«SMS մականուն» ծառայության միջոցով ուղարկած SMS-ի հասցեատերը կտեսնի ոչ թե Ձեր հեռախոսահամարը, այլ մականունը: Ծառայության ակտիվացումից հետո Ձեր հեռախոսահամարը սահմանվում է որպես մականուն մինչև այն Ձեր նախընտրած մականունով փոխարինելը: Գոյություն ունի ծառայության ակտիվացման երկու տարբերակ. առաջին դեպքում Ձեր բոլոր SMS-ները կուղարկվեն մականունից, իսկ երկրորդ դեպքում մականունից SMS ուղարկելու համար անհրաժեշտ է հաղորդագրության տեքստից առաջ մուտքագրել + և միջակայք (օրինակ` + Privet):
Ծառայությունն ակտիվացրած լինելու դեպքում հասցեատերն իր հերթին, ստանալով նման SMS, կարող է ճշտել ուղարկողի հեռախոսահամարը:
Մականունից ուղարկված 1 SMS-ի արժեքը կազմում է 20 դրամ:
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել.
•«Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
•հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ»,
•ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
141 համարին ուղարկվող հրահանգներ
Գործողություն | Հրահանգ |
---|---|
Ծառայության ակտիվացում բոլոր հաղորդագրությունների համար | NICK ON |
Ծառայության ակտիվացում Ձեր ընտրությամբ կոնկրետ SMS-ներ մականունից ուղարկելու հնարավորությամբ | NICK ON+ |
Մականվան փոփոխում | CHANGENICK [նոր մականուն] |
Ծառայության կարգավիճակի և ընթացիկ մականվան ստուգում | NICK STATUS |
Տվյալ մականունով բաժանորդի հեռախոսահամարի ճշտում | UNBLOCK [մականուն] |
Ծառայության ապաակտիվացում | NICK OFF |
Մականվան փոփոխումն արժե 50 դրամ, իսկ տվյալ մականունով բաժանորդի հեռախոսահամարի ճշտումը` 150 դրամ:
Ծանոթություն
•Ծառայությունն ակտիվացնելուց հետո մականունը չփոխելու դեպքում Ձեր հեռախոսահամարից ուղարկվող հաղորդագրությունները կստացվեն Ձեր հեռախոսահամարից, սակայն վճարը կգանձվի «SMS մականուն» ծառայության սակագնով:
•Ծառայությունն ապաակտիվացնելուց հետո մականունը չի պահպանվում:
Գները ներառում են ԱԱՀ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: