններին, բողոքներին և առաջարկներին արագ և սպառիչ հետադարձ կապ ապահովելու հարցում:
Ցանկացած հարցով բաժանորդը կարող է դիմել Viva ընկերությանը՝ զանգահարելով շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարով, սոցիալական ցանցերի միջոցով, առցանց կապվելով օպերատորի հետ, ուղղելով էլեկտրոնային կամ տպագիր նամակ կամ այցելելով սպասարկման կենտրոններից մեկը:
Գրավոր դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով այցելել ընկերության գլխամասային գրասենյակ կամ մոտակա սպասարկման կենտրոն: Մեր աշխատակիցները պատրաստակամորեն կաջակցեն դիմումը լրացնելիս:
Համապատասխան մուտքագրումից հետո բաժանորդին տրվում է հերթական համար, որի միջոցով հնարավոր է ստուգել դիմումի կարգավիճակը:
111 թեժ գիծ
Viva-ի շուրջօրյա թեժ գծի միջոցով կարող եք ստանալ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ ցանկացած հարցի պատասխան: Հարցերը կարող եք ուղղել Ձեզ առավել հարմար եղանակով, քանի որ գործում է 111 թեժ գծի երեք տարբերակ.
Հեռախոսային
Viva-ի հեռախոսահամարներից մեր օպերատորներին կարող եք միանալ` զանգահարելով 111: Այլ հեռախոսահամարներից անհրաժեշտ է հավաքել 093 297111 (կամ +374 93 297111` արտասահմանից զանգահարելիս):
Առցանց
Մուտք գործելով «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի «111 օնլայն» էջը՝ կարող եք առցանց զրուցել մեր օպերատորների հետ:
Էլեկտրոնային փոստ
Ձեզ հուզող հարցերը կարող եք ուղղել նաև 111@viva.am էլեկտրոնային հասցեով և մեր աշխատակիցներն օպերատիվ կերպով կպատասխանեն դրանց:
Ի դեպ, ցանկության դեպքում, հարցերը կարելի է ուղղել նաև info@viva.am էլեկտրոնային փոստի հասցեով:
Սոցիալական ցանցեր
Viva-ի կողմից մատուցվող ծառայություններին և ընկերության գործունեությանը վերաբերող հարցերով կարելի է դիմել նաև Facebook և Twitter սոցիալական ցանցերում ընկերության պաշտոնական էջերում:
Հարցման կարգավիճակի ստուգում
Ստուգեք Ձեր հարցման կարգավիճակը՝ զանգահարելով 111 շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարով, դիմելով մոտակա սպասարկման կենտրոն կամ «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի միջոցով:
Գրավոր դիմումի պատասխանը տրվում է դիմումն ընկերության ընդունարանում ստանալու օրվանից սկսած՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: