«Կլասիկ» սակագնային պլանը տրամադրում է ամսական 5000 րոպե անվճար խոսելաժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում: Ներցանցային զանգեր կատարելիս նախ սպառվում է անվճար խոսելաժամանակը, որից հետո վճարը գանձվում է համաձայն «Կլասիկ» քարտի սակագների: Տվյալ ամսվա ընթացքում չօգտագործած անվճար խոսելաժամանակը չի փոխանցվում հաջորդ ամիս:
Քարտի տրամադրման պայմաններ
Ամսավճար - 4000 դրամ
«Կլասիկ» փաթեթի բաժանորդները կարող են ստուգել օգտագործած անվճար ներցանցային խոսելաժամանակը` հավաքելով *316# և սեղմելով զանգահարելու կոճակը:
Տեղական զանգեր | դրամ/րոպե | |
---|---|---|
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 30 | |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 40 | |
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 30 | |
Դեպի Արցախի բջջային ցանց | 39 | |
Դեպի Արցախի քաղաքային ցանց | 39 | |
SMS | դրամ/SMS | |
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 10 | |
Այլ ուղղություններով | 20 | |
Ինտերնետ* | դրամ/ՄԲ | |
Բոլոր կայքերը | 30 |
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
Այլ պայմաններ
•Սեփականատիրոջ փոփոխություն - 500 դրամ
•Համարի փոփոխություն - 1000 դրամ
•Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) - 500 դրամ/ամիս
•Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 800 դրամ/ամիս
Ծանոթություն
•Անվճար ներցանցային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս:
•Անվճար ներցանցային խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: