2025 թվականի փետրվարի 12-ից մինչ 2025 թվականի հունիսի 23-ը ներառյալ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն նախատեսում է հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխել «Վիվա Արմենիա» ՓԲ Ընկերության անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերը` հետևյալ պայմաններով.
ԴԱՍԸ | անվանական արժեկտրոնային |
---|---|
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ | 100 ԱՄՆ դոլար |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ | 80,000,000 ԱՄՆ դոլար |
ՔԱՆԱԿԸ | 800,000 հատ |
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ | 36 ամիս |
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ | 7.65 % |
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ | 6 ամիս պարբերականությամբ |
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ | «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ |
«Վիվա Արմենիա» ՓԲԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025թ. հունվարի 22-ի թիվ 1/17 Ա որոշմամբ:
Ներդրողները Ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ (այսուհետ՝ Բանկ) գլխամասային գրասենյակում (հասցե՝ ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2), իսկ էլեկտրոնային տարբերակները՝ ստորև ներկայացված հղումներով:
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը կհամարվի պատշաճ կերպով ներկայացված Տեղաբաշխողին, եթե այն ներկայացվել է Տեղաբաշխողին ներքոնշյալ համակարգերից կամ կապի միջոցներից որևէ մեկի միջոցով.
Օնլայն | Բանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով էլեկտրոնային հայտ ներկայացնելու միջոցով |
Առձեռն | Այցելելով Բանկի որևէ մասնաճյուղ և հաճախորդի մենեջերների միջոցով լրացնելով համապատասխան հայտ-հանձնարարականը |
Էլեկտրոնային փոստ | CapitalMarkets@ameriabank.am |
CBAnet | CapitalMarkets Ameriabank/AMERIA/CBANet@CBANet |
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին ներկայացնելուց հետո պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցները ներդրողների կողմից պետք է մուտքագրվեն թողարկման նպատակով «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված 1570043109811401 հաշվեհամարին՝ մինչև հայտ-հանձնարարականի ներկայացման օրվա ավարտը: MyAmeria հավելվածի MyInvest հարթակի միջոցով ձեռքբերում իրականացնող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն նույն հարթակի միջոցով իրականացնել պարտատոմսերի ձեռքբերման համար համապատասխան դրամական միջոցների մուտքագրումը, ինչպես նաև արժեթղթերի հաշվի բացումն ավտոմատ կերպով:
Ներդրողները տեղեկացվում են իրենց հայտ-հանձնարարականների բավարարման մասին հայտի ներկայացման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում: