Օգտվեք հիմա, վճարեք հետո
Ակտիվացրեք «Լիցք+» ծառայությունը և շարունակեք օգտվել Viva-ի ծառայություններից՝ մինչև 3000 դրամի չափով:
Ի դեպ, 3000 դրամը կարող եք օգտագործել հետևյալ սակագնային պլանները, փաթեթներն ու ծառայություններն ակտիվացնելիս հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու համար.
• «Viva»* (ներառյալ հավելյալ ինտերնետ փաթեթը)
• “X”, “Y”, “Z”, «START», «START+», «UNLIM» և «TOURIST UNLIM»* (ներառյալ հավելյալ ինտերնետ փաթեթը)
Ծառայությունն ակտիվացնելու համար օգտվեք «My Viva» հավելվածից կամ պարզապես ուղարկեք *221# հրահանգը:
Ներբեռնեք «My Viva» հավելվածը «Play Store» -ում / «App Store» -ում:
Ծառայության ակտիվացման գինը 20 դրամ է: Այն գանձվում է այն դեպքում, եթե ծառայությունը հաջողությամբ ակտիվացվում է, անկախ նրանից բաժանորդը հասնում է բացասական հաշվեկշռի, թե՝ ոչ:
Ծառայությունից հնարավոր է օգտվել այն ակտիվացնելուց հետո 30 օրվա ընթացքում: Օրինակ, եթե Դուք արդեն օգտվում եք «Լիցք+» ծառայությունից, ունեք 800 դրամ կուտակված պարտավորություն և վերալիցքավորել եք հաշիվը 1000 դրամով, ապա Ձեր հաշվեկշռի մնացորդը կդառնա 200 դրամ, իսկ «Լիցք+» ծառայությունը կլինի ակտիվ և ցանկության դեպքում դուք կկարողանաք կրկին օգտվել դրանից մինչև ծառայության գործողության ժամկետը լրանալը:
Եթե ցանկանում եք կառավարել Ձեր բացասական հաշվեկշիռը և ապաակտիվացնել ծառայությունը նախքան 30-օրյա ժամկետը լրանալը՝ ուղարկեք *221*0# հրահանգը։
«Լիցք+» ծառայության գործողության ժամկետի ընթացքում սպառած ծառայությունների դիմաց գումարը և ծառայության ակտիվացման գինն անհրաժեշտ է վճարել ծառայության գործողության ժամկետը լրանալուց հետո կամ ծառայության ապաակտիվացումից հետո, ծառայության ակտիվացումից սկսած 60 օրվա ընթացքում: Այլապես ծառայությունը բաժանորդի համար կարգելափակվի 90 օրով:
Հաշվեկշիռը ստուգելու համար ուղարկեք *122# հրահանգը:
* Եթե «Լիցք+» ծառայությունն ակտիվացված է և բացասական հաշվեկշիռը բավարար է սակագնային պլանի վավերականության ժամկետի ավարտի պահին, ապա բաժանորդից կգանձվի ակտիվացման գինը և փաթեթներն ավտոմատ կերկարաձգվեն: Եթե «Լիցք+» ծառայությունն ակտիվացվում է սակագնային պլանը ոչ ակտիվ լինելու ընթացքում, ապա բաժանորդը պետք է ուղարկի վերաակտիվացման հրահանգը (*161*4# Viva սակագնային պլանների և *208*4# XYZ, START, START+ և UNLIM սակագնային պլանների դեպքում) սակագնային պլանը վերաակտիվացնելու համար. այլապես փաթեթներն ավտոմատ չեն երկարաձգվի: Սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ծառայությունների փաթեթներն ակտիվացված են համարվում միայն տեղեկացնող SMS ստանալուց հետո:
•Ծառայությունը հնարավոր չէ ակտիվացնել բացասական հաշվեկշիռ ունենալու դեպքում:
•Ծառայության վավերականության ժամկետի ընթացքում հեռախոսահամարի բաժանորդի փոփոխություն հնարավոր չէ:
•Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո ծառայությունը հասանելի չէ:
•Ծառայությունը հասանելի է այն կանխավճարային բաժանորդներին, որոնք օգտվում են Viva-ի ծառայություններից ավելի քան 6 ամիս:
•Քարտի վավերականության ժամկետը լրանալիս 100 դրամից ավելի պարտք ունենալու պարագայում ավտոմատ կասեցման գործընթացը դադարեցվում է:
•Եթե բաժանորդն ամբողջությամբ չի վճարել «Լիցք+» ծառայության դիմաց պարտքը, ապա օպերատորն իրավունք ունի օգտագործել բաժանորդի այլ համարների դրական հաշիվը`բաժանորդի ժամկետանց պարտքերը մարելու համար:
•Եթե բաժանորդն ամբողջությամբ չի վճարել «Լիցք+» ծառայության դիմաց պարտքը և հեռախոսահամարի գործողությունը կասեցվել է այլ բջջային օպերատորի ցանց համարը տեղափոխելու պատճառով, ապա բաժանորդը ժամկետանց պարտքը մարելու համար պետք է վճարում կատարի միայն Viva-ի սպասարկման կենտրոնում:
•««Լիցք+» ծառայությունը հասանելի է Viva-ի բաժանորդների բազայում բաժանորդի ՀՀ հանրային ծառայությունների համարանիշի առկայության դեպքում: Հանրային ծառայությունների համարանիշի բացակայության դեպքում բաժանորդը կարող է մոտենալ Viva-ի ցանկացած սպասարկման կենտրոն՝ անձնական տվյալների թարմացման/համալրման նպատակով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: