Կարճ հաղորդագրությունների ծառայությունը (SMS) հնարավորություն է տալիս ուղարկելու և ստանալու տեքստային հաղորդագրություններ:
Մեկ հաղորդագրությունում նիշերի քանակը (ներառյալ՝ կետադրական նշանները և տարածությունը բառերի միջև), չպետք է գերազանցի լատինատառ գրվելու դեպքում՝ 160 նիշը, իսկ հայատառ կամ կյուրեղատառ /ռուսերեն/ գրվելու դեպքում՝ 70 նիշը:
Եթե հաղորդագրության ծավալը գերազանցում է նիշերի սահմանված քանակը, ապա հասցեատերը ստանում է երկու կամ ավելի հաղորդագրություն: Յուրաքանչյուր հավելյալ հաղորդագրության համար գանձվում է սահմանված սակագնին համապատասխան գումար:
SMS կենտրոնի համարը գրանցված է բաժանորդի քարտի վրա` +37493297333:
Կարճ հաղորդագրության հասցեատիրոջ համարը կարող է մուտքագրվել հետևյալ կերպ.
Տեղական.
•0 [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար], կամ
•+374 [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար], կամ
•00374 [բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Միջազգային.
•+ [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար], կամ
•00 [երկրի կոդ] [տարածաշրջանի կամ բջջային ցանցի կոդ] [հեռախոսահամար]
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: