2016թ. ապրիլի 1-ից «Անձնական» սակագնային պլանը վերանվանվելու է «Viva 7500» և փոփոխվելու է:
«Անձնական» հետվճարային սակագնային պլանը նախատեսված է բոլոր այն անհատների և փոքր ձեռնարկությունների համար, ովքեր նախընտրում են հաղորդակցման ծախսերը դարձնել լիովին վերահսկելի:
Ընդամենը 7500 դրամ ամսավճարի դիմաց այն տրամադրում է.
•ամսական 7500 րոպե ներցանցային խոսելաժամանակ
•ամսական 350 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, Արցախի բջջային և Արցախի քաղաքային ցանցեր, ինչպես նաև դեպի Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա (մինչև 31.07.2016)
•ամսական 250 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր և Արցախի բջջային ցանց
•ամսական 10000 ՄԲ ինտերնետ (մինչև 31.07.2016)
Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:
Ներառված խոսելաժամանակից օգտվելու համար Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա անհրաժեշտ է զանգահարել «Հեռազանգ» ծառայության միջոցով, այլապես զանգերը կլինեն վճարովի:
Քարտի տրամադրման պայմաններ
Միացման վճար - 1000 դրամ
Երաշխիքային կանխավճար (հաշվանցվում է 4-րդ ամսին) - 0-20000 դրամ` կախված ընթացիկ հաշվի սահմանաչափից:
Երաշխիքային կանխավճար (ոչ ռեզիդենտ բաժանորդների համար) – 17000 դրամ: Սահմանաչափը կազմում է 1000 դրամ:
Տեղական զանգեր | դրամ/րոպե | |
---|---|---|
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 15 | |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 35 | |
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 25 | |
Դեպի Արցախի բջջային ցանց | 35 | |
Դեպի Արցախի քաղաքային ցանց | 35 | |
SMS | դրամ/SMS | |
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 5 | |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 10 | |
Այլ ուղղություններով | 20 | |
Ինտերնետ | դրամ/ՄԲ | |
Բոլոր կայքերը | 30 |
Բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվի մանրամասները` ուղարկելով համապատասխան հրահանգը:
Գործողություն | Հրահանգ |
---|---|
Օգտագործած ծառայությունների արժեքի ստուգում | *315# |
Ներառված խոսելաժամանակի և SMS-ների մնացորդի ստուգում | *311*1# |
Ներառված ինտերնետի մնացորդի ստուգում | *311*2# |
Մուտք հրահանգների մենյու | *311# |
Ներառված խոսելաժամանակի, SMS հաղորդագրությունների և ինտերնետի հաշվեկշիռը, ինչպես նաև օգտագործած ծառայությունների արժեքը կարելի է ստուգել՝ պարզապես զանգահարելով 111 և հետևելով հրահանգներին:
Այլ պայմաններ
•Համարի փոփոխություն - 1000 դրամ
•Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) - 500 դրամ/ամիս
•Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 800 դրամ/ամիս
Ծանոթություն
•Ներառված խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս կամ SMS ուղարկելիս:
•Ներառված խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:
•«SMS փաթեթ», «Ինտերնետ-փաթեթ», «Իմ աշխարհը» և «Գիշերային ինտերնետ» ծառայությունները չեն տրամադրվում «Անձնական» սակագնային պլանի բաժանորդներին:
•Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: