ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Մեր համարը» փաթեթի շնորհիվ բջջային կապի ծառայություններից կարելի է օգտվել նաև ստացիոնար հեռախոսից: Այն հարմար լուծում է ինչպես տան, այնպես էլ փոքր գրասենյակների հեռախոսակապն ապահովելու համար:
Փաթեթը ներառում է համանուն հետվճարային սակագնային պլանը և հատուկ Etros ստացիոնար հեռախոսը` նախատեսված ոչ միայն զանգերի, այլ նաև SMS հաղորդագրությունների համար: Պահպանեք հեռախոսահամարը, երբ տեղափոխվում եք նոր բնակարան կամ գրասենյակ, ուղարկեք և ստացեք SMS-ներ ստացիոնար հեռախոսով և մի հրաժարվեք նախկին քաղաքային համարից, քանի որ հեռախոսն ապահովում է քաղաքային և բջջային ցանցերի զուգահեռ օգտագործում: «Մեր համարը» փաթեթին կարելի է բաժանորդագրվել նվազագույնը 2 տարով:
Ընդամենը 2000 դրամ ամսավճարի դիմաց Դուք ստանում եք.
•ստացիոնար հեռախոս Etros
•ամսական 300 րոպե ներցանցային խոսելաժամանակ
•ամսական 30 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր
•ամսական 30 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր
Իսկ ամսվա ընթացքում նշվածից ավելին օգտագործելու դեպքում ծառայությունների վճարը գանձվում է ըստ սահմանված սակագների:
Փաթեթի տրամադրման պայմաններ
Միացման վճար - 500 դրամ
Երաշխիքային կանխավճար (հաշվանցվում է 4-րդ ամսին) - 0-20000 դրամ` կախված ընթացիկ հաշվի սահմանաչափից
Բաժանորդները կարող են ստուգել իրենց հաշվի մանրամասները` ուղարկելով համապատասխան հրահանգը:
Տեղական զանգեր | դրամ/րոպե | |
---|---|---|
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 15 | |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 30 | |
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 25 | |
Դեպի Արցախի բջջային ցանց | 39 | |
Դեպի Արցախի քաղաքային ցանց | 39 | |
SMS | դրամ/SMS | |
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 5 | |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 10 | |
Այլ ուղղություններով | 20 | |
Գործողություն | Հրահանգ |
---|---|
Օգտագործած ծառայությունների արժեքի ստուգում | *315# |
Ներառված խոսելաժամանակի և SMS-ների մնացորդի ստուգում | *311*1# |
Մուտք հրահանգների մենյու | *311# |
Այլ պայմաններ
•Համարի փոփոխություն - 1000 դրամ
Ծանոթություն
•Ներառված խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս կամ SMS ուղարկելիս:
•Ներառված խոսելաժամանակն ու SMS-ները հնարավոր չէ օգտագործել ռոումինգում:
•«SMS փաթեթ», «Իմ աշխարհը» և ինտերնետին առնչվող բջջային ծառայությունները չեն տրամադրվում «Մեր համարը» փաթեթի բաժանորդներին:
•Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: