«1000 ու 1 SMS» սակագնային պլանն ստեղծված է հատուկ լսողական և խոսակցական խնդիրներ ունեցող բաժանորդների համար: Այն վերջիններիս ընձեռում է առավել լիարժեք շփման հնարավորություն` թույլ տալով SMS-ների միջոցով լրացնել ձայնային շփման բացը:
«1000 ու 1 SMS» սակագնային պլանի բաժանորդները կարող են ընդամենը 4 դրամ սակագնով ուղարկել ամսական մինչև 1001 ներցանցային SMS:
Ստուգելու համար, թե 4 դրամ սակագնով քանի SMS-ի հնարավորություն է մնացել տվյալ ամսվա ընթացքում, անհրաժեշտ է հավաքել *767# և սեղմել զանգահարելու կոճակը:
Ամսվա ընթացքում 1001-ից ավելի ներցանցային SMS ուղարկելու դեպքում, 1002-րդ հաղորդագրությունից սկսած, յուրաքանչյուր SMS-ի արժեքը կազմում է 14 դրամ:
Տեղական զանգեր | դրամ/րոպե | |
---|---|---|
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 40 | |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 35 | |
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 35 | |
Դեպի Արցախի բջջային ցանց | 40 | |
Դեպի Արցախի քաղաքային ցանց | 40 | |
SMS | Ամսական մինչև 1001 SMS (դրամ/SMS) | 1002-րդ SMS-ից սկսած (դրամ/SMS) |
Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց | 4 | 14 |
Տեղական | 14 | 14 |
Միջազգային | 14 | 14 |
Ինտերնետ* | դրամ/ՄԲ | |
Բոլոր կայքերը | 75 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ , որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
«1000 ու 1 SMS» սակագնային պլանի բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ է այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի որևէ սպասարկման կենտրոն և ներկայացնել 2-րդ կարգի հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ:
Ծանոթություն
•Անցում «1000 ու 1 SMS» սակագնային պլանից այլ սակագնային պլանների և հակառակը հնարավոր է կատարել միայն ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում:
•Անցումը «1000 ու 1 SMS» սակագնային պլանին անվճար է:
•Յուրաքանչյուր բաժանորդ միաժամանակ կարող է ունենալ «1000 ու 1 SMS» սակագնային պլանով միայն 1 հեռախոսահամար:
•«SMS փաթեթ» ծառայությունը չի տրամադրվում «1000 ու 1 SMS» սակագնային պլանի բաժանորդներին:
•4 դրամ/SMS սակագինը չի գործում պրեմիում/կարճ համարներով SMS ուղարկելիս:
•Տվյալ ամսվա համար տրամադրված 4 դրամ սակագնով SMS-ներն ամբողջությամբ չօգտագործելու դեպքում, դրանք չեն փոխանցվում հաջորդ ամիս:
•Վավերականության ժամկետի ավարտից հետո 4 դրամ/SMS սակագինը սառեցվում է, իսկ վերալիցքավորումից հետո վերականգնվում է միայն հաջորդ ամսում:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: