«Օգնիր ինձ» ծառայությունը Ձեզ հնարավորություն է տալիս խնդրելու Ձեր մտերիմներին վերալիցքավորել Ձեր կանխավճարային հաշիվը` պարզապես ուղարկելով անվճար հրահանգ, որում նշվում է ակնկալվող գումարը:
Ծառայությունից կարելի է օգտվել նույնիսկ այն դեպքում, երբ հաշիվը զրոյական է:
«Օգնիր ինձ» ծառայությունից օգտվելու համար պարզապես հավաքեք *124*բաժանորդի հեռախոսահամարը*անհրաժեշտ գումարը# և սեղմեք զանգահարելու կոՃակը:
Օրինակ` *124*093297111*500#
Հրահանգն ուղարկելուց հետո նշված հեռախոսահամարի բաժանորդը կստանա հաղորդագրություն այն մասին, որ Դուք խնդրում եք վերալիցքավորել Ձեր հաշիվը նշված գումարի չափով: Ցանկության դեպքում նա գումարը կփոխանցի Ձեր հաշվին «Փողանցում» ծառայության միջոցով:
Ծառայությունն անվճար է և հասանելի է Viva-ի բոլոր կանխավճարային բաժանորդներին:
Ծանոթություն
•«Օգնիր ինձ» հրահանգ հնարավոր է ուղարկել միայն Viva-ի կանխավճարային բաժանորդներին
•Յուրաքանչյուր բաժանորդ հնարավորություն ունի ուղարկելու օրական առավելագույնը 5 «Օգնիր ինձ» հրահանգ
•Նշվող գումարը պետք է լինի 100-ի բազմապատիկ` 100-ից 20000 դրամ միջակայքում
•«Օգնիր ինձ» հրահանգ հնարավոր չէ ուղարկել կամ ստանալ քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: