Viva-ի կանխավճարային բաժանորդները հնարավորություն ունեն մի կանխավճարային սակագնային պլանից անցնելու մյուսին առանց հեռախոսահամարի փոփոխության: Սակագնային պլանի փոփոխությունն արագ է և հեշտ: Անցումը կարելի է կատարել.
Սակագնային պլանը հնարավոր է փոխել ամսական առավելագույնը 10 անգամ:
Ձեր ընթացիկ սակագնային պլանը դիտելու համար հավաքեք *131*001# և
սեղմեք զանգահարելու կոճակը:
«Արագ» ծառայություն
«Արագ» ծառայությունը «Viva 2700», «Viva 3500», «Y» և «UNLIM» հետվճարային սակագնային պլանների բաժանորդներին հնարավորություն է տալիս նախաձեռնելու անցում «X», «Y» և «UNLIM» հետվճարային սակագնային պլանների ցանկացած այլ՝ ավելի մեծ ծավալի փաթեթներ առաջարկող տարբերակի՝ բջջային հեռախոսի միջոցով, առանց սպասարկման կենտրոն այցելելու: «Viva 5500» հետվճարային սակագնային պլանի բաժանորդները կարող են օգտվել ծառայությունից՝ «X» հետվճարային սակագնային պլանին անցնելու համար:
Դրա համար պարզապես անհրաժեշտ է ներկայացնել սակագնային պլանի փոխելու հայտ՝ բջջային հեռախոսից հավաքելով *198# և, մուտք գործելով USSD մենյու, ընտրել անհրաժեշտ տարբերակը, կամ «My Viva» բջջային
հավելվածի
միջոցով, որը կարելի է ներբեռնել Play Store-ից և App Store-ից:
Ի դեպ, կարող եք անցումը նախաձեռնել նաև անմիջապես՝ ուղարկելով նախընտրելի տարբերակի հրահանգը.
Ընթացիկ տարբերակ | Նախընտրելի տարբերակ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Y | X | UNLIM | ||||||
Viva 2700 | *198*3000# | *198*5000# | *198*3900# | |||||
Viva 3500 | - | *198*5000# | *198*3900# | |||||
Viva 5500 | - | *198*5000# | - | |||||
Y | - | *198*5000# | *198*3900# | |||||
UNLIM | - | *198*5000# | - |
Հայտը ներկայացնելուց հետո Ձեր հեռախոսահամարը հայտնվում է համապատասխան ցանկում:
Անցման գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում անցումը «X», «Y» կամ «UNLIM» սակագնային պլաններին իրականացվում է ընթացիկ ամսվա վերջին օրը:
Ծառայությունն անվճար է:
Անցումը դադարեցնելու համար պարզապես մուտք գործեք *198# հրահանգների մենյու և ընտրեք դադարեցման հրահանգը կամ ուղարկեք *198*0#:
Ծանոթություններ
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: