Փորձում եք պլանավորել հաղորդակցման ծախսերը, բայց ամեն անգամ չեք էլ նկատում` ինչպես եք անցնում նախատեսված գումա՞րը:
«Ծանուցում» ծառայության շնորհիվ Viva-ի հետվճարային բաժանորդները կարող են վերահսկել բջջային ծառայությունների օգտագործումը: Պարզապես ընտրեք համապատասխան սահմանաչափերն ու ամեն անգամ, երբ անցնեք ընտրած սահմանաչափը, Դուք այս մասին կստանաք SMS ծանուցում:
Սահմանաչափերը կարող եք ընտրել` այցելելով «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալ: Ծառայության շրջանակներում Ձեր համարը կհամարվի հիմնական հեռախոսահամար, բացի որից կարող եք սահմանել այլ հեռախոսահամար, որին ևս կուղարկվեն միևնույն ծանուցումները:
Այլ հեռախոսահամարի բաժանորդը ցանկացած պահի կարող է դադարեցնել ծանուցումների ստացումը ուղարկելով *313*հիմնական հեռախոսահամարը# հրահանգը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: