«Վավերականության երկարացում» ծառայությունը նախատեսված է հատուկ ավագ սերնդի բաժանորդների համար:
Չէ՞ որ մեր տատիկներն ու պապիկները շատ ավելի քիչ են օգտվում վճարովի բջջային ծառայություններից: Հաճախ չեն հասցնում սպառել հաշվի գումարը նախքան քարտի վավերականության ժամկետի ավարտը և այն զրոյանում է: Նման խնդիր այլևս չի առաջանա:
63 տարեկան և անց բաժանորդները ցանկացած պահի կարող են անվճար երկարացնել կանխավճարային քարտի վավերականության ժամկետը` պահպանելով հաշվի գումարը: Պարզապես ուղարկեք *456# հրահանգը և կունենաք 100 օր վավերականության ժամկետ:
Ավելացված օրերն ավարտին մոտենալու դեպքում կարող եք կրկին օգտվել ծառայությունից ու հասցնել վավերականության ժամկետը 100 օրվա:
Ծանոթություն
•Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է, որ քարտը գրանցված լինի հենց օգտագործողի անունով, քանի որ բաժանորդի տարիքը որոշվում է գրանցման տվյալներում նշված ծննդյան թվով:
•«Նոր րոպեներ» ծառայությունը չի տրամադրվում «Վավերականության երկարացում» ծառայությունից օգտվող բաժանորդներին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: