Ակտիվացումը քայլ առ քայլ






Ակտիվացումը տեսանյութում
Թե՛ գործող SIM քարտի համարը eSIM-ով փոխարինելու և թե՛ eSIM քարտով նոր հեռախոսահամար ձեռք բերելու դեպքում ակտիվացման գործընթացը նույնն է:
Տեսանյութում և նկարներում կարող եք տեսնել eSIM քարտի ակտիվացման գործընթացը iPhone-ի օրինակով. այլ սմարթֆոններում գործողությունները գրեթե նույնն են:
Ստորև նկարում eSIM քարտի QR կոդի օրինակ է:

QR կոդը ինքնին eSIM քարտ չէ, այլ այն ներբեռնելու հղում: Այդ իսկ պատճառով Ձեզ անհրաժեշտ է կայուն ինտերնետ կապ՝ eSIM քարտը QR կոդով ակտիվացնելու համար: Եթե Ձեր սմարթֆոնը չունի հասանելի բջջային ինտերնետով SIM քարտ, կարող եք միանալ հասանելի Wi-Fi ցանցի:
Եթե դուք փոխարինել եք SIM քարտը eSIM-ով, ապա ֆիզիկական SIM քարտը պետք է հեռացվի սմարթֆոնից. այն այլևս պիտանի չէ: Իսկ եթե ցանկանում եք արդեն ակտիվ eSIM-ը մի սմարթֆոնից մյուսը տեղափոխել՝ օգտագործելով QR կոդը, հարկավոր է ջնջել այն նախորդ սմարթֆոնից, որպեսզի հնարավոր լինի ակտիվացնել eSIM-ը նոր սմարթֆոնում: Քանի դեռ ներբեռնման գործընթացը չի ավարտվել, և eSIM-ը հաստատված չէ նոր սմարթֆոնում, ինտերնետը մի՛ անջատեք: