«Նոր օր» ծառայությունը բոլոր կանխավճարային բաժանորդներին հնարավորություն է տալիս փոխանակելու իրենց հաշվի գումարը քարտի վավերականության ժամկետի հետ:
Փոխանակում իրականացնելու համար պարզապես հավաքեք *120*փոխանակվող գումարը#, սեղմեք զանգահարելու կոճակը և կստանաք նշված գումարին համապատասխան լրացուցիչ վավերականության ժամկետ. 1 օրը = 20 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Օրինակ` *120*200# հավաքելու դեպքում Ձեր հաշվից կգանձվի 200 դրամ, իսկ վավերականության ժամկետը կերկարացվի 10 օրով:
Հաշվի գումարը վավերականության ժամկետի հետ կարելի է փոխանակել նաև «Ինտերնետ օգնական» պորտալի միջոցով կամ «My Viva» հավելվածով:
Ներբեռնեք «My Viva» հավելվածը «Play Store»-ում / «App Store»-ում:
Ծառայությունը հասանելի է քարտի վավերականության ժամկետից անկախ:
Ծանոթություն
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: