Viva-ի բաժանորդները կարող են օգտվել «Պրեմիում զանգ» և «Պրեմիում SMS» ինտերակտիվ ծառայություններից` զանգահարելով կամ ուղարկելով SMS հատուկ պրեմիում հեռախոսահամարներին:
«Պրեմիում Զանգ» ծառայության հեռախոսահամարներ և սակագներ
«Պրեմիում SMS» ծառայության հեռախոսահամարներ և սակագներ
Պրեմիում ծառայությունների սակագները կարելի է ճշտել անմիջապես բջջային հեռախոսից: Բավական է ուղարկել *320*պրեմիում հեռախոսահամարը# անվճար հրահանգը, ի պատասխան որին Դուք կստանաք տվյալ հեռախոսահամարի միջոցով տրամադրվող ծառայության արժեքը:
Ծանոթություն
•Պրեմիում ծառայությունները չեն գործում ռոումինգում:
•Պրեմիում ծառայությունները մատուցվում են երրորդ կողմերի հետ համատեղ:
•Պրեմիում հեռախոսահամարները և դրանց միջոցով մատուցվող ծառայությունների պայմանները կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել:
•Պրեմիում ծառայությունների միջոցով մուլտիմեդիա ֆայլեր ներբեռնելու համար բաժանորդի մոտ պետք է ակտիվացված լինի Ինտերնետ ծառայությունը:
•Պրեմիում ծառայությունների միջոցով որևէ մուլտիմեդիա ֆայլ ներբեռնելիս բաժանորդը վճարում է ինչպես տվյալ ֆայլի արժեքը, այնպես էլ ինտերնետի վճարը` կախված ֆայլի ծավալից:
•«Պրեմիում զանգ» և «Պրեմիում SMS» ծառայությունների վճարը գանձվում է անկախ զանգի կամ SMS-ի վավեր կամ անվավեր լինելուց:
•Պրեմիում ծառայություններից օգտվելիս, կարող է անհրաժեշտ լինել ուղարկել ավելի քան մեկ վճարովի SMS:
•Viva-ը որևէ պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից մատուցվող ծառայությունների կանոնների բովանդակության և դրանց պահպանման համար: Բաժանորդն ինքն է պատասխանատու այդ կանոնների հետ ծանոթանալու համար:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: