«Կեսգիշեր» ծառայությունը կանխավճարային բաժանորդներին հնարավորություն է տալիս գիշերային ժամերին խոսելու զգալիորեն ցածր սակագներով:
Պարզապես ակտիվացրեք ծառայությունն ու 00:00–07:00 ժամանակահատվածում ներցանցային զանգեր կատարելիս մեկ զանգի ընթացքում յուրաքանչյուր հաջորդ րոպեի սակագինը կկազմի նախորդի սակագնի կեսը:
Զանգի րոպեներ | Սակագին (դրամ/րոպե) |
---|---|
1 | 30 |
2 | 15 |
3 | 7.5 |
4 | 3.75 |
5 | 1.88 |
6 | 0.94 |
7 | 0.47 |
8 | 0.24 |
9 | 0.12 |
10 | 0.06 |
11 | 0.03 |
12 | 0.01 |
13 | 0.01 |
14- րդ րոպեից սկսած | 0 |
«Կեսգիշեր» ծառայությունն ակտիվացնելու համար հավաքեք *232*1# և սեղմեք զանգահարելու կոճակը: Ծառայությունն ապաակտիվացնելու համար հավաքեք *232*0# և սեղմեք զանգահարելու կոճակը:
Ակտիվացման վճարն է 100 դրամ: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Ծանոթություն
•«Կեսգիշեր» ծառայության սակագները չեն գործում պրեմիում հեռախոսահամարներին զանգահարելիս:
•Ծառայությունը չի տրամադրվում «Սիրում եմ…», «Միասին գիշերային»», «Բիզնես վերահսկում» և «ԵՍ» սակագնային պլանների բաժանորդներին:
•Ծառայությունը չի գործում ռոումինգում:
«Կեսգիշեր». յուրաքանչյուր հաջորդ րոպեն` կրկնակի էժան
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: