«Facebook SMS» ծառայության շնորհիվ Դուք կարող եք բջջայինի միջոցով շփվել Facebook-ում առանց ինտերնետ օգտագործելու: Ակտիվացրեք այն և SMS-ի միջոցով կստանաք Ձեր հաղորդագրությունները, պատի գրառումները, մեկնաբանությունները, ընկերանալու հայտերն ու բազմաթիվ այլ ծանուցումներ, որոնց կարող եք արձագանքել` ուղարկելով պատասխան հաղորդագրություններ: Բացի այդ Դուք ինքներդ կարող եք թարմացնել կարգավիճակը և կատարել մի շարք այլ գործողություններ` ուղարկելով համապատասխան հրահանգը 32665 համարին:
Այս հնարավորություններից օգտվելու համար Facebook-ի Ձեր էջից մուտք գործեք Հաշվի կարգավորումներ բաժինը, ընտրեք Բջջային հղումը և ակտիվացրեք տեքստային հաղորդագրությունները (եթե Ձեր հաշվում նշված չէ հեռախոսահամար, ապա նախ կպահանջվի ավելացնել համարը): Ծառայությունը կարող եք ակտիվացնել նաև` ուղարկելով fb կամ f տեքստը պարունակող SMS 32665 կարճ համարին: Ակտիվացման վճարն է 4 դրամ (ներառյալ ԱԱՀ):
Ծանուցումները Ձեզ կուղարկվեն 32665-ով սկսվող համարներից և յուրաքանչյուրին արձագանքելու համար անհրաժեշտ կլինի պատասխանել հենց տվյալ հաղորդագրությանը:
«Facebook SMS» ծառայության միջոցով ստացվող ծանուցումներն անվճար են, իսկ յուրաքանչյուր պատասխան հաղորդագրություն կամ 32665 համարին Ձեր կողմից ուղարկվող այլ հրահանգ արժե 4 դրամ (ներառյալ ԱԱՀ):
32665 համարին ուղարկվող հրահանգներ
Գործողություն | Հրահանգ |
---|---|
Ակտիվացնել ծառայությունը | f |
fb | |
Թարմացնել կարգավիճակը | <կարգավիճակի տեքստը> |
Օգնություն* | help |
aide | |
Ուղարկել լուսանկարներ` Facebook-ի Ձեր էջում տեղադրելու համար* | photo |
photos | |
Անջատել ծանուցումների ստացումը | stop |
off | |
Նորից միացնել ծանուցումների ստացումը | on |
start |
* Նշված հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ինտերնետ միացում:
Ծանուցումների պատասխան SMS-ներում օգտագործվող հրահանգներ
Գործողություն | Հրահանգ |
---|---|
Հավանել | like |
Մեկնաբանել | <մեկնաբանության տեքստը> |
Բզել (ի պատասխան) | p |
poke | |
Ընդունել ընկերանալու առաջարկը | add |
Դադարեցնել տվյալ զրույցի ծանուցումները | mute |
Ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով https://www.facebook.com/help/mobiletexts էջը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: