«Փողանցում» ծառայությունը կանխավճարային բաժանորդներին հնարավորություն է տալիս գումար փոխանցելու մեկ կանխավճարային հաշվից մյուսին:
Այսինքն, Դուք կարող եք ուղարկել Ձեր հաշվեկշռին եղած գումարը մտերիմներին կամ հակառակը` ստանալ գումար այլ կանխավճարային բաժանորդներից, երբ ինքներդ դրա կարիքն ունեք:
Այլ բաժանորդի գումար փոխանցելու համար պարզապես Ձեր բջջային հեռախոսից ուղարկեք *126*բաժանորդի հեռախոսահամարը*փոխանցվող գումարը# հրահանգը (օրինակ` *126*093297111*500#):
Փոխանցում կարելի է կատարել նաև` *126# հրահանգի, «My Viva» հավելվածի կամ «Ինտերնետ օգնական» պորտալի միջոցով:
Ծառայության արժեքն է 30 դրամ (ներառյալ ԱԱՀ) յուրաքանչյուր փոխանցման համար:
Ծանոթություն
•Փոխանցվող գումարը պետք է լինի 100-ի բազմապատիկ` 100-ից 20000 դրամ միջակայքում:
•Փոխանցում կատարող բաժանորդի հաշվի մնացորդը փոխանցումից հետո պետք է լինի 300 դրամից ոչ պակաս:
•Ծառայությունից հնարավոր չէ օգտվել քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո:
•Փոխանցումները կատարվում են միայն Viva-ի կանխավճարային բաժանորդների միջև:
•Գումարի փոխանցում ասելով` պետք է հասկանալ համապատասխան գումարի ծառայությունների ստացման իրավունքի փոխանցում և նման գումարը չի կարող ստացվել դրամական միջոցների տեսքով:
•«Փողանցում» ծառայության միջոցով գումար ստանալիս քարտի վավերականության ժամկետը չի ավելանում:
«Փողանցում»` այժմ Դուք կարող եք կիսել
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: