Այս ծառայությունը բաժանորդին հնարավորություն է տալիս ստանալու մանրամասն տեղեկություն ելքային զանգերի, հաղորդագրությունների, օգտագործված ինտերնետի և այլ ծառայությունների վերաբերյալ:
Մանրամասն հաշիվ կարելի է ստանալ.
«Ինտերնետ օգնականի» միջոցով մանրամասն հաշվի տրամադրման ծառայության դիմաց գինը կազմում է 100 դրամ (ներառյալ՝ ԱԱՀ), իսկ «My Viva» հավելվածի միջոցով՝ մանրամասն հաշվի տրամադրման ծառայությունն անվճար է:
Էլեկտրոնային հաշիվ` կորպորատիվ բաժանորդների համար
Ընդհանուր վճարման սկզբունքով գործող կորպորատիվ փաթեթների բաժանորդները, որոնք ամբողջ փաթեթի ամենամսյա պարտքի վճարումն իրականացնում են մեկ ընդհանուր հաշիվ-ապրանքագրով, կարող են տեղեկություն ստանալ փաթեթում ներառված բոլոր հեռախոսահամարների մանրամասն հաշիվների մասին՝ ակտիվացնելով էլեկտրոնային հաշվի ծառայությունը:
Ծառայությունն ակտիվացնելու համար կորպորատիվ փաթեթի շրջանակում լիազորված անձը պետք է համապատասխան փաստաթղթերով մոտենա սպասարկման կենտրոն, լրացնի բաժանորդագրության հայտը՝ նախատեսված դաշտում նշելով այն հեռախոսահամարը, որի համար պետք է ակտիվանա ծառայությունը:
Փաթեթի համապատասխան հեռախոսահամարի համար էլեկտրոնային հաշվի ծառայությունը ակտիվացնելուց հետո լիազորված անձը պետք է գրանցվի «Ինտերնետ օգնական» պորտալում՝ 111 կարճ հեռախոսահամարին ուղարկելով «SMS» բառը: Քիչ անց բաժանորդը պատասխան հաղորդագրությամբ կստանա գաղտնաբառ՝ պորտալ մուտք գործելու համար:
«Ինտերնետ օգնական» պորտալում տվյալները առավելագույնը պահպանվում են վերջին 3 ամսվա համար:
Հեռախոսահամարի կասեցումից հետո ծառայությունը ավտոմատ կերպով ապաակտիվանում է, իսկ որևէ փոփոխության դեպքում՝ կորպորատիվ փաթեթի սեփականատեր հանդիսացող կողմը պատասխանատու է այդ մասին տեղեկացել Viva ընկերությանը:
Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով` ռոումինգում մատուցված ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները մանրամասն հաշվում կարող են արտացոլվել ուշացումով կամ զրոյական արժեքով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: