Կարող եք չանհանգստանալ, որ կմոռանաք որևէ կարևոր զանգ կատարել: «Ծրագրած զանգ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում զանգահարելու ցանկացած հեռախոսահամարի՝ ծրագրած օրը և ժամին: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել համապատասխան հրահանգը.
Գործողություն | Հրահանգ |
---|---|
Զանգահարել նշված ժամին | *177*բաժանորդի հեռախոսահամարը*ժամը# |
Զանգահարել նշված հաճախականությամբ | *177*բաժանորդի հեռախոսահամարը*ժամը*օրերի թիվը# |
Զանգահարել ծննդյան օրը | *177* բաժանորդի հեռախոսահամարը* ժամը*ամսաթիվը# |
Չեղարկել ծրագրած զանգը դեպի նշված հեռախոսահամարը, նշված ժամին | *177* բաժանորդի հեռախոսահամարը*ժամը*0# |
Չեղարկել բոլոր ծրագրած զանգերը դեպի նշված հեռախոսահամարը | *177*բաժանորդի հեռախոսահամարը*0# |
Չեղարկել բոլոր ծրագրած զանգերը | *177*0# |
Ստուգել բոլոր ակտիվ ծրագրած զանգերը | *177*1# |
Մուտք հրահանգների ցանկ | *177# |
Օրինակ՝ *177*093297111*1500# հրահանգն ուղարկելու դեպքում զանգը կկատարվի 15:00-ին, իսկ *177*093297111*1500*01092017# հրահանգի դեպքում՝ 2017թ. սեպտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին:
Զանգը ծրագրելուց հետո նախքան զանգի կատարումը Դուք կստանաք հիշեցում՝ ավտոմատացված համակարգի կողմից: Դրան Ձեր կողմից պատասխանելու դեպքում ծրագրած զանգը կկատարվի:
Ծառայությունն անվճար է թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային բաժանորդների համար: Զանգի արժեքը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային պլանով նախատեսված սակագների:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: