«Համար 5» սակագնային պլանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում ավելի ցածր գնով ավելի շատ խոսելու և SMS ուղարկելու լավագույն հնարավորությունն է:
Յուրաքանչյուր օր, երբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում կատարած զանգերի ընդհանուր տևողությունը գերազանցում է 5 րոպեն, տվյալ օրվա համար հետագա ներցանցային զանգերի սակագինը կդառնա 5 դրամ/րոպե:
Միևնույն ժամանակ, օրվա ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցի ներսում 5 SMS ուղարկելու դեպքում, յուրաքանչյուր հաջորդ ներցանցային SMS դառնում է 5 դրամ:
«Համար 5» սակագնային պլանին անցնելու համար հավաքեք *131*505# և սեղմեք զանգահարելու կոճակը: Անցման վճարն է 300 դրամ:
Տեղական զանգեր | Օրվա առաջին 5 րոպեն (դրամ/րոպե) | 6-րդ րոպեից սկսած (դրամ/րոպե) |
---|---|---|
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 55 | 5 |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 50 | 50 |
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 50 | 50 |
Դեպի Արցախի բջջային ցանց | 42 | 42 |
Դեպի Արցախի քաղաքային ցանց | 42 | 42 |
SMS | Օրվա առաջին 5 SMS-ը (դրամ/SMS) | 6-րդ SMS-ից սկսած (դրամ/SMS) |
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 20 | 5 |
Տեղական | 20 | 20 |
Միջազգային | 20 | 20 |
Ինտերնետ* | դրամ/ՄԲ | |
Բոլոր կայքերը | 55 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
Ծանոթություն
•Եթե օրվա ընթացքում կատարած ներցանցային զանգերի ընդհանուր տևողությունը գերազանցում է 5 րոպեն և մինչև օրվա ավարտը (00:00) կատարվում է նոր ներցանցային զանգ, որն ավարտվում է արդեն հաջորդ օրը, տվյալ զանգի ամբողջ տևողության համար կիրառվում է 5 դրամ/րոպե սակագինը: Սակայն նման զանգի րոպեները չեն հաշվարկվում հաջորդ օրվա ընթացքում կատարվող ներցանցային զանգերի առաջին 5 րոպեի տևողության մեջ:
•Դեպի անվճար համարներ (օրինակ` 111) կատարվող զանգերի րոպեները չեն հաշվարկվում տվյալ օրվա ընթացքում կատարվող ներցանցային զանգերի առաջին 5 րոպեի տևողության մեջ:
•«Իմ աշխարհը» և «SMS փաթեթ» ծառայությունները չեն տրամադրվում «Համար 5» սակագնային պլանի բաժանորդներին:
•5 դրամ սակագինը չի գործում պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս և SMS ուղարկելիս:
•Բոնուսային հաշվի առկայության դեպքում, «Համար 5» սակագնային պլանին անցնելիս, բոնուսային հաշիվը սառեցվում է:
«Համար 5»` ձգտիր 5-ի
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: