վերցրու երաժշտությունդ քեզ հետ
« IMUSIC» հավելվածի շնորհիվ քո սիրելի երաժշտությունն ամենուր քեզ հետ է….
Ի դեպ, Viva-ի կանխավճարային «X», «Y», «Z», «START», «START+», հետվճարային «X», «Y», ինչպես նաև «Smart Business Start», «Smart Business Start 2.0», «Smart Business Plus», «Smart Business Pro», «Smart Business Unlim», «Կորպորատիվ X», «Կորպորատիվ Y» սակագնային պլանների շրջանակում «IMUSIC» հավելվածով երաժշտություն լսելիս ինտերնետ փաթեթով տրամադրվող ՄԲ-երը չեն սպառվում, եթե բաժանորդը մուտք է գործել օգտահաշիվ իր բջջային հեռախոսահամարով և ունի սակագնային պլանով նախատեսված ակտիվ փաթեթներ։
ՆերբեռնելApp Store ՆերբեռնելGoogle play
IMAI համակարգ
Բրենդերի և ընկերությունների կողմից ստեղծված ռադիոկայաններ
Այլ օգտատերի հետ փլեյլիսթերի ստեղծում
Հանրաճանաչ մարդկանց կողմից ստեղծված փլեյլիսթեր
Երաժշտություն՝ առանց հավելվածի բաժանորդավճարի
Պատվիրի՛ր սիրելի երգը քեզ կամ ընկերներիդ համար, և այն կհնչի ցանկացած տեղում՝ այդ պահին այնտեղ բոլոր գտնվողների համար:
Եթե Viva-ի բաժանորդ ես և ունես օգտահաշիվ «IMUSIC» բջջային հավելվածում, ապա կարող ես պատվիրել սիրելի երգդ «IMUSIC» հավելվածում առաջարկվող երգացանկից, և այն շատ շուտով կհնչի նշված վայրում: Նույն կերպ, կարող ես երգը պատվիրել ընկերներիդ և սիրելիներիդ համար՝ այնտեղ, որտեղ նրանք են:
Ինչպե՞ս: Պարզից էլ պարզ: Մտիր «IMUSIC» հավելվածի «Էջեր» բաժին և, սեղմելով գործընկերների ցանկում առկա «My Song» կոճակը, ընտրիր նախընտրածդ երգը: Ընտրելով երգը՝ դու կտեսնես երգը հնչելու վայրը, հերթը և «նվիրել երգն այլ անձին» կոճակը:
Ընկերներիդ և սիրելիներիդ համար երգ պատվիրելու դեպքում, երգը և մասնաճյուղն ընտրելուց հետո, անհրաժեշտ է սեղմել «Ուղարկել» կոճակը և նշել համապատասխան դաշտերում այն մարդու անունը, ում ցանկանում ես նվիրել երգը, այնուհետև ընտրել ստացողի համար նախատեսված տեքստը ձևանմուշներից, կամ մուտքագրել սեփական տեքստը: Երգը հնարավոր է նվիրել նաև այլ ՀՀ օպերատորի բաժանորդին: Բաժանորդը, որին նվիրվել է երգը, կստանա տեղեկացնող հաղորդագրություն:
Մեկ այլ հաշվով (էլեկտրոնային փոստ, Apple ID և այլն) մուտք գործելու դեպքում, համապատասխան դաշտում կպահանջվի մուտքագրել քո՝ Viva-ի բջջային հեռախոսահամարը:
Ծառայության դիմաց վճարումը կատարվում է «IMUSIC» բջջային հավելվածի միջոցով՝ երգն ընտրելուց հետո համապատասխան դաշտում սեղմելով «Վճարել հիմա» կոճակը: Գումարը գանձվում է այն բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից, որը նշվել է հավելվածում գրանցվելիս:
Viva-ի սպասարկման կենտրոնում հնչելու նպատակով Viva-ի երգացանկից ընտրված երգի դիմաց վճարը կազմում է 1 դրամ: Երգի դիմաց գումարը գանձվում է երգը հնչելուց հետո:
Այլ կազմակերպության երգացանկից՝ տվյալ կեզմակերպությունում հնչելու նպատակով ընտրված երգի դիմաց վճարը կազմում է 100 դրամ: Երգի դիմաց գումարը գանձվում է երգը հնչելուց հետո:
Ինչպե՞ս օգտվել հավելվածից
Հավելվածից օգտվելը պարզ է և անչափ հարմարավետ:
Ներբեռնումից հետո հավելվածից կարելի է օգտվել որպես հյուր կամ որպես օգտատեր:
Օգտատեր դառնալու համար անհատական պրոֆիլ բացել կարող ես բջջային հեռախոսահամարի միջոցով, շարունակելով քո «Facebook», «Apple ID» և «Google» հաշիվների միջոցով, կամ ստեղծելով քո պրոֆիլը անմիջապես «IMUSIC»-ում՝ մուտքագրելով քո էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Ծանոթություններ
Աջակցություն
Հավելվածից օգտվելիս հարցերի դեպքում զանգահարիր 060 701020 կամ գրիր info@imusic.am հասցեին։ Viva-ի ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում զանգահարիր 111 թեժ գծին կամ գրիր info@viva.am հասցեին:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: