«Էքստրա» սակագնային պլանը ստեղծված է այն բաժանորդների համար, ովքեր ավելի շատ ստանում են զանգեր, քան կատարում են:
Ընդունելով զանգեր` բաժանորդները միաժամանակ ստանում են հատուկ` 5 դրամ/րոպե սակագնով զանգեր կատարելու հնարավորություն: Ներցանցային մուտքային զանգերի յուրաքանչյուր 5 րոպեի դիմաց կուտակվում է 1 րոպե հատուկ խոսելաժամանակ:
Հատուկ խոսելաժամանակի առկայության դեպքում, ներցանցային զանգեր կատարելիս նախ օգտագործվում է հատուկ խոսելաժամանակը, որի սպառվելուց հետո վճարը հաշվարկվում է ըստ բաժանորդի ընթացիկ սակագնային պլանի: Կուտակած հատուկ խոսելաժամանակը հնարավոր է ստուգել` հավաքելով *150# և սեղմելով զանգահարելու կոճակը:
«Էքստրա» սակագնային պլանին անցնելու համար հավաքեք *131*909# և սեղմեք զանգահարելու կոճակը: Անցման վճարն է 300 դրամ:
Տեղական զանգեր | դրամ/րոպե |
---|---|
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց` հատուկ խոսելաժամանակի առկայության դեպքում | 5 |
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 50 |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 50 |
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 50 |
Դեպի Արցախի բջջային ցանց | 42 |
Դեպի Արցախի քաղաքային ցանց | 42 |
SMS | դրամ/SMS |
Տեղական | 20 |
Միջազգային | 20 |
Ինտերնետ* | դրամ/ՄԲ |
Բոլոր կայքերը | 75 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
Հատուկ խոսելաժամանակ չի կուտակվում.
•00:00-07:00 ժամանակահատվածում «Միասին գիշերային» սակագնային պլանների բաժանորդներից զանգեր ստանալիս:
•Երբ զանգահարող բաժանորդն օգտագործում է իր կուտակած հատուկ խոսելաժամանակը:
•00:00-07:00 ժամանակահատվածում «Կեսգիշեր» ծառայությունն ակտիվացրած բաժանորդներից զանգեր ստանալիս:
•Ռոումինգում զանգեր ստանալիս:
Ծանոթություն
•Հատուկ խոսելաժամանակի կուտակումն ու սպառումը կատարվում է ըստ վայրկյանների:
•Հատուկ խոսելաժամանակ կարելի է կուտակել անգամ վավերականության ժամկետի ավարտից հետո, սակայն օգտագործել այն կարելի է միայն հաշիվը վերալիցքավորելուց հետո:
•Հատուկ խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս:
•Հատուկ խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել ռոումինգում զանգեր կատարելիս:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: