«Զանգ ընկերոջը» ծառայության շնորհիվ կարելի է կապի մեջ լինել մտերիմների հետ անկախ քարտի հաշվեկշռից: Չէ՞ որ ծառայությունը թույլ է տալիս զանգ կատարել պատասխանող բաժանորդի հաշվին:
Նման կերպ զանգ կատարելու համար բավական է զանգահարելիս հեռախոսահամարից առաջ հավաքել 999: Պատասխանող բաժանորդը տեղեկացվում է, որ զանգն ընդունելու դեպքում վճարը գանձվելու է իր հաշվից և ինքն է որոշում` պատասխանել, թե ոչ: Զանգն ընդունելու դեպքում վճարը գանձվում է բաժանորդից ըստ իր ընթացիկ սակագնային պլանի:
Ըստ ցանկության Դուք կարող եք արգելափակել կամ թույլատրել Ձեր հաշվին կատարվող զանգերը: Այսպես, եթե ընդհանրապես չեք ցանկանում ստանալ նման զանգեր, կարող եք արգելափակել ծառայությունը բոլոր Ձեզ զանգահարողների համար: Եթե ցանկանում եք բացառել նման զանգերը միայն կոնկրետ հեռախոսահամարներից, կարող եք ընդգրկել դրանք «Սև ցուցակում»: Եթե ծառայությունն արդեն արգելափակել եք բոլորի համար, այնուամենայնիվ, կարող եք բացառություն անել կոնկրետ բաժանորդների համար` ներառելով նրանց հեռախոսահամարները «Սպիտակ ցուցակում»: Եվ վերջապես, այն հեռախոսահամարները, որոնցից ստացվող զանգերին միշտ պատասխանելու եք, կարող եք ընդգրկել «Սիրելի համարների» ցուցակում: Նման համարներից ստացվող զանգերը կմիացվեն ավտոմատ և Դուք ամեն անգամ կարիք չեք ունենա ընտրելու` պատասխանել զանգին, թե ոչ:
«Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով կատարվող զանգերի ստացումը կարելի է կարգավորել` ուղարկելով համապատասխան հրահանգները, կամ «Ինտերնետ օգնական» պորտալի միջոցով:
«Զանգ ընկերոջը» ծառայության հրահանգներ
Գործողություն | Հրահանգ |
---|---|
«Զանգ ընկերոջը» ծառայության արգելափակում բոլոր զանգահարողների համար | *999# |
«Զանգ ընկերոջը» ծառայության ակտիվացում բոլոր զանգահարողների համար | *999*1# |
Հեռախոսահամարի ընդգրկում «Սև ցուցակում» | *999*հեռախոսահամարը# |
Հեռախոսահամարի հանում «Սպիտակ ցուցակից» | |
Հեռախոսահամարի հանում «Սիրելի համարների» ցուցակից և վերջինիս համար «Զանգ ընկերոջը» ծառայության արգելափակում | |
Հեռախոսահամարի հանում «Սև ցուցակից» | *999*հեռախոսահամարը*1# |
Հեռախոսահամարի ընդգրկում «Սպիտակ ցուցակում» | |
Հեռախոսահամարի հանում «Սիրելի համարների» ցուցակից և վերջինիս համար «Զանգ ընկերոջը» ծառայության ակտիվացում | |
Հեռախոսահամարի ընդգրկում «Սիրելի համարների» ցուցակում | *999*հեռախոսահամարը*4# |
Հեռախոսահամարի փոփոխություն «Սև ցուցակում» | *999*հին հեռախոսահամարը*նոր հեռախոսահամարը# |
Հեռախոսահամարի փոփոխություն «Սպիտակ ցուցակում» | *999*հին հեռախոսահամարը*նոր հեռախոսահամարը*1# |
Հեռախոսահամարի փոփոխություն «Սիրելի համարների» ցուցակում | *999*հին հեռախոսահամարը*նոր հեռախոսահամարը*4# |
«Սև ցուցակի» դիտում | *999*2# |
«Սպիտակ ցուցակի» դիտում | *999*3# |
«Սիրելի համարների» ցուցակի դիտում | *999*4# |
Ծանոթություն
•«Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով զանգեր կատարել և ստանալ կարող են միայն Viva-ի բաժանորդները:
•Ծառայության միջոցով կատարած զանգի վճարը հաշվարկվում է պատասխանող բաժանորդի կողմից զանգն ընդունելու պահից սկսած:
•«Սև», «Սպիտակ» և «Սիրելի համարների» ցուցակներից յուրաքանչյուրում կարելի է ներառել առավելագույնը 3 հեռախոսահամար:
•Երկկողմանիորեն կասեցված հետվճարային քարտից հնարավոր չէ կատարել զանգեր «Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով:
•«Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով հնարավոր չէ կատարել զանգ թաքցրած համարից:
•«Զանգ ընկերոջը» ծառայության միջոցով հնարավոր չէ զանգ կատարել վերահասցեավորված հեռախոսահամարների:
•Պատասխանող բաժանորդի համար զանգի ընդունման ու վճարի հաշվարկման կարգը նույնն են, ինչ որ այն դեպքում, եթե վերջինս ինքը կատարեր զանգը` առանց օգտվելու «Զանգ ընկերոջը» ծառայությունից:
•«Զանգ ընկերոջը» ծառայությունից հնարավոր չէ օգտվել ռոումինգում:
Օգնության կարի՞ք ունեք… Կատարեք «Զանգ ընկերոջը»
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: