Եթե Ձեր հաշվի խոսելաժամանակը սպառվում է շատ ավելի արագ քան վավերականության ժամկետը և եթե արդեն կուտակել եք վավերականության առնվազն 500 օր, ապա այժմ կարող եք անվճար փոխանակել դրանք ներցանցային րոպեների հետ:
Վավերականության յուրաքանչյուր 5 օրվա դիմաց Դուք կարող եք ստանալ 1 րոպե ներցանցային խոսելաժամանակ` պարզապես հավաքելով *555*պահանջվող րոպեների թիվը# և սեղմելով զանգահարելու կոճակը:
Օրինակ` *555*40# հավաքելու դեպքում Դուք կստանաք 40 րոպե ներցանցային խոսելաժամանակ, իսկ քարտի վավերականության ժամկետը կնվազի 200 օրով:
Փոխանակումից հետո, ներցանցային զանգեր կատարելիս, նախ սպառվում են ստացված ներցանցային րոպեները, որից հետո միայն` քարտի հիմնական հաշիվը` ըստ ընթացիկ սակագնային պլանի:
Նախքան փոխանակումը, Դուք կարող եք ստուգել քարտի վավերականության օրերի թիվը` ուղարկելով *555*0# հրահանգը: Իսկ փոխանակման արդյունքում ստացված ներցանցային րոպեները կարելի է ստուգել` ուղարկելով *555# հրահանգը:
Ծառայությունից կարող են օգտվել Viva-ի բոլոր կանխավճարային բաժանորդները, բացի «Բիզնես վերահսկում» կորպորատիվ փաթեթի բաժանորդներից:
Ծանոթություն
•«Նոր րոպեներ» ծառայությունը չի տրամադրվում «Վավերականության երկարացում» ծառայությունից օգտվող բաժանորդներին:
•Փոխանակումն իրականացնելուց հետո, քարտի վավերականության ժամկետը պետք է կազմի առնվազն 350 օր:
•Փոխանակման արդյունքում ստացվող րոպեների թիվը պետք է լինի 30-ից ոչ պակաս:
•Ծառայությունից հնարավոր չէ օգտվել քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո:
•Փոխանակման արդյունքում ստացված ներցանցային րոպեները վավերականության ժամկետի ավարտին զրոյանում են:
•Փոխանակման արդյունքում ստացված ներցանցային րոպեները հնարավոր չէ օգտագործել ռոումինգում, ինչպես նաև պրեմիում հեռախոսահամարներին զանգահարելիս:
Սակագնային պլանի փոփոխության դեպքում ներցանցային րոպեները պահպանվում են:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: