2016թ. ապրիլի 1-ից «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի տարբերակ 1-ը և տարբերակ 2-ը վերանվանվելու են համապատասխանաբար՝ «Viva 5500» և «Viva 3500» և փոփոխվելու են:
«Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանն անհատներին ու փոքր ձեռնարկություններին առաջարկում է հաղորդակցման ծախսերը վերահսկելու մատչելի տարբերակ:
Ֆիքսված ամսավճարի դիմաց Դուք ստանում եք ներառված ծառայությունների մի ամբողջ փաթեթ, որը կարող եք ընտրել ինքներդ` ելնելով հաղորդակցման Ձեր պահանջներից.
Ներառված ծառայություններ | Տարբերակ | Տարբերակ |
---|---|---|
Ամսավճար | 5500 դրամ | 3500 դրամ |
Ներցանցային խոսելաժամանակ (րոպե) | 3000 | 1500 |
Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, Արցախի բջջային և Արցախի քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա (րոպե) | 200 | 50 |
SMS-ներ դեպի ՀՀ բջջային ցանցեր (SMS) | 150 | 150 |
Ինտերնետ (ՄԲ) | 5000 | 3000 |
Ներառված խոսելաժամանակից օգտվելու համար Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա անհրաժեշտ է զանգահարել «Հեռազանգ» ծառայության միջոցով, այլապես զանգերը կլինեն վճարովի:
Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:
Տեղական զանգեր | դրամ/րոպե | |
---|---|---|
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 15 | |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 35 | |
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 25 | |
Դեպի Արցախի բջջային ցանց | 35 | |
Դեպի Արցախի քաղաքային ցանց | 35 | |
SMS | դրամ/SMS | |
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 5 | |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 10 | |
Այլ ուղղություններով | 20 | |
Ինտերնետ | դրամ/ՄԲ | |
Բոլոր կայքերը | 30 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվի մանրամասները` ուղարկելով համապատասխան հրահանգը:
Գործողություն | Հրահանգ |
---|---|
Օգտագործած ծառայությունների արժեքի ստուգում | *315# |
Օգտագործած ինտերնետի արժեքի ստուգում | *310# |
Ներառված խոսելաժամանակի և SMS-ների մնացորդի ստուգում | *311*1# |
Ներառված ինտերնետի մնացորդի ստուգում | *311*2# |
Մուտք հրահանգների մենյու | *311# |
Ներառված խոսելաժամանակի, SMS հաղորդագրությունների և ինտերնետի հաշվեկշիռը, ինչպես նաև օգտագործած ծառայությունների արժեքը կարելի է ստուգել՝ զանգահարելով 111 և հետևելով հրահանգներին:
Քարտի տրամադրման պայմաններ
Միացման վճար - 500 դրամ
Երաշխիքային կանխավճար (հաշվանցվում է 4-րդ ամսին) - 0-20000 դրամ` կախված ընթացիկ հաշվի սահմանաչափից
Երաշխիքային կանխավճար (ոչ ռեզիդենտ բաժանորդների համար) – տարբերակ 1-ի դեպքում՝ 13000 դրամ, տարբերակ 2-ի դեպքում՝ 9000 դրամ: Սահմանաչափը կազմում է 1000 դրամ:
«Արագ» ծառայությունը «Խոսում է քաղաքը» տարբերակ I և տարբերակ II հետվճարային սակագնային պլանի բաժանորդներին հնարավորություն է տալիս նախաձեռնելու անցում «Անձնական» սակագնային պլանին՝ բջջային հեռախոսի միջոցով, առանց սպասարկման կենտրոն այցելելու:
Դրա համար պարզապես անհրաժեշտ է ներկայացնել սակագնային պլանի փոխելու հայտ՝ բջջային հեռախոսից հավաքելով *198# և, մուտք գործելով USSD մենյու, ընտրել անհրաժեշտ տարբերակը:
Հայտը ներկայացնելուց հետո Ձեր հեռախոսահամարը հայտնվում է համապատասխան ցանկում: Անցման գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում անցումն «Անձնական» սակագնային պլանին իրականացվում է հաջորդ ամսվա առաջին օրը:
Ծառայությունն անվճար է:
Ծանոթություններ
•Սակագնային պլանի փոփոխությունից հետո կրեդիտային սահմաչափը, պարտքի չափը և հաշվի բոլոր տվյալները պահպանվում են:
•Անցումը կարելի է դադարեցնել մինչև ընթացիկ ամսվա վերջին օրը, ժամը 17:00-ն:
Այլ պայմաններ
•Համարի փոփոխություն - 1000 դրամ
•Ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի) - 500 դրամ/ամիս
•Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 800 դրամ/ամիս
Ծանոթություն
•Ներառված խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս կամ SMS ուղարկելիս:
•Ներառված խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:
•«SMS փաթեթ», «Ինտերնետ-փաթեթ», «Իմ աշխարհը» և «Գիշերային ինտերնետ» ծառայությունները չեն տրամադրվում «Խոսում է քաղաքը» սակագնային պլանի բաժանորդներին:
•Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: