1. Ինչ՞ է IMUSIC-ը
IMUSIC-ը երաժշտական ամենամեծ հարթակներից է, որի հավելվածը հասանելի է iOS և Android համակարգերի օգտատերերի համար։ Հավելվածի միջոցով կարող եք լսել տարբեր ժանրերի երաժշտություն, ստեղծել սեփական և ընկերների հետ համատեղ երգացանկեր (փլեյլիսթեր), վայելել և կիսել Ձեր սիրած երգերը ընկերների հետ, հետևել այլ օգտատերերի ակտիվությանը, շուրջօրյա հասանելի ռադիոկայաններով լսել երաժշտություն։ Հավելվածի միջոցով կարող եք նաև հետևել հայտնի կատարողների, երաժիշտների, բրենդերի ու ընկերությունների անհատական էջերի ակտիվությանը և բոլոր նորություններին։
2. Ո՞վ կարող է օգտվել բջջային հավելվածից:
Ծառայությունը հասանելի է Android և iOS սարքավորումներ օգտագործող Viva-ի բոլոր բաժանորդների համար:
3. Որո՞նք են բջջային հավելվածը՝ որպես ֆիզիկական անձ օգտագործելու առավելությունները:
● Viva-ի «X», «Y», «Z», «START», «START+» և «Smart Business Start», «Smart Business Plus», «Smart Business Pro», «Smart Business Unlim», «Կորպորատիվ X», «Կորպորատիվ Y» սակագնային պլանների բաժանորդների համար՝ առանց հիմնական ինտերնետային փաթեթը սպառելու՝ երաժշտություն լսելու հնարավորություն
● Տարբեր ժանրերի ռադիո՝ 24/7
● HQ սթրիմինգ
● Անհատական փլեյլիսթեր
● Այլ օգտատերի հետ փլեյլիսթերի ստեղծում
● Հանրաճանաչ մարդկանց կողմից ստեղծված փլեյլիսթեր
● IMAI համակարգ (անհատական երաժշտական օգնականի ինտերֆեյս)
● Նոր ռելիզներ
● Բրենդերի և ընկերությունների կողմից ստեղծված ռադիոկայաններ
● Ռադիո՝ ըստ ժանրերի
4. Արդյո՞ք հավելվածն ունի բաժանորդային վճար:
Ոչ, հավելվածի ներբեռնման և օգտագործման համար բաժանորդային վճար սահմանված չէ:
5. Ինչպե՞ս է սպառվում ինտերնետը հավելվածից օգտվելիս:
Եթե Դուք Viva-ի «X», «Y», «Z», «START», «START+» և «Smart Business Start», «Smart Business Plus», «Smart Business Pro», «Smart Business Unlim», «Կորպորատիվ X», «Կորպորատիվ Y»սակագնային պլանի բաժանորդ եք, ունեք ակտիվ փաթեթներ և մուտքագրված եք հավելվածին, ապա կարող եք վայելել IMUSIC-ը` առանց Ձեր հիմնական ինտերնետային փաթեթը սպառելու: Նշված սակագնային պլաններին բաժանորդագրության պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ:
6. Որո՞նք են ինտերնետի սակագները, եթե օգտատերը Viva--ի «X», «Y», «Z», «START», «START+» և «Smart Business Start», «Smart Business Plus», «Smart Business Pro», «Smart Business Unlim», «Կորպորատիվ X», «Կորպորատիվ Y» սակագնային պլանների բաժանորդ չէ:
Հավելվածի օգտագործման ընթացքում սպառված ինտերնետի գինը հաշվարկվում է բաժանորդի ընթացիկ սակագնային պլանի շրջանակում սահմանված սակագների հիման վրա, եթե բաժանորդը մուտք է գործել հավելվածի օգտահաշիվ՝ իր բջջային հեռախոսահամարով:
7. Արդյո՞ք ծրագիրը կարող է օգտագործվել ռոումինգում:
Հավելվածը հասանելի է ռոումինգում: Ռոումինգում գտնվելիս հավելվածի օգտագործման ընթացքում սպառված ինտերնետի գինը հաշվարկվում է բաժանորդի ընթացիկ սակագնային պլանի շրջանակում սահմանված սակագների հիման վրա: Սա վերաբերում է Viva-ի բոլոր սակագնային պլանների օգտատերերին՝ առանց որևէ բացառության։
8. Արդյո՞ք ստացված SMS ծանուցումների համար գանձվելու է վճար:
SMS հաղորդագրությունների միջոցով ստացված ծանուցումների համար գումար չի գանձվում:
9. Ինչպե՞ս կարելի է ներբեռնել IMUSIC բջջային հավելվածը:
Հավելվածը ներբեռնելու համար Android և iOS օգտատերերին անհրաժեշտ է այցելել հավելվածների հետևյալ խանութներից մեկը՝
● AppStore
10. Ինչպե՞ս գրանցվել:
Գրանցվելու համար կա մի քանի եղանակ:
● Viva-ի բջջային հեռախոսահամարի միջոցով
● Ձեր՝ «Facebook», «Apple ID» կամ «Google» հաշիվների միջոցով
● Էլեկտրոնային փոստի միջոցով
11. Ինչպե՞ս մուտք գործել:
Եթե Դուք մուտք եք գործում բջջային հեռախոսահամարի միջոցով, ապա անհրաժեշտ է մուտքագրել գրացման ընթացքում սահմանված ծածկագիրը:
Մուտք գործել կարելի է նաև «Facebook»-ի, «Apple ID»-ի և «Google»-ի հաշիվների միջոցով, կամ անմիջապես «IMUSIC»-ի հաշվից՝ մուտքագրելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
12. Ինչպե՞ս ջնջել անձնական հաշիվը:
Ձեր հաշիվը հեռացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել օգտատիրոջ անձնական պրոֆիլ, այնուհետև կարգավորումների բաժնից ընտրել «Հաշվի գաղտնիություն», ապա սեղմել «Ապաակտիվացում և հեռացում»:
Հաշվի ապաակտիվացման երկու տարբերակ կա.
● hետագայում հաշիվը կրկին ակտիվացնելու հնարավորությամբ ապաակտիվացման տարբերակ,
● մշտապես հեռացնել հաշիվը տվյալների բազայի հարթակից՝ առանց վերականգնման հնարավորության, որի դեպքում Ձեր մասին ամբողջ տեղեկությունը կհեռացվի IMUSIC-ի տվյալների բազայից:
13. Կարելի՞ է այլ սարքի միջոցով լսել առանձնացրած երգերը:
IMUSIC-ը հասանելի է տարբեր սարքավորումներով (պլանշետներ, սմարթֆոններ, համակարգիչ)։
Սա նշանակում է, որ բոլոր երգերը, որոնք ավելացրել եք Ձեր էջում, ինչպես նաև ստեղծված փլեյլիսթերը, հասանելի են ցանկացած սարքի միջոցով, որտեղ Դուք գտնվում եք: Սակայն նախ՝ պետք է մուտք գործել Ձեր անձնական հաշիվ:
14. Ինչպե՞ս որոնել երաժշտություն:
Որոնման տողում ցանկացած բառ գրելուց հետո՝ տողի տակ կտեսնեք «Արտիստներ», «Ալբոմներ», «Երգացանկեր», «Օգտատերեր» բաժինները։ Բաժին մուտք գործելով՝ կարող եք ավելի արագ ու արդյունավետ որոնում իրականացնել։
15. Արդյո՞ք կարելի է գտնել կատարողի կոնկրետ երգ:
Նվագարկչի հատվածում սեղմեք կատարողի անվան վրա: Հայտնված էջում կարող եք փնտրել երգը՝ որոնման տողում։
16. Արդյո՞ք կարելի է գտնել կոնկրետ երգացանկ:
Հիմնական որոնման տողի տակ սեղմեք «Երգացանկ» բաժնի վրա։ Վերևի հատվածում հայտնված որոնման տողում գրեք որոնվող երգացանկի անվանումը։
17. Ինչպե՞ս ստեղծել երգացանկ:
Նոր երգացանկ ստեղծելու համար կա երկու տարբերակ.
1.մուտք գործեք Ձեր անձնական պրոֆիլ, «Երգացանկ» բաժնում սեղմեք գումարման նշանը/ստեղծել նշանը,
2. սեղմեք գումարման նշանը, այնուհետև՝ «Ավելացնել երգացանկ»-ը, ստեղծեք նոր փլեյլիսթ, կամ ավելացրեք նոր կատարում՝ արդեն իսկ ստեղծվածին:
Բացի այդ, Դուք կարող եք նաև ավելացնել պատկեր և վերնագիր Ձեր երգացանկին:
Ցանկացած երգի կողքն առկա երեք կետերի օգնությամբ կարող ավելացնել այն արդեն ստեղծված երգացանկներին։
18. Ինչպե՞ս խմբագրել ընթացիկ երգացանկերը:
Մուտք գործեք Ձեր անձնական պրոֆիլ, «Երգացանկ» բաժնում գտեք այն երգացանկը, որը ցանկանում եք խմբագրել, և սեղմեք դրա վրա:
Դուք կարող եք փոխել շապիկի պատկերը՝ բեռնելով նորը:
Դուք կարող եք ջնջել այն երգերը, որոնք Ձեզ անհրաժեշտ չեն:
19. Ինչպե՞ս հետևել այլ օգտատերերի:
Բացեք այն օգտատիրոջ երգացանկը, ում ցանկանում եք հետևել, սեղմեք օգտատիրոջ անվան վրա, ապա սեղմեք «Հետևել»:
20. Կարելի՞ է ավելացնել երգը սիրելի երգերի ցանկին:
Սիրելի երգացանկում կարելի է ներառել ալբոմներ, երգեր, կատարողներ և երգացանկեր: Գտեք երգացանկը, որը ցանկանում եք ավելացնել, և սեղմեք աստղը:
Գտեք այն կատարողին, որին ցանկանում եք ավելացնել Ձեր նախընտրելիների ցանկում, և սեղմեք աստղը:
Գտեք այն երգը, որը ցանկանում եք ավելացնել Ձեր նախընտրելիների ցանկում, սեղմեք աստղը և ավելացրեք երգը:
21. Ինչ՞ է նշանակում IMAI (Individual Music Assistant Interface` անհատական երաժշտական օգնականի ինտերֆեյս)
IMAI-ն մեծ դեր ունի համակարգում: Արհեստական ինտելեկտի պարզ և զարգացող համակարգը երաժշտական ժանրերի և ռիթմի դինամիկ փոփոխություններ է կատարում՝ կախված ժամանակից և էական այլ գործոններից՝ այն հարմարեցնելով որոշակի իրավիճակի։ Համակարգը հետևում է օգտատերերի վարքագծին, նախասիրություններին՝ առաջարկելով համապատասխան երաժշտություն: IMAI-ն դառնում է օգտատիրոջ անձնական օգնականը, որն առաջարկում է օգտատիրոջ նախասիրություններին համապատասխանող երաժշտություն:
Այս հնարավորությունն ունկնդիրներին առաջարկում է նոր կատարողներ, տարբեր ժանրերի ալբոմներ՝ հավաքագրված համանման երաժշտական նախասիրություններ ունեցող այլ օգտատերերից։
IMAI-ի կողմից ներկայացված երաժշտական ընտրանին խնայում է լսողի ժամանակը և դառնում կարևոր գործիք՝ երաժշտություն լսելու ժամանակ: IMAI-ի խորհրդատվական համակարգերը ստեղծվել են երաժշտությունը լսելու գործընթացը հաճույքի վերածելու համար՝ առաջարկելով նոր երգեր բացահայտելու ավելի արագ և հեշտ ճանապարհ:
Նախքան առաջարկներ ներկայացնելը, համակարգը վերլուծում է օգտատերերի նախասիրությունները և երաժշտական ճաշակը: IMAI-ն առաջարկում է երգերի նեղ շրջանակ, որը համապատասխանում է լսողի նախասիրությանը: IMAI-ի ամենամեծ առավելություններից մեկը լսողներին երաժշտության մեծ տվյալների բազայից անհրաժեշտ ընտրություն կատարելու ընձեռնող հնարավորությունն է:
22. Ի՞նչ է IMUSIC ռադիոն:
IMUSIC-ն ունի 6 ռադիոկայան, որոնք ընդգրկում են բոլոր երաժշտական ժանրերը և հասանելի են շուրջօրյա: Ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ երգերի ռիթմերը փոխվում են ՝ կախված օրվա ժամից։
Հավելվածում հասանելի են հետևյալ ռադիոկայանները՝
Classic. ներկայացնում է բոլոր ժամանակների ամենահայտնի և հզոր կատարումները
Jammin. ներկայացնում է տարբեր ժանրերի լավագույն կատարումները
In Car. երաժշտություն, որ կատարյալ է ճանապարհին լսելու համար
ARM. հայկական երաժշտության հավաքածու
Trending. թրենդային երաժշտություն
Retro. հին ու սիրված երգերի լավագույն կատարումներ
Ռադիո բաժնում կա նաև բիզնես բաժին, որտեղ ներկայացված են տարբեր ընկերությունների, ապրանքանիշերի առցանց ռադիոկայանները: Viva-ի բաժանորդները առաջինը կտեսնեն այս բաժնում ընկերության կողմից առաջարկվող ռադիոն:
Այս բաժնի առավելություններից մեկն այն է, որ օգտատերը կարող է այցելել ընկերության, բրենդի անձնական էջ, տեսնել այս էջում կատարվող գործողությունները և ծանոթանալ տեղեկատվությանը:
23. Ի՞նչ է «InstoRadio» ռադիոն:
«InstoRadio» ռադիոն IMUSIC.AM-ի հիման վրա բիզնես հարթակ է, որը երաժշտական ծառայություններ է մատուցում տարբեր ընկերությունների, ներառյալ՝ ներքին աուդիո գովազդը և հայտարարությունները: Հարթակի օրական այցելությունների թիվը գերազանցում է 100 հազարը:
24. Ի՞նչ է ինտերակտիվ նվագարկիչը և ինչպե՞ս օգտագործել այն:
Այն անհատականացված նվագարկիչ է, որի ճկուն ինտերֆեյսի շնորհիվ երաժշտություն լսելը
դառնում է շատ դյուրին: Այն հարմարեցված է օգտատերերի կարիքներին և ունի յուրահատուկ դիզայն:
25. Ինչպե՞ս փոխել լեզուն:
Լեզուն փոխելու համար անհրաժեշտ է մուտք գործել կարգավորումների բաժին, սեղմել հավելվածի վերևի աջ անկյունի երեք գծերը, այնուհետև մուտք գործել «Կարգավորումներ» բաժին և «Լեզու» հատվածից ընտրել նախընտրելի լեզուն։:
26. Ինչպե՞ս կարող եմ ընկերոջս հետ համատեղ ստեղծել երգացանկ: Ինչպե՞ս կարող եմ համախմբագիր հրավիրել:
Նախ՝ անցեք Ձեր պրոֆիլի երգացանկերին, ընտրեք երգացանկը, սեղմեք «Հրավիրել» կոճակը, պատճենեք հրավերի հղումը, ուղարկեք Ձեր ընկերոջը կամ որոնեք և ուղարկեք այն մարդկանց ցանկից, ում հետևում եք։
27. Ո՞ր դեպքերում եմ ստանում ծանուցումներ:
Ծանուցումներն ուղարկվում են ամեն անգամ, երբ.
- կան նոր թարմացումներ,
- որևէ ընկեր հրավիրում է Ձեզ համատեղ երգացանկ ստեղծելու,
- կատարողները հրապարակում են նորություններ և թարմացումներ,
- բրենդերը կամ ընկերությունները հրապարակում են նորություններ և թարմացումներ:
Այս հնարավորությունը կարող եք չեղարկել ցանկացած պահի:
28. Ի՞նչ է ալիքը:
Այս էջում հասանելի են ըստ որոշակի ժանրի կազմված երգացանկեր: Բացի այդ, այստեղ կարող եք լսել հայտնի մարդկանց, բրենդերի և ընկերությունների կողմից սիրված երգերի բացառիկ երգացանկեր, որոնք առաջարկում է IMUSIC-ը:
29. Ի՞նչ է իրենից ներկայացնում ընտրված կատեգորիան:
Այս էջում կարող եք ունկնդրել երաժշտություն, մասնավորապես՝ առանձնացված երգացանկերից, ցանկացած առիթի համար ստանալ թրենդային երգերի և երգացանկերի անձնական առաջարկություններ:
30. Ի՞նչ է իրենից ներկայացնում «Տրամադրություն» կատեգորիան:
«Տրամադրություն» կատեգորիայում ներկայացված են որոշակի տրամադրության, ժանրի կամ արտիստի երգացանկեր:
Եթե Ձեր հարցի պատասխանը չեք գտել, խնդրում ենք զանգահարել 060 701020 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ info@imusic.am հասցեով: Եթե հարցեր ունեք Viva-ի սակագնային պլանների վերաբերյալ, ապա խնդրում ենք զանգահարեք 111 թեժ գիծ (անվճար՝ Viva-ի բաժանորդների համար) կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք info@viva.am հասցեով:
31.Ի՞նչ է «Իմ երգը» ծառայությունը:
«My Song» ծառայությունը, հնարավորություն է տալիս պատվիրելու և լսելու նախընտրած երգը այն վայրերում, որոնք նշված են «IMUSIC» հավելվածում:
Այսինքն, եթե բաժանորդը գտնվում է Viva-ի սպասարկման սրահում, ապա նա կարող է սրահում պարզապես սպասելու փոխարեն պատվիրել երգ, որը կհնչի Viva-ի սպասարկման սրահում, կամ պատվիրել երգն այլ անձի համար, որը տվյալ պահին գտնվում է այնտեղ:
32. Ո՞վ կարող է օգտվել ծառայությունից:
Viva-ի այն բաժանորդները, որոնք «IMUSIC»-ի հավելվածում գրանցված օգտատեր են:
33. Ինչպե՞ս օգտվել ծառայությունից:
Մուտք գործելով «IMUSIC» բջջային հավելված՝ օգտատերը «Էջեր» բաժնում կտեսնի «IMUSIC»-ի գործընկերների էջերը, որտեղ կա «My Song» կոճակը։Ընտրելով երգը՝ բաժանորդը կտեսնի երգը հնչելու վայրը, հերթը և «Նվիրել երգը այլ անձին» կոճակը: Սեղմելով «Ուղարկել» կոճակը՝ օգտատերը հայտվում է նոր էջում, որտեղ կարող է նվիրել երգը ընկերներին և սիրելիներին, ընտրել ստացողի համար նախատեսված տեքստը ձևանմուշներից, կամ կարող է մուտքագրել սեփական տեքստը։ Այնուհետև օգտատերը նշում է ստացողի անունը և հեռախոսահամարը (հնարավոր է նշել նաև այլ բջջային օպերատորի հեռախոսահամար), ինչպես նաև իր կամ ուղարկողի անունը և անցնում է հաջորդ քայլին, որտեղ ամփոփվում են իր նշումները:
Եթե տվյալ կազմակերպությունն ունի մասնաճյուղեր, ապա հնարավոր է ընտրել այն մասնաճյուղը, որտեղ այդ պահին հասանելի կլինի ծառայությունը: Հնարավոր է ընտրել միայն մեկ մասնաճյուղ: Եթե տվյալ կազմակերպությունը չունի մասնաճյուղեր, ապա տվյալ էջը հասանելի չէ բաժանորդին։ Եթե տվյալ կազմակերպությունը ունի մի քանի մասնաճյուղ, բայց որոշները ակտիվ չեն, ապա վերջիններս հասանելի չեն լինի բաժանորդի համար։
34. Արդյո՞ք հնարավոր է նվիրել երգն այլ մարդու:
Այո, հնարավոր է: Երգը և մասնաճյուղն ընտրելուց հետո, անհրաժեշտ է սեղմել «Ուղարկել» կոճակը և նշել համապատասխան դաշտերում, թե ում եք ուզում նվիրել երգը: Դուք կարող եք ընտրել տեքստ ձևանմուշներից կամ մուտքագրեք Ձեր տեքստը: Երգը հնարավոր է նվիրել նաև այլ ՀՀ օպերատորի բաժանորդին: Բաժանորդը, որին նվիրվել է երգը, կստանա տեղեկացնող հաղորդագրություն:
35. Հնարավո՞ր է ընտրել մի քանի մասնաճյուղ միանգամից:
Ոչ, հնարավոր է ընտրել միայն մեկ մասնաճյուղ։ Եթե տվյալ կազմակերպությունը չունի մասնաճյուղեր, ապա տվյալ էջը հասանելի չի բաժանորդին։ Եթե տվյալ կազմակերպությունն ունի մի քանի մասնաճյուղ, բայց որոշները չեն գործում, ապա վերջիններս հասանելի չեն լինի բաժանորդի համար։
36. Կարո՞ղ եմ երգը պատվիրել նախընտրած ընկերության երգացանկից, բայց հնչեցնել այն այլ վայրում:
Ոչ: Երգը հնարավոր է պատվիրել և հնչեցնել միայն այն ընկերության երգացանկից, որի տարածքում պետք է հնչի տվյալ երգը:
37. Ի՞նչ անել,եթե իմ նախընտրած երգը բացակայում է տվյալ ընկերության երգացանկից:
Յուրաքանչյուր ընկերություն ինքն է ստեղծում իր կորպորատիվ երգացանկերը: Եթե Ձեր նախընտրած երգը բացակայում է տվյալ ընկերության երգացանկից, ապա ընկերությունը, ելնելով ոճային առանձնահատկություններից, նպատակահարմար չի գտել ներառել այն իր երգացանկում:
38. Ի՞նչ արժե ծառայությունը:
Եթե երգը, որը հնչելու է Viva-ի սպասարկման սրահում, պատվիրել եք Viva-ի երգացանկից, ապա ծառայության գինը կկազմի 1 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ):
Եթե համապատասխան ընկերության տարածքում հնչելու համար երգը պատվիրել եք այլ ընկերությունների երգացանկերից, ապա ծառայության գինը կկազմի 100 ՀՀ դրամ (ներառյալ՝ ԱԱՀ):
Երգի դիմաց գումարը գանձվում է երգը հնչելուց հետո:
39. Ինչպե՞ս վճարել ծառայության համար:
Երգը պատվիրելու համար, բաժանորդը պետք է կատարի վճարում՝ համապատասխան էջում սեղմելով «Վճարել հիմա» կոճակը, որի արդյունքում գանձում կկատարվի այն բջջային համարից, որը տրամադրվել է հավելվածում գրանցման ժամանակ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: