Ծառայությունը նախատեսված է Viva-ի այն բաժանորդների համար, որոնք օգտվում են «Արմենիան Քարդ» վճարահաշվարկային համակարգի կողմից սպասարկվող MasterCard, ArCa և Visa քարտերից:
Համապատասխան բանկում կապակցելով իրենց բջջային հեռախոսահամարը քարտային հաշվեհամարին՝ բաժանորդը հնարավորություն ունի կատարելու քարտի հետ կապված գործողություններ՝ USSD հրահանգի միջոցով, այդ թվում.
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել հրահանգների ցանկ, ուղարկելով *116# հրահանգը, և հետևել հրահանգներին:
Ի դեպ, Viva-ի կողմից մատուցվող ծառայությունն անվճար է և հասանելի է նաև ռոումինգում: Բանկի կողմից մատուցվող ծառայությունների համար կարող են կիրառվել սակագներ:
Ծառայությունը մատուցող ընկերություն՝ «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ (hեռ.՝ 010 512 888, աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ 10:00-18:00):
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: