«Մագնիս» սակագնային պլանն առաջարկում է հարմար միասնական սակագին տեղական բոլոր ուղղություններով կատարվող զանգերի համար, ինչպես նաև սակագնային պլանի ներսում զգալիորեն էժան սակագնով զանգեր կատարելու հնարավորություն:
«Մագնիս» սակագնային պլանին անցնելու համար հավաքեք *131*303# և սեղմեք զանգահարելու կոճակը: Անցման վճարն է 200 դրամ:
Տեղական զանգեր | դրամ/րոպե |
---|---|
«Մագնիս» սակագնային պլանի ներսում | 10 |
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 35 |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 35 |
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 35 |
Դեպի Արցախի բջջային ցանց | 35 |
Դեպի Արցախի քաղաքային ցանց | 35 |
SMS | դրամ/SMS |
«Մագնիս» սակագնային պլանի ներսում | 5 |
Այլ ուղղություններով | 15 |
Ինտերնետ* | դրամ/ՄԲ |
Բոլոր կայքերը | 65 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
Ծանոթություն
«Կեսգիշեր» ծառայությունն ակտիվացրած լինելու դեպքում 00:00-07:00 ժամանակահատվածում «Մագնիս» սակագնային պլանի ներսում կատարած զանգերի վճարը հաշվարկվում է ըստ «Կեսգիշեր» ծառայության սակագների:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: