Red

Ի՞նչ է «RED» սակագնային պլանը

«RED» սակագնային պլանը Viva-ի կանխավճարային անհատ բաժանորդներին առաջարկում է բջջային և ֆիքսված ծառայությունների փաթեթային լուծում: Այն ներառում է բջջային և ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքային փաթեթ, խոսելաժամանակ և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:

 

Ինչպե՞ս անցնել «RED» սակագնային պլանին

Viva-ի կանխավճարային բաժանորդները կարող են անցում կատարել «RED» սակագնային պլանին՝ ուղարկելով *413*տարբերակի գին# USSD հրահանգը: Իսկ ՀՀ այլ օպերատորների կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են միանալ «RED» սակագնային պլանին՝ օգտվելով համարի տեղափոխելիության ծառայությունից: Դրա համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Viva-ի սպասարկման կենտրոն կամ դիմել առցանց՝ այս հղմամբ: «RED» սակագնային պլանի ընթացիկ փաթեթից մեկ այլ փաթեթի անցում կատարելու համար անհրաժեշտ է ուղարկել նախընտրելի տարբերակի USSD հրահանգը: Ակտիվ փաթեթներ ունենալու դեպքում սակագնային պլանի այլ փաթեթի անցում կատարելու համար հրահանգը պետք է ուղարկել ընթացիկ փաթեթի գործողության ժամկետի մինչև 23-րդ օրը, ներառյալ:

 

Ո՞ւմ հետ ենք համագործակցում

Սակագնային պլանը տրամադրվում է Viva-ի և «Fnet Telecom»-ի համագործակցության շրջանակում: Մեր գործընկերների ցանկը պարբերաբար ընդարձակվում է. հետևեք մեր կայքի թարմացումներին՝ նոր հնարավորությունների մասին տեղեկանալու համար:

 

Ծանոթություններ

  • Տրամադրվող ձայնային, SMS և ինտերնետ ծառայությունները սպառելուց կամ դրանց գործողության ժամկետի ավարտից հետո Viva-ն բաժանորդներին SMS ծանուցումներ ուղարկելու պարտավորություն չի կրում: Նշված ծանուցումներն ուղարկվում են չնախատեսված ծախսերից խուսափելու հարցում բաժանորդներին աջակցելու նպատակով՝ Viva-ի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի առկա տեխնիկական հնարավորությունների սահմաններում: Ուստի, SMS ծանուցումները բաժանորդի կողմից չստանալը կամ ուշացումը կարող է պայմանավորված լինել Օպերատորի հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում` բաժանորդային սարքավորման որակից և տեխնիկական առանձնահատկություններից, ռադիոալիքների տարածմանը և ռադիոսարքավորումների բնականոն շահագործմանը խոչընդոտող հանգամանքներից, բաժանորդի գտնվելու վայրի առանձնահատկություններից: Ծառայությունների օգտագործումից առաջացած հավելյալ ծախսերից խուսափելու համար` բաժանորդը պետք է համապատասխան USSD հրահանգի միջոցով վերահսկի իրեն տրամադրված ծառայությունների ծավալը և գործողության ժամկետը:
  • USSD հրահանգի միջոցով սակագնային պլանին կարող են անցում կատարել Viva-ի կանխավճարային սակագնային պլանների բաժանորդները:
  • Եթե «RED» սակագնային պլանի տարբերակի գործողության ժամկետում բջջային քարտի վավերականության ժամկետը սպառվում է, փաթեթով տրամադրվող ծառայությունները կասեցվում են մինչև հաշվեկշռի վերալիցքավորումը, այլապես՝ դադարեցվում:
  • «BIT», «Super BIT», «Super զույգ» և «Super 0 օրական» ծառայությունները խորհուրդ է տրվում ակտիվացնել միայն սակագնային պլանով տրամադրվող ակտիվ փաթեթներ չունենալու դեպքում: «BIT», «Super BIT», «Super զույգ» ծառայություններն ակտիվացնելու դեպքում՝ նախ սպառվում են «Super BIT» և «Super զույգ» ծառայությունները, իսկ այնուհետև՝ ընթացիկ սակագնային պլանով տրամադրվող ինտերնետ-փաթեթները: Սակագնային պլանով տրամադրվող ակտիվ փաթեթներ ունենալու և «BIT», «Super BIT» կամ «Super զույգ» ծառայություններն ակտիվացնելու դեպքում սակագնային պլանի անսահմանափակ ներառումներից օգտվելիս կօգտագործվեն նշված ծառայություններով տրամադրվող մեգաբայթերը:
  • Սակագնային պլանով տրամադրվող ակտիվ փաթեթներ ունենալու և «Super 0 օրական» ծառայությունը ակտիվացնելու դեպքում նախ սպառվում են սակագնային պլանով ներառված րոպեները, իսկ այնուհետև ծառայության րոպեները։
  • RED» սակագնային պլանով տրամադրվող ծառայությունները գործողության 30-օրյա ժամկետը սպառվելուց հետո զրոյանում են, և արգելափակվում է սակագնային պլանով տրամադրվող անսահմանափակ ներառումներից առանց ինտերնետի տարիֆիկացման օգտվելու հնարավորությունը:
  • Սակագնային պլանով տրամադրվող խոսելաժամանակը, SMS ուղարկելու հնարավորությունը, ինտերնետը, ինչպես նաև սակագնային պլանով տրամադրվող անսահմանափակ ներառումներից առանց ինտերնետի տարիֆիկացման օգտվելու հնարավորությունն ավտոմատ չեն երկարացվում և հասանելի չեն ռոումինգում: Ծանոթացեք ծառայությունների սակագներին ռոումինգում:
  • Ներցանցային զանգեր կատարելիս նախ սպառվում է «RED» սակագնային պլանով տրամադրվող րոպեների փաթեթները, ապա՝ 10000 րոպե ներառող խոսելաժամանակի փաթեթը:
  • «RED» սակագնային պլանով տրամադրվող փաթեթների գործողության 30-օրյա ժամկետից շուտ ինտերնետ փաթեթները սպառելուց հետո, բաժանորդի հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում, ավտոմատ կերպով ակտիվանում է 500 ՄԲ փաթեթ, որը հասանելի է ակտիվացման պահից սկսած 24 ժամվա ընթացքում:
  • «RED» սակագնային պլանով տրամադրվող փաթեթների գործողության 30-օրյա ժամկետը լրանալուց հետո փաթեթների չակտիվանալու դեպքում՝ օրական 500 ՄԲ տրամադրող ինտերնետ փաթեթի ավտոմատ ակտիվացումը կասեցվում է: Այնուհետև ինտերնետից օգտվելու համար՝ բաժանորդը կարող է ակտիվացնել օրական ինտերնետ փաթեթ տրամադրող «BIT», «Super BIT», «Super զույգ» ծառայությունները:
  • «RED» սակագնային պլանով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում գումարը գանձվում է և փաթեթներն ավտոմատ երկարացվում են, հակառակ դեպքում՝ ծառայությունն ապաակտիվացվում է և բաժանորդը շարունակում է օգտվել ծառայություններից սակագնային պլանով նախատեսված սակագներով: Փաթեթները ավտոմատ կերպով կրկին ակտիվացվում են հաշվեկշռին նորից բավարար գումար լինելու դեպքում:
  • «RED» սակագնային պլանով տրամադրվող փաթեթների ակտիվացման կամ ավտոմատ երկարացման ժամանակ խորհուրդ է տրվում չօգտվել ձայնային, ինտերնետ կամ SMS ծառայություններից, քանի որ, համակարգի տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, փաթեթների ակտիվացումը, հնարավոր է, չհաջողվի:
  • Դեպի ՄՏՍ Ռուսաստան ուղիղ զանգեր կարելի է կատարել հետևյալ կոդերով սկսվող հեռախոսահամարներին. ՄՏՍ Ռուսաստան՝ +791, +798, +79780, +79781, +79782, +79787, +79788, +7495, +7499:
  • Viva-ն չի երաշխավորում դեպի ՄՏՍ Ռուսաստան զանգերի ծառայության մատուցումը՝ Ռուսաստանում զանգը ստացող հեռախոսահամարը՝ համարների տեղափոխելիության ծառայության շրջանակում Ռուսաստանի մեկ այլ բջջային ցանցից տեղափոխված լինելու դեպքում: Ծանոթացեք միջազգային զանգերի սակագներին:
  • Համարների տեղափոխելիության ծառայությամբմեկ այլ բջջային ցանց տեղափոխված` Viva-ի հեռախոսահամարին զանգահարելիս նախ սպառվում է սակագնային պլանով նախատեսված դեպի այլ ցանցեր (առկայության դեպքում) խոսելաժամանակը, իսկ դրա բացակայության դեպքում՝ րոպեավճարը գանձվում է բաժանորդի ընթացիկ սակագնային պլանով նախատեսված սակագներով:
  • Հաշվեկշռին առկա չբավարարող գումարը լրացնելու և «RED» կանխավճարային սակագնային պլանի հիմնական և հավելյալ փաթեթները ակտիվացնելու համար կարելի է օգտվել«Լիցք+»ծառայությունից:
  • Սակագնային պլանով տրամադրվող անսահմանափակ ներառումներով և դրանց օգտագործմանը զուգահեռ, հնարավոր է նաև այլ ինտերնետային ռեսուրսների հետ տվյալների փոխանակում, որոնցից օգտվելու դեպքում, օգտագործվում են հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը, իսկ հիմնական ինտերնետ փաթեթը սպառված լինելու դեպքում հնարավոր է հավելվածների որոշ ծառայությունների ոչ լիարժեք օգտագործում:
  • Ակտիվացված «RED» սակագնային պլան ունեցող բջջային քարտերը նախատեսված չեն մոդեմով, Wi-Fi սարքով, կամ որպես Wi-Fi սարք ծառայող հեռախոսներում օգտագործելու համար: Եթե նշված սակագնային պլանով քարտն օգտագործվում է մոդեմում, կամ հեռախոսը, որում զետեղված է քարտը, օգտագործվում է որպես Wi-Fi սարք, ապա ինտերնետից, ինչպես նաև սակագնային պլանի անսահմանափակ ներառումներից օգտվելիս հնարավոր է ինտերնետի հիմնական փաթեթի օգտագործում և ինտերնետ հասանելիության սահմանափակում:
  • «+3ԳԲ»«+10ԳԲ»«+20ԳԲ»«+Premium»«+Unlim»
    «+Social»և«+Video»ծառայությունները հասանելի են «RED» սակագնային պլանի ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդների համար:
  • «+100 րոպե»և«+300 րոպե»ծառայությունները հասանելի են «RED» սակագնային պլանի ակտիվ փաթեթ ունեցող բաժանորդների համար:
  • Անսպասելի ծախսերից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում բոլոր հավելվածներն ունենալ թարմացված վիճակում: Չթարմացված հավելվածները կարող են սպառել հիմնական ինտերնետը, իսկ հավելվածների որոշ ծառայություններ կարող են մասնակիորեն կիրառվել:

«Կոնվերգենտ» գործընկերային ծրագրի ընդհանուր կանոններ

      Սահմանումներ

    1. Ընդհանուր կանոններ, այսուհետ Կանոններ` սույն փաստաթուղթը:
      1. «Կոնվերգենտ» գործընկերային ծրագիր, այսուհետ Ծրագիր՝ Կազմակերպչի և Գործընկերոջ համագործակցության արդյունքում ստեղծված «RED» սակագնային պլանների պայմաններ, որոնք մատուցվում են Մասնակցին՝ Կազմակերպչի կողմից և Կազմակերպչի ռիսկով:
      2. Կազմակերպիչ` «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն, ՀՎՀՀ՝  01551651, գտնվելու վայրը՝  Հայաստանի Հանրապետություն, 0015, ք. Երևան, Արգիշտի 4/1, իրականացնում է Ծրագրի կառավարումն ու զարգացումը, ինչպես նաև հանդիսանում է կապի օպերատոր և կապի ծառայություններ է մատուցում «Վիվա Արմենիա» ՓԲԸ Բաժանորդներին
      3. «RED» սակագնային պլան, այսուհետ՝ սակագնային պլան, Viva-ի բաժանորդներին կանխավճարային հիմունքներով տրամադրվող բջջային և ֆիքսված ծառայությունների փաթեթ: Այն ներառում է բջջային և ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, խոսելաժամանակ և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: Սակագնային պլաններ ունեն տարբեր ներառումներով ու 30 օրվա ժամկետի համար նախատեսված տարբեր միացման վճարներով փաթեթներ։
      4. Գործընկեր՝ Պայմանագրային հիմունքներով Ծրագրին միացած կապի ծառայություններ մատուցող Ընկերություն, որը պարտավորվում է Կազմակերպչի հետ կնքված պայմանագրով սահմանված պայմաններով ծառայություններ մատուցել Կազմակերպչին:
      5. Մասնակից՝ Viva-ի ֆիզիկական անձ կանխավճարային բաժանորդ, ով ուղարկել է Ծրագրին միացման հայտ և որը հաստատվել է Կազմակերպչի կողմից:
      6. Ծրագրին միացման Հայտ, այսուհետ Հայտ՝ Viva-ի բաժանորդների հեռահար սպասարկման համակարգում բաժանորդային համարից USSD հրահանգի միջոցով հայտի ուղարկում, որում թվային եղանակով նշվում է այն սակագնային պլանը, որին բաժանորդը ցանկանում է անցնել:
      7. Հայտի հաստատում՝ Մասնակցի կողմից ուղարկված Հայտի քննարկում և հաստատում՝ Կազմակերպչի կողմից:
      8. USSD հրահանգ՝ յուրաքանչյուր Գործընկերոջ և «RED» սակագնային պլաններից յուրաքանչյուրի համար նախատեսված սիմվոլների և թվերի համակցում՝ Ծրագրին միանալու հայտի ուղարկման, հաստատման, սակագնային պլանի փոփոխության, կասեցման, սակագնային պլանով նախատեսվող ներառումների ստուգման և այլ հասանելի գործողությունների իրականացման նպատակով:
      9. Ծրագրի կայքէջ՝ համացանցում տեղակայված red.viva.am հասցեով կայքէջ, որտեղ տեղադրված են Կանոնների նկարագրության  գործող տարբերակը, ինչպես նաև  Կազմակերպչի, Գործընկերների, Սակագնային պլանների և Ծրագրի մասին այլ տեղեկությունները:
      10. Ծրագրին միացում՝ Կազմակերպչի կողմից հայտի հաստատումից հետո Մասնակցի գործող սակագնային պլանի փոփոխություն «RED» սակագնային պլաններից որևէ մեկին անցմամբ՝ Ծրագրով սահմանված պայմաններով։
      11. Ծրագրին մասնակցության կասեցում՝ Մասնակցի կողմից USSD հրահանգի միջոցով ծրագրին բաժանորդագրության չեղարկում/կասեցում կամ Կանոնների չարաշահման դեպքում Կազմակերպչի կողմից կապի ծառայությունների մատուցման կասեցում։

         

        Ընդհանուր դրույթներ

      12. Սույն Կանոնները սահմանում են Ծրագրին մասնակցելու կարգն ու պայմանները:
      13. Սույն Կանոնները միասնական և պարտադիր են Կազմակերպչի,  Գործընկերների և Մասնակիցների համար, որոնք միացել են Ծրագրին սույն Կանոններում նկարագրված պայմաններով:
      14. Ծրագրին միացումը ենթադրում է, որ Մասնակիցը ծանոթացել է սույն Կանոններին, լիովին և անվերապահորեն ընդունում է սույն Կանոնների պայմանները և մասնակցում է Ծրագրին բացառապես սույն Կանոններում նկարագրված պայմաններով:
      15. Ծրագրին միացման Հայտ կարող է ներկայացվել, եթե ֆիզիկական անձը Viva-ի բաժանորդների հեռահար սպասարկման համակարգում հանդիսանում է Viva-ի կանխավճարային բաժանորդ։
      16. Մասնակիցն ընդունում և հավաստում է, որ USSD հրահանգի հավաքումն ու հարցման հաստատումը ենթադրում է նոր պայմանագրի կնքում Viva-ի հետ՝ «RED» Սակագնային պլանի պայմաններով:
      17. Հայտը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով` համապատասխան USSD հրահանգի միջոցով: USSD հրահանգները նշված են red.viva.am կայքում:
      18. Հայտի հաստատման և Ծրագրին Մասնակցի միանալու պահ է համարվում այն պահը, երբ.
        1. Գործընկերը տեղադրել և փորձարկել է բաժանորդային սարքավորումները և ստորագրել է Մասնակցի հետ համապատասխան ակտը,
        2. Կազմակերպչի և Մասնակցի (Viva-ի կանխավճարային բաժանորդի) միջև կնքվում է «RED» սակագնային պլանների պայմաններով նախատեսված պայմանագիր՝ Մասնակցի կողմից Կազմակերպչին USSD հրահանգով ուղարկված Հայտի հաստատմամբ:
      19. Ծրագրի շրջանակում Կազմակերպիչը ինքնուրույն պատասխանատվություն է կրում Ծրագրի Մասնակիցների առջև Մասնակիցներին մատուցվող «RED» սակագնային պլանների պայմաններով նախատեսված ծառայությունների որակի համար:
      20. Ծրագրի մասին տեղեկությունը տեղադրված է Ծրագրի ինտերնետային կայքում՝ red.viva.am հասցեով:
      21. Ծրագրի վավերականության ժամկետ է համարվում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը /ներառյալ/:

         

        Վճարման պայմաններ

      22. Ծրագրի բաղկացուցիչ մաս հանդիսացող կապի ծառայությունների սպառման նպատակով Մասնակիցը Ծրագրին միանալու համար վճարում է կատարում Viva-ի բաժանորդային համարի հաշվին դրամական միջոցների մուտքագրման միջոցով:
      23. Կազմակերպչի կողմից Հայտի հաստատումից հետո Մասնակցի հաշվին բավարար դրամական միջոցների առկայության դեպքում, տեղի է ունենում «RED» սակագնային պլանի վճարի գանձում, որից հետո ծառայություններն անմիջապես ակտիվանում են սահմանված ծավալով և պայմաններով, ինչպես նկարագրված/ներկայացված/նշված են red.viva.am կայքում:
      24. Սակագնային պլանի  տրամադրումը Մասնակցին իրականացվում է բացառապես Մասնակցի կողմից վճարման բարեխիղճ կատարման պայմանով:
      25. Ծրագրի վճարը  ենթակա է վերահաշվարկի՝ կապի ծառայությունների մատուցման կանոններին և Կազմակերպչի պայմաններում գործող կարգին համապատասխան:
      26. Կազմակերպչի կամ Գործընկերոջ ցանցում այնպիսի տեխնիկական խնդիրներ գրանցելու դեպքում, որոնց պատճառով Մասնակցի ծառայություններն անհասանելի են եղել, բաժանորդային վճարը վերահաշվարկվում է համաձայն Աղյուսակ 1-ի:

         

        Ամսական հասանելիության բացակայություն, ժամԲաժանորդային վճարի վերահաշվարկի չափը
        14-2510%
        25-4030%
        40-ից ավելի50%

        Աղյուսակ 1

        Ծառայության կասեցումը և դադարեցումը

      27. Ծրագրին մասնակցության դադարեցումը ստորև թվարկված գործողություններից որևէ մեկի արդյունքում տեղի ունեցող իրադարձություն է, որի արդյունքում ֆիզիկական անձը կորցնում է Մասնակցի կարգավիճակը և Կազմակերպիչը դադարեցնում է այդպիսի ֆիզիկական անձին «RED» սակագնային պլանի տրամադրումը.

        -       USSD հրահանգի ուղարկում Կազմակերպչին Ծրագրին բաժանորդագրությունը/մասնակցությունը դադարեցնելու նպատակով,

        -       60-օրյա ժամկետում «RED» սակագնային պլանի պայմաններով նախատեսված կանխավճարային գումարը չվճարելու դեպքում,

        -       Մասնակցի կողմից սույն կանոնների խախտման դեպքերում:

      28. Ծրագրին մասնակցության դադարեցում. Ծրագրի բոլոր մասնակիցների համար կարող է տեղի ունենալ Ծրագրի կազմակերպչի որոշմամբ Ծրագրի ժամկետի ավարտի կամ Ծրագրի վաղաժամկետ դադարեցման հետևանքով: 
      29. «RED» սակագնային պլանին բաժանորդագրությունը դադարեցնելուց հետո կապի ծառայությունները մատուցվում են այն սակագնային պլանի պայմաններով, որից բաժանորդը անցում է կատարել «RED» սակագնային պլանին: Նախորդ սակագնային պլանին անցումը հնարավոր չլինելու դեպքում (սակագնային պլանի արխիվացման կամ այլ պատճառներով) փոփոխությունը տեղի է ունենում դեպի «START» սակագնային պլան: Բոլոր սակագնային պլանների պայմանները հասանելի են www.viva.am հղմամբ: 
      30. Սույն Կանոններով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Ամրակցված ցանցի միջոցով տվյալների հաղորդման ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններով՝ https://www.viva.am/more/Legal-Information/General-Terms-of-Provisioning-of-Fixed-Electronic-Communication-Services, ինչպես նաև Շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման

        ընդհանուր պայմաններով՝ https://www.viva.am/more/Legal-Information/general-terms-of-provisioning-mobile-electronic-communication-services-/General-Terms-of-Provisioning-Mobile-Electronic-Communication-Services:

Ծառայությունների սակագներ

Փաթեթի ներառումները սպառելուց հետո օգտագործվող ծառայությունների սակագներ
Զանգեր
Դեպի Viva15 դրամ/րոպե
Դեպի ՀՀ այլ բջջային և քաղաքային ցանցեր35 դրամ/րոպե
Դեպի Ռուսաստան79 դրամ/րոպե
SMS
SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր5 դրամ/SMS
SMS՝ այլ ուղղություն-
ներով
20 դրամ/SMS

Ինտերնետ

Նախքան գործողության 30-օրյա ժամկետի ավարտը ներառված ինտերնետ փաթեթը սպառելուց հետո, բաժանորդի հաշվին առնվազն 100 դրամի առկայության դեպքում, ավտոմատ կերպով ակտիվանում է 500 ՄԲ փաթեթ: Հաշվի վրա 100 դրամից պակաս լինելու դեպքում ինտերնետի օգտագործման հնարավորությունն արգելափակվում է:
Գործողության 30-օրյա ժամկետը լրանալուց հետո հասանելի են օրական ինտերնետ-փաթեթներ տրամադրող «BIT», «Super BIT», «Super զույգ» ծառայությունները:

 

Հրահանգներ

ԳործողությունՀրահանգ
Անցում «Red 7 500» սակագնային պլանին*413*7500#
Անցում «Red 7 900» սակագնային պլանին*413*7900#
Անցում «Red 10 500» սակագնային պլանին*413*10500#
Անցում «Red 10 900» սակագնային պլանին*413*10900#
Անցում «Red 14 000» սակագնային պլանին*413*14000#
Անցում «Red 14 900» սակագնային պլանին*413*14900#
Ընթացիկ սակագնային պլանով տրամադրվող փաթեթների հաշվեկշռի ստուգում *413#

Բաժանորդագրության անմիջապես դադարեցում**413*0#
Բաժանորդագրության դադարեցում գործողության ժամկետի ավարտին*413*00#

*Բաժանորդագրության անմիջապես դադարեցման դեպքում «RED» սակագնային պլանի բաժանորդագրությունը կասեցվում է անմիջապես, սակագնային պլանով տրամադրվող ներառումները զրոյանում են, սակայն կանխավճարի վերահաշվարկ չի իրականացվում։

Կարևոր․ հրահանգի ուղարկումը «RED» սակագնային պլանին միանալու նպատակով ենթադրում է, որ բաժանորդը համաձայնում է red.viva.am կայքէջում տեղադրված Կանոններին և պայմաններին։

Ի՞նչ է «RED» սակագնային պլանը

«RED» սակագնային պլանը Viva-ի կանխավճարային անհատ բաժանորդներին առաջարկում է բջջային և ֆիքսված ծառայությունների փաթեթային լուծում: Այն ներառում է բջջային և ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքային փաթեթ, խոսելաժամանակ և SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:

 

Ինչպե՞ս անցնել «RED» սակագնային պլանին

Viva-ի կանխավճարային բաժանորդները կարող են անցում կատարել «RED» սակագնային պլանին՝ ուղարկելով *413*տարբերակի գին# USSD հրահանգը: Իսկ ՀՀ այլ օպերատորների կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են միանալ «RED» սակագնային պլանին՝ օգտվելով համարի տեղափոխելիության ծառայությունից: Դրա համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Viva-ի սպասարկման կենտրոն կամ դիմել առցանց՝ այս հղմամբ:«RED» սակագնային պլանի ընթացիկ փաթեթից մեկ այլ փաթեթի անցում կատարելու համար անհրաժեշտ է ուղարկել նախընտրելի տարբերակի USSD հրահանգը: Ակտիվ փաթեթներ ունենալու դեպքում սակագնային պլանի այլ փաթեթի անցում կատարելու համար հրահանգը պետք է ուղարկել ընթացիկ փաթեթի գործողության ժամկետի մինչև 23-րդ օրը, ներառյալ:

 

Ո՞ւմ հետ ենք համագործակցում

Սակագնային պլանը տրամադրվում է Viva-ի և «Fnet Telecom»-ի համագործակցության շրջանակում: Մեր գործընկերների ցանկը պարբերաբար ընդարձակվում է. հետևեք մեր կայքի թարմացումներին՝ նոր հնարավորությունների մասին տեղեկանալու համար:

 

Մենք համագործակցում ենք՝

«RED»-ին կարող են միանալ Viva-ի ֆիզիկական անձ կանխավճարային բաժանորդները USSD հրահանգի միջոցով։ Հայաստանի այլ օպերատորների բաժանորդները կարող են միանալ «RED» սակագնային պլանին՝ օգտվելով համարի տեղափոխելիության ծառայությունից:

Հայտի ուղարկումից հետո մեր մասնագետը կապ կհաստատի Ձեզ հետ երկու աշխատանքային օրվա ընթացքում

Առանց ինտերնետի հիմնական փաթեթի ՄԲ-երը սպառելու հասանելի հավելվածներ


Առանց ծառայության վճարի հասանելի հավելվածներ

7900 ֏


Ֆիքսված ինտերնետ 300 Մբ/վ

Բջջային ինտերնետ
30 ԳԲ

Ներառված րոպեներ 500 րոպե !

Ներցանցային խոսելաժամանակ 10000 րոպե !

SMS 500

 

10900 ֏


Ֆիքսված ինտերնետ 300 Մբ/վ

Հեռուստաալիքներ 150

Բջջային ինտերնետ

Ներառված րոպեներ 1500 րոպե !

Ներցանցային խոսելաժամանակ 10000 րոպե !

SMS 500

14900 ֏


Ֆիքսված ինտերնետ 500 Մբ/վ

Հեռուստաալիքներ 180

Բջջային ինտերնետ

Ներառված րոպեներ 3000 րոպե !

Ներցանցային խոսելաժամանակ 10000 րոպե !

SMS 1000

7500 ֏


Ֆիքսված ինտերնետ 200 Մբ/վ

Հեռուստաալիքներ 100

Բջջային ինտերնետ
20 ԳԲ

Ներառված րոպեներ 500 րոպե !

Ներցանցային խոսելաժամանակ 10000 րոպե !

SMS 500

10500 ֏


Ֆիքսված ինտերնետ 200 Մբ/վ

Հեռուստաալիքներ 150

Բջջային ինտերնետ

Ներառված րոպեներ 1000 րոպե !

Ներցանցային խոսելաժամանակ 10000 րոպե !

SMS 500

14000 ֏


Ֆիքսված ինտերնետ 300 Մբ/վ

Հեռուստաալիքներ 180

Բջջային ինտերնետ

Ներառված րոպեներ 2000 րոպե !

Ներցանցային խոսելաժամանակ 10000 րոպե !

SMS 1000

Մենք հասանելի ենք՝

Red
Հրահանգներ
Ծառայությունների սակագներ
Կանոններ
Ծանոթություններ