Տեղեկացված եղեք Ձեր հարազատների և մտերիմների կանխավճարային քարտի (կամ քարտերի) գործողության ժամկետը լրանալու կամ դադարեցվելու մասին՝ «Info+»-ի պարզ և հարմար ծանուցման միջոցով, ժամանակին այդ հեռախոսահամարի հաշվեկշիռը համալրելու համար:
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել USSD հրահանգ, որը պարունակում է Ձեզ հետաքրքրող հեռախոսահամարը: Այդ հեռախոսահամարի բաժանորդը ստանում է ծանուցում այն մասին, որ Դուք ցանկանում եք տեղեկանալ իր հեռախոսահամարի քարտի կարգավիճակի վերաբերյալ, և կարող է արտոնել կամ չարտոնել իր հեռախոսահամարի վերաբերյալ ծանուցումների ուղարկումը: Արտոնելու դեպքում Ձեր հաշվեկշռից կգանձվի 100 դրամ՝ ծառայության ակտիվացման դիմաց:
Ծառայությունը ցանկացած պահի կարող են ապաակտիվացնել թե՛ ծանուցումներ ստացողը և թե՛ այն բաժանորդը, որի հեռախոսահամարի վերաբերյալ ստացվում են ծանուցումները: Ծառայությունն ապաակտիվացնելու դեպքում ծանուցումների ուղարկումը դադարեցվում է։
Ծառայությունը կարող են ակտիվացնել կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները։
Ընտրված հեռախոսահամարի գործողության ժամկետը լրանալու և դադարեցվելու վերաբերյալ ծանուցումները կուղարկվեն համապատասխանաբար գործողության ժամկետը լրանալուց և դադարեցումից 1 և 10 օր առաջ, քարտի գործողության ժամկետը լրանալու և դադարեցման պահին:
Գործողություն | USSD հրահանգ* |
---|---|
Ծառայության ակտիվացում (հրահանգն ուղարկվում է այն հեռախոսահամարից, որը ցանկանում է ստանալ ծանուցումներ) | *114*[այն հեռախոսահամարը, որի վերաբերյալ ցանկանում եք ծանուցվել]*1# |
Ծառայության ապաակտիվացում (հրահանգն ուղարկվում է այն հեռախոսահամարից, որը ստանում է ծանուցումներ) | *114*[այն հեռախոսահամարը, որի վերաբերյալ ստանում եք ծանուցումներ]*0# |
Ծառայության ակտիվացման վերաբերյալ հարցման հաստատում (հրահանգն ուղարկվում է այն հեռախոսահամարից, որի վերաբերյալ ցանկանում են ծանուցվել) | *114*1*[այն հեռախոսահամարը, որը հարցում է ուղարկել ծանուցվելու համար]# |
Ծառայության ակտիվացման վերաբերյալ հարցման մերժում (հրահանգն ուղարկվում է այն հեռախոսահամարից, որի վերաբերյալ ցանկանում են ծանուցվել) | *114*0*[այն հեռախոսահամարը, որը հարցում է ուղարկել ծանուցվելու համար]# |
Ծառայության ապաակտիվացում (հրահանգն ուղարկվում է այն հեռախոսահամարից, որի վերաբերյալ ծանուցվում են) | *114*[այն հեռախոսահամարը, որը ստանում է ծանուցումներ]*00# |
Հեռախոսահամարների ցուցակի ստուգում, որոնց մասին ստացվում են ծանուցումներ (հրահանգն ուղարկվում է այն հեռախոսահամարից, որը ստանում է ծանուցումներ) | *114*1# |
Հեռախոսահամարների ցուցակի ստուգում, որոնք ստանում են ծանուցումներ Ձեր հեռախոսահամարի վերաբերյալ (հրահանգն ուղարկվում է այն հեռախոսահամարից, որի վերաբերյալ ստանում են ծանուցումներ) | *114*2# |
* USSD հրահանգում հեռախոսահամարը անհրաժեշտ է գրել հետևյալ ձևաչափով՝ 0XXXXXXXX (օրինակ՝ 093297111):
Ծառայության միջոցով կարելի է տեղեկություն ստանալ Viva-ի մինչև 5 կանխավճարային հեռախոսահամարի վերաբերյալ: Յուրաքանչյուր հեռախոսահամարի վերաբերյալ ծանուցում կարող է ստանալ առավելագույնը 5 բաժանորդ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: