«Իմ SMS» ծառայության շնորհիվ կարող եք կառավարել Ձեր մուտքային SMS-ները` ստեղծել ինքնապատասխանիչ, վերահասցեավորել ու ջնջել հաղորդագրությունները և այլն: Դրա համար ծառայությունն ակտիվացնելուց հետո անհրաժեշտ է ստեղծել կոնտակտներ, այնուհետև` կոնտակտների խումբ և սահմանել օրացույց` համապատասխան միջակայքերով: Այս ամենից հետո խմբի համար կարող եք սահմանել մի շարք կանոններ, որոնք կգործեն ըստ սահմանված ժամանակացույցի:
Ծառայությունը կարելի է ակտիվացնել և կառավարել.
•«Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից,
•հավաքելով *141# և մուտք գործելով «Ծառայությունների ցանկ»,
•ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:
141 համարին ուղարկվող հրահանգներ
Գործողություն | Հրահանգ |
---|---|
Ծառայության ակտիվացում | MYSMS ON |
Օրացույցի ստեղծում | MYSMS CAL ADD [օրացույցի անվանում] [նկարագիր] |
Օրացույցի ջնջում | MYSMS CAL DEL [օրացույցի անվանում] |
Օրացույցների ցանկի դիտում | MYSMS CAL LIST |
Միջակայքի ավելացում օրացույցում* | MYSMS INT ADD [օրացույցի անվանում] [սկզբի ամսաթիվ] [ավարտի ամաթիվ] [սկզբի ժամ] [ավարտի ժամ] [շաբաթվա օրեր] |
Միջակայքի հեռացում օրացույցից | MYSMS INT DEL [օրացույցի անվանում] [միջակայքի համար] |
Օրացույցի միջակայքերի ցանկի դիտում | MYSMS INT LIST [օրացույցի անվանում] |
Կոնտակտի ստեղծում | MYSMS CONT ADD [հեռախոսահամար] [անուն] [նկարագիր] [էլեկտրոնային փոստ] |
Կոնտակտի ջնջում | MYSMS CONT DEL [հեռախոսահամար] |
Կոնտակտների ցանկի դիտում | MYSMS CONT LIST |
Խմբի ստեղծում | MYSMS GROUP ADD [խմբի անվանում] [նկարագիր] |
Խմբի ջնջում | MYSMS GROUP DEL [խմբի անվանում] |
Խմբերի ցանկի դիտում | MYSMS GROUP LIST |
Կոնտակտի ավելացում խմբում | MYSMS GROUP CONTADD [խմբի անվանում] [հեռախոսահամար] |
Կոնտակտի հեռացում խմբից | MYSMS GROUP CONTDEL [խմբի անվանում] [հեռախոսահամար] |
Խմբում ներառված կոնտակտների ցանկի դիտում | MYSMS GROUP CONTLIST [խմբի անվանում] |
Խմբի համար օրացույցի սահմանում | MYSMS GROUP SETCAL [խմբի անվանում] [օրացույցի անվանում] |
Աղբարկղի SMS-ների թվի ստուգում | MYSMS RECYCLE |
Աղբարկղի դատարկում | MYSMS RECYCLE CLEAR |
Ծառայության ապաակտիվացում | MYSMS OFF |
Ծառայության կարգավիճակի ստուգում | MYSMS STATUS |
Կանոնների սահմանում | |
Խմբի համար ինքնապատասխանիչի ստեղծում | MYSMS GROUP SETRULE [խմբի անվանում] AA [պատասխանի տեքստը] |
Խմբում ներառված կոնտակտներից ստացված SMS-ների վերահասցեավորում այլ համարի | MYSMS GROUP SETRULE [խմբի անվանում] RD [հեռախոսահամար] |
Խմբում ներառված կոնտակտներից ստացված SMS-ների վերահասցեավորում էլեկտրոնային փոստի | MYSMS GROUP SETRULE [խմբի անվանում] EML [էլեկտրոնային փոստ] |
Խմբում ներառված կոնտակտներից ստացված SMS-ների տեղափոխում աղբարկղ | MYSMS GROUP SETRULE [խմբի անվանում] RDEL |
Խմբում ներառված կոնտակտներից ստացված SMS-ների ջնջում | MYSMS GROUP SETRULE [խմբի անվանում] DEL |
* Հրահանգում ամսաթվերն անհրաժեշտ է մուտքագրել օր.ամիս.տարի (օրինակ` 27.05.2012), իսկ ժամը` ժամ:րոպե (օրինակ` 16:21) ձևաչափով: Շաբաթվա օրերն անհրաժեշտ է նշել համապատասխան համարներով (1-7): Այսպես, ուղարկելով MYSMS INT ADD Work 10.01.2011 30.12.2011 09:00 18:00 1,2,3,4,5 հրահանգը, Work օրացույցում Դուք կստեղծեք 2011 թվականի աշխատանքային օրերին համապատասխան միջակայք:
Յուրաքանչյուր կանոնի սահմանումն արժե 20 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Ծանոթություն
•Ծառայությունը գործում է միայն ներցանցային SMS հաղորդագրությունների համար:
•Ծառայությունն ապաակտիվացնելիս կարգավորումները պահպանվում են այնքան ժամանակ, քանի դեռ ակտիվ է «SMS էքստրա» ծառայությունը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: