« Smart Kids» բ ովանդակության հասանելիության Բաժանորդագրության տրամադրման կանոնները ( այսուհետ ՝ « Կանոններ» ) կարգավորում են Բովանդակության մատակարարի կողմից Բաժանորդներին
« Բովանդակության մուտքի բաժանորդագրություն» ( այսուհետ ՝ « Մուտքի ծառայություն» ) Ծառայության մատուցման հետ կապված հարաբերությունները :
Սույն Կանոնները համարվում են օֆերտա և կարող են Բաժանորդի կողմից ընդունվել միայն վերջինիս ամբողջությամբ միանալու դեպքում : Բաժանորդը կարող է ընդունել սույն Կանոնները՝ իրականացնելով սույն Կանոններով նախատեսված կանոնների ակցեպտավորում :
1. Ընդհանուր դրույթներ և տերմիններ
Բաժանորդ՝ Օպերատորի հեռահաղորդակցության ծառայությունների սպառող , որը հանդիանում է https://smartkids. viva.am հասցեում բովանդակության մատակարարի կողմից տրամադրված բովանդակության օգտագործող : «Smart Kids» ծառայությունը հասանելի է Viva - ի բոլոր սակագնային փաթեթներում սպասարկվող ֆիզիկական և իրավաբանական անձանց :
Բաժանորդայինսարքավորում` բաժանորդային կապի սարք ` հեռախոս , սմարթֆոն և այլ սարքավորումներ , որոնք թույլ են տալիս փոխանցել և / կամ ստանալ տեղեկատվություն ինտերնետ հասանելիության ծառայությունների և դրա բաղադրիչների և պարագաների սպառման միջոցով :
Դիմայինհաշիվ՝ բաժանորդի բջջային հեռախոսի հաշիվը , որից կատարվում է կայքի վճարովի բովանդակություն մուտք գործելու ծառայության համար սահմանված վճարը (https://smartkids. viva.am):
Բովանդակություն՝ տեսողական , աուդիո և / կամ տեքստային աշխատանքներ , որոնք ցանկացած պահի հասանելի են https://smartkids. viva.am կայքում՝ Ինտերնետային ցանցին մուտքն օգտագործելու միջոցով :
Բովանդակությանմատակարար՝ « ՅՈՒՍԵԼԼ » ՍՊ ընկերություն . որը , համաձայն Օպերատորի ( Հաճախորդի ) հետ կնքված պայմանագրի , տրամադրում է Բովանդակության մուտքի հնարավորություն և մատուցում Բովանդակության մուտքի հետ կապված ծառայություններ :
Օպերատոր՝ տնտեսվարող սուբյեկտ , որն իրավասու է հեռահաղորդակցման ոլորտում իրականացնել կապի ծառայությունների մատուցման գործունեություն՝ հեռահաղորդակցման ցանցերի տեխնիկական սպասարկման և շահագործման իրավունքով :
Landing Page՝ տեղեկատվական էջ , որը պարունակում է ծառայության անվանումը , գինը և տրամադրման կանոնները , որտեղ Բաժանորդը տալիս է իր համաձայնությունը մուտքի ծառայությունն ակտիվացնելու համար՝ ինտերակտիվ կոճակը սեղմելու միջոցով :
Պատվեր՝ Բաժանորդի՝ սույն Կանոններով նախատեսված գործողություններ , որոնք իրականացվում են բովանդակության մուտքի ծառայությունը ստանալու նպատակով :
Մուտքիծառայություն՝ ծառայություն , որը սահմանված վճարի դիմաց որոշակի ժամանակահատվածի ընթացքում թույլ է տալիս բաժանորդին ստանալ մուտք ( դիտել , ներբեռնել ) բովանդակությանը , որը զետեղված է https://smartkids. viva.am հղմամբ :
Կանոններիակցեպտավորում՝ Բաժանորդի համաձայնությունը ծառայության մատուցման պայմաններին և դրույթներին՝ սեղմելով « Շարունակել » / « Ակտիվացնել » / « Դիտել » / ինտերակտիվ կոճակը կամ ակտիվացման այլ եղանակով , որն իրականացվում է Ծառայությունը ստանալու համար՝ https://smartkids. viva.am ինտերնետ - հղումը փաստացի օգտագործելու միջոցով՝ Բովանդակության հասանելիություն ստանալու համար , ինչպես նաև բաժանորդի համարով նույնականացման ընթացակարգ անցնելը , որի օգնությամբ Բաժանորդը հաստատում է իր համաձայնությունը սույն Կանոնների հետ : Սույն Կանոնների ակցեպտավորումից հետո համարվում է , որ Բաժանորդը անվերապահորեն և ամբողջությամբ ընդունել է սույն Կանոնների պայմանները :
Սույն Կանոնների ընդունումը ( սույն Կանոններում սահմանված գործողությունների կատարման միջոցով ) նշանակում է Մուտքի ծառայություն ստանալու համար Բաժանորդի համաձայնությունը :
2. Մուտքի ծառայության նկարագրությունը
2.1. Մուտքի ծառայությունը թույլ է տալիս բաժանորդին ստանալ https://smartkids. viva.am կայքում տեղադրված Բովանդակության հասանելիություն :
2.2. https://smartkids. viva.am ինտերնետ - կայքը պարունակում է ժամանցային թեմաների բովանդակություն՝ մատչելի և նախատեսված միայն գործունակ և իրավունակ չափահաս անձանց համարHՀ :
2.3. Միացնելով բովանդակության հասանելիության ծառայությունը ինտերնետային հղման միջոցով՝ Landing Page էջում սեղմելով « Դիտել », « Լսել », «OK», « ԱՅՈ », « Ներբեռնել », «Play», « Շարունակել », « Հաստատել », « Մուտք գործել » ինտերակտիվ կոճակը , կամ 1234 համարին ուղարկելով «Start1» կամ «Start7» տեքստով SMS- հաղորդագրություն , Բաժանորդը հաստատում է՝
Բացի այդ.
2.5 Բաժանորդը սույնով ընդունում է , որ Օպերատորը իր հայեցողութամբ և առանց նախնական ծանուցման կարող է կասեցնել և դադարեցնել «Smart Kids» ծառայության տրամադրումը ( կամ դրանց ֆունկցիաները ) ինչպես մեկ , այնպես էլ բոլոր օգտատերերին :
2.6 Օպերատորը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել «Smart Kids» ծառայության տրամադրումը , եթե ( ա ) Բաժանորդը խախտել է սույն Պայմանների որևէ մի դրույթ , կամ ( բ ) Viva -ն ստիպված է նման քայլի գնալ՝ օրենքի պահանջներից ելնելով , կամ ( գ ) Viva ընկերությունը որոշում է կայացնում «Smart Kids» ծառայության տրամադրման դադարեցման մասին :
2.7 Օպերատորն իրավունք ունի հրաժարվել Կոնտենտ ծառայության տրաադրումից վերջինիս տրամադրման տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում :
2.8 Ընդունելով սույն Պայմանները՝ Բաժանորդը համաձայնում է , որ սույն Պայմանների շրջանակներում Ծառայությունն ակտիվացնելու համար Օպերատորը կարող է օգտագործել այլ ( լրացուցիչ ) մեթոդներ ( ձեռնարկել քայլեր ) ՝ Բաժանորդին անհատականացնելու համար :
2.9 Բաժանորդը սույնով հաստատում է և համաձայնում է , որ Ծառայությանը բաժանորդագրվելիս բոլոր վճարներն ու գանձումները ենթակա են վճարման՝ անկախ նրանից , թե արդյոք բաժանորդագրման պահին Բաժանորդի շարժական սարքավորումները համապատասխանում են որևէ համատեղելիության չափանիշներին : Օպերատորը չի վերադարձնում գումարը ` անհամատեղելի շարժական սարքավորումներ ով պայմանավորված՝ Բաժանորդի կողմից Ծառայություն մուտք գործելու անհնարինության դեպքում:
2.10 Օպերատորը պատասխանատվություն չի կրում գովազդի որևէ ձևի և ( կամ ) բաներային գովազդի , թռուցիկների և ցանկացած այլ գովազդային ձևաչափերի համար , որոնք ներկայացված են կայքում և հավելվածում : Նման բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես գովազդատուն կամ նրա օրինական ներկայացուցիչ(ներ)ը :
3. Մուտքի ծառայության գինը, վճարման կարգը և հրաժարվելու պայմանները
3.1. Բաժանորդի համար Մուտքի ծառայության գինը սահմանավում է ՀՀ դրամով և նշված է Օպերատորի՝ www. viva.am պաշտոնական կայքում :
3.2. Ինտերնետային հղման միջոցով Բովանդակությունը դիտելու / ներբեռնելու համար բաժանորդի կողմից սպառված ինտերնետ - տրաֆիկի ծավալի դիմաց վճարվում է առանձին՝ Օպերատորի կողմից սահմանված սակագների համաձայն , եթե ծառայության կամ բաժանորդագրության սակագնում այլ պայմաններ նախատեսված չեն :
3.3. Բովանդակությանը հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է ակտիվացնել «Smart Kids» օրական կամ շաբաթական տարբերակը ՝ հաստատելով ակտիվացումը կայքում , կամ 1234 համարին ուղարկել «Start1» կամ «Start7» տեքստով SMS- հաղորդագրություն և անցնել SMS- ում ուղարկված հղումով :
Մուտքի ծառայության դիմաց վճարը Բաժանորդից գանձվում է ինտերնետ - կապի հասանելիության ծառայության մատուցման սույն Կանոնների ընդունման պահին և հետագայում Բաժանորդի անձնական հաշվից՝ օրական կամ շաբաթական կտրվածքով՝ ըստ ընտրված սակագնի : Միջոցները գանձվում են մինչև Բաժանորդի կողմից ծառայությունից հրաժարվելու պահը :
3.4. «Smart Kids » օրական կամ «Smart Kids » շաբաթական տարբերակներն առաջին անգամ ակտիվացման ժամանակ Բաժանորդներին տրամադրվում է փորձնական ժամանակահատված՝ առաջին անգամ ակտիվացնելու պահից 3 ( երեք ) օրացուցային օր տևողությամբ :
3.5. Փորձնական ժամանակահատվածի ավարտից 1 ( մեկ ) օր առաջ Ծառայությունը բովանդակության բաժանորդագրության հիմունքներով առաջին անգամ ակտիվացնելուց հետո 1234 հեռախոսահամարից բաժանորդին կուղարկվի SMS հաղորդագրություն՝ ծառայության ավտոմատ երկարացման , դրա գնի և ապաբաժանորդագրման եղանակների մասին տեղեկություններով :
3.6. Եթե բաժանորդը չի ապաակտիվացրել ծառայությունը , Բաժանորդի անձնական հաշվին «Smart Kids» օրական և «Smart Kids» շաբաթական ծառայության վճարի համար բավարար միջոցների առկայության դեպքում , ծառայությունն ավտոմատ երկարացվում է համարժեք նոր ժամկետով՝ մինչև սույն Կանոններով սահմանված ընթացակարգի համաձայն Բաժանորդի կողմից հրաժարվելը :
3.7. Երբ «Smart Kids» օրական կամ «Smart Kids» շաբաթական տարբերակն ակտիվանում է , բաժանորդին 1234 հեռախոսահամարից ուղարկվում է SMS ՝ տեղեկացնելով բաժանորդագրության և միջոցների դեբետավորման մասին՝ միայն անձնական հաշվից գումարի առաջին գանձման ժամանակ :
3.8. Բովանդակության բաժանորդագրության կարգավիճակի մասին տեղեկությունը հասանելի է նաև https://smartkids. viva.am կայքի « Անձնական էջ » բաժնում։
3.9. Եթե Բաժանորդագրության երկարաձգման փորձի պահին Բաժանորդի հաշվին Բովանդակության ծառայության ամբողջական վճարումն իրականացնելու համար բավարար միջոցներ չկան , ծառայությունները չեն ակտիվացվում / չեն երկարաձգվում :
3.10.Կոնտենտին բաժանորդագրության պայմանով Կոնտենտ ծառայության երկարացման կրկնվող փորձերը կատարվում են օրական 2 (երկու) անգամ 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում: 7 (յոթ) օրացուցային օրվա ավարտից հետո, բաժանորդի անձնական հաշվին ծառայության արժեքի վճարման համար բավարար գումարի չափով դրամական միջոցների բացակայության դեպքում բաժանորդագրությունը կապաակտիվացվի: Այն վերականգնման համար անհրաժեշտ է կրկին իրականացնել ակտիվացում:
3.11. Վճարման համար բավարար դրամական միջոցների առկայության պարագայում ծառայության բաժանորդագրությունը կվերականգնվի , և դրամական միջոցները դուրս կգրվեն բաժանորդի հաշվից նախապես ընտրված բաժանորդագրության համաձայն :
Բաժանորդագրության ապաակտիվացման դեպքում Տեղեկատվության համալիրից ներբեռնված մեդիա կոնտենտին մուտքն արգելափակվում է բաժանորդագրության ժամկետը լրանալու պահից : Մուտքը թարմացվում է բաժանորդագրության կրկնակի ակտիվացման պահից :
3.12. Կոնտենտին բաժանորդագրության պայմանով Կոնտենտ ծառայությունը ակտիվացվում է՝
3.13. Մուտքի ծառայությանը բաժանորդագրությունն ապաակտիվացնելու հայտը ներկայացնելուց հետո մուտքի ծառայության գործողությունը դադարեցվում է :
3.14. «Smart Kids» ծառայություն մուտք գործելիս տվյալների փոխանցման ժամանակ մուտքային / ելքային բջջային ինտերնետ - տրաֆիկը Viva - ի ռադիոծածկույթի գոտում սահմանվում է Բաժանորդի սակագնային պլանի համաձայն , եթե այլ պայմաններ նախատեսված չեն , կամ չեն գործում պրոմո - ակցիաներ :
3.15. Ռոումինգում գտնվող բաժանորդների համար «Smart Kids» ծառայության արժեքը գանձվում է Viva - ի ծառայությունների գործող սակագներին համապատասխան : Այս կատեգորիայի բաժանորդների համար մուտքային / ելքային ինտերնետ տրաֆիկի սակագնավորումն իրականացվում է միջազգային ռոումինգ ծառայության սակագնին համապատասխան :
3.16. https://smartkids. viva.am ծառայությունից օգտվելիս Բաժանորդը համաձայնում է 1234 տեխնոլոգիական համարից անվճար ստանալ սպասարկման նորություններով տեղեկատվական հաղորդագրություններ , ինչպես նաև պորտալի միջոցով և այլ եղանակներով՝ այլ տեղեկատվական հաղորդագրություններ :
4. https://smartkids. viva.am հղումով բովանդակության տրամադրման պայմանները
4.1. Բաժանորդն իրավասու է օգտագործել Մուտքի ծառայության միջոցով ստացված Բովանդակությունը բացառապես անձնական նպատակներով : Բովանդակությունը երրորդ անձանց վաճառելու կամ այլ եղանակով օտարման , ինչպես նաև ցանկացած այլ առևտրային նպատակներով օգտագործումը խստիվ արգելվում է : Բաժանորդի կողմից մուտքի ծառայության միջոցով ստացված բովանդակության օգտագործումը երրորդ անձանց բովանդակության տարածման նպատակով խախտում է մտավոր սեփականության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և հանգեցնում է բաժանորդի համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության : Օպերատորը և բովանդակության մատակարարը պատասխանատվություն չեն կրում Բաժանորդի անօրինական գործողությունների համար :
4.2. Կոնտենտի մատակարարը պատասխանատվություն է կրում դրա բովանդակության և Կոնտենտի օգտագործման համար համապատասխան իրավունքների առկայության , ինչպես նաև ինտերնետային կապի միջոցով դրա տարածման համար :
4.3. Հայաստանի Հանրապետության տարածքում բաժանորդներին Բովանդակություն տրամադրելու համար բոլոր անհրաժեշտ իրավունքները և արտոնագրերը պատկանում են Բովանդակության մատակարարին :
4.4. Օպերատորը և/կամ Բովանդակության մատակարարը, Օպերատորի հետ համաձայնեցմամբ, իրենց են վերապահում սույն Կանոնները վերանայելու և դրանցում ցանկացած ժամանակ փոփոխություններ կատարելու իրավունքը: Այդ մասին Բաժանորդի ծանուցումը կատարվում է կանոնների նոր տարբերակը https://smartkids. viva.am հղումով կամ Օպերատորի՝ www. viva.am վեբ - կայքում հրապարակման միջոցով : Բաժանորդը պարտավոր է ստուգել կանոնների փոփոխությունների առկայությունը նշված ինտերնետային հղումով : Սույն կանոններում փոփոխություններ կատարելու դեպքում Բաժանորդը հաստատում է այդ փոփոխությունների հետ իր համաձայնությունը՝ շարունակելով/սկսելով օգտվել Մուտքի ծառայությունից սույն Կանոնների նոր խմբագրությամբ տարբերակի հրապարակումից հետո: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում սույն Կանոնների վերջին տարբերակը տեղադրելու պահից։
4.5. Բաժանորդը պարտավորվում է օգտագործել ծառայությունը միայն Viva ընկերության կողմից տրամադրված ինտերֆեյսի միջոցով , մասնավորապես՝ չի թույլատրվում պորտալ մուտքի համար օգտագործել ավտոմատացված միջոցներ ( ներառյալ՝ սցենարներ , սկաներներ և նման տեխնոլոգիաներ ):
4.6. Բաժանորդը պարտավորվում է չձեռնարկել գործողություններ , որոնք կարող են խախտել կամ կասեցնել https://smartkids. viva.am պորտալի ( ինչպես նաև Viva - ին սպասարկող սերվերների և ցանցերի ) աշխատանքը , զերծ մնալ https://smartkids. viva.am պորտալի միջոցով տարածվող Մեդիա կոնտենտի օգտագործումից՝ Viva ընկերության կամ երրորդ անձանց կողմից կառավարվող սերվերների , ցանցերի կամ վեբ - կայքերի աշխատանքի խափանման կամ կասեցման նպատակներով :
4.7. Բաժանորդը պարտավորվում է չվերարտադրել , չպատճենել , չվաճառել , չփոխանակել կամ չվերավաճառել https://smartkids. viva.am- ի բովանդակությունը ՝ բացառությամբ Viva ընկերության հետ առանձին համաձայնագրով սահմանված դեպքերի :
4.8. Բաժանորդը պատասխանատվություն է կրում ( զերծ պահելով Viva ընկերությանը բաժանորդի կամ որևէ երրորդ կողմի նկատմամբ պատասխանատվությունից ) https://smartkids. viva.am և ցանկացած Մեդիա կոնտենտի օգտագործման , Պայմաններով նախատեսված պարտավորությունների խախտման , ինչպես նաև այդ խախտումների հետևանքների համար ( այդ թվում ` բոլոր կորուստների կամ վնասների համար , որոնք կարող է կրել Viva -ն կամ երրորդ կողմը ):
4.9. Բաժանորդն ընդունում է , որ Viva ընկերությունը և / կամ երրորդ կողմն ունեն պորտալի միջոցով տարածվող Մեդիա կոնտենտի ամբ ողջ սեփականության և գույքի իրավունքները , ներառյալ՝ Մեդիա կոնտենտի նկատմամբ մտավոր սեփականության բոլոր գործող իրավունքները : « Մտավոր սեփականության իրավունքները » արտոնագրային օրենքով , մտավոր սեփականության , առևտրային գաղտնիքների , ապրանքային նշանների , անբարեխիղճ մրցակցության մասին օրենքով սահմանված բոլոր իրավունքներն են , ինչպես նաև ամբ ողջ աշխարհում կիրառվող այլ գույքային իրավունքները : Բաժանորդը պարտավորվում է ինքնուրույն չձեռնարկել և չթույլատրել , որ այլ անձինք ձեռնարկեն (1) գործողություններ Մեդիա կոնտենտի աղբյուրի կոդը ստանալու նպատակով պատճենահանման , վաճառքի , լիցենզավորման , տարածման , փոխանցման , փոփոխման , հարմարեցման , թարգմանության , կրկնօրինակի ստեղծման , ապակազմարկման , վերակազմավորման , մասնատման կամ այլ գործողություններ , բացառությամբ թույլատրված գործողությունների , (2) անվտանգության կամ Մեդիա կոնտենտի ֆունկցիոնալ հնարավորություններով նախատեսված բովանդակության օգտագործման ( ներառյալ թվային իրավունքների կառավարման ֆունկցիոնալությունը և հետագա փոփոխություններն արգելելը ) կանոնները շրջանցելու և խախտելու գործողություններ, (3) ցանկացած օրենքի կամ երրորդ անձանց իրավունքների խախտմամբ բովանդակությանը մուտքի , վերջինիս պատճենման , փոխանցման , վերակոդավորման կամ հեռարձակման համար Մեդիա կոնտենտի օգտագործման գործողություններ , կամ (4) Viva - ի կամ երրորդ կողմի ` Մեդիա կոնտենտի մեջ ընդգրկված սեփականության իրավունքի և ապրանքային նշանների վերացման , շտկման գրանցումների կամ այլ սեփականության իրավունքի գրանցումների փոփոխման գործողություններ :
4.10. Օպերատորի և նրա մատակարարների կողմից ծառայության հասանելիություն ստանալիս Բաժանորդը համաձայնում է հետևել և պահպանել մտավոր և արդյունաբերական սեփականության Բոլոր իրավունքները , ներառյալ հեղինակային իրավունքները կամ ապրանքային նշանները , որոնք հասանելի են դարձել Ծառայության մատուցման շրջանակում , որոնք պատկանում են Օպերատորին և Օպերատորին բովանդակություն տրամադրող ցանկացած երրորդ կողմ հանդիսացող լիցենզառուին : Որպես օգտատեր՝ Բաժանորդը ձեռք չի բերում որևէ սեփականության իրավունք Ծառայության , ծրագրային ապահովման կամ բովանդակության նկատմամբ , ներառյալ անունների , վերնագրերի , բառերի , արտահայտությունների , պատկերանշանների , արտոնագրերի և ապրանքանիշերի , գրական և այլ գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ , որոնք հասանելի են կամ ժամանակին հասանելի են եղել Ծառայության միջոցով։
4.11. Բաժանորդին տրամադրվում է ոչ բացառիկ , անփոխանցելի , հետկանչելի արտոնագիր՝ բովանդակությունից օգտվելու և այն օգտագործելու համար՝ սույն օգտագործման պայմաններին խիստ համապատասխան : Բաժանորդը չպետք է ամբողջությամբ կամ մասամբ փոփոխի , հրապարակի , փոխանցի , ապակոմպիլացնի , մասնակցի փոխանցմանը կամ վաճառքին , ստեղծի ածանցյալ աշխատանքներ կամ որևէ այլ կերպ օգտագործի Ծառայության մեջ պարունակվող որևէ բովանդակություն :
4.12. Ծառայության օգտագործումը Բաժանորդին չի վերապահում ցանկացած պաշտպանված բովանդակությունը չարտոնագրված կերպով օգտագործելու իրավունք : Բաժանորդն իրավունք չունի հեռացնելու կամ փոփոխելու բովանդակության նկատմամբ սեփականության որևէ իրավունք կամ դրա որևէ մասը : Բաժանորդը պաշտպանված բովանդակությունը կարող է օգտագործել բացառապես անձնական օգտագործման համար և այն չի կարող օգտագործել որևէ այլ նպատակով՝ առանց Օպերատորի և հեղինակային իրավունքի սեփականատիրոջ նախնական գրավոր թույլտվության : Բաժանորդը համաձայնում է , որ պաշտպանված բովանդակության նկատմամբ սեփականության իրավունք չի ձեռք բերում : Բաժանորդին չի տրամադրվում որևէ լիցենզիա , ակնհայտ կամ ենթադրյալ , Օպերատորի կամ մեր լիցենզավորված անձանց մտավոր սեփականության նկատմամբ , բացառությամբ այն դեպքերի , որոնք ուղղակիորեն թույլատրված են սույն Պայմաններով և օգտագործման դրույթներով :
4.13. Օպերատորը և նրա մատակարարները պատասխանատվություն չեն կրում ծառայության օգտագործման հետ կապված Բաժանորդի և երրորդ անձանց միջև ցանկացած վեճի կամ տարաձայնության համար : Բաժանորդն իր վրա է վերցնում նման երրորդ անձանց հետ աշխատանքի հետ կապված բոլոր ռիսկերը և ազատում է Օպերատորին և նրա մատակարարներին տվյալ վեճերի հետ կապված բոլոր պահանջներից և վնասներից :
4.14. Viva ընկերությունը իրավունք է վերապահում ( սակայն չի պարտավորվում ) իրականացնել Մեդիա կոնտենտի նախնական վերահսկում , վերանայում , նշում , զտում , փոփոխում , մերժում կամ ջնջում՝ https://smartkids. viva.am- ից : Բաժանորդն ընդունում է , որ կարող է հանդիպել այնպիսի Մեդիա կոնտենտի , որը կարող է թվալ վիրավորական , անպարկեշտ կամ անցանկալի , և որ կրում է https://smartkids. viva.am- ի օգտագործման ռիսկերը :
5. Պատասխանատվության սահմանափակում
5.1 Բաժանորդն ընդունում և համաձայնում է , որ անձամբ կրում է «Smart Kids»- ի , և դրա միջոցով ներբեռնված կամ ստացված Մեդիա կոնտենտի օգտագործման ռիսկը , և որ Մեդիա կոնտենտը տրամադրվում է « այնպես , ինչպես կա » և « եթե առկա է » սկզբունքներով : Viva ընկերությունը , տրամադրելով Մեդիա կոնտենտին մուտքի ծառայություններ , պատասխանատվություն չի կրում դրա առկայության , բովանդակության և ֆունկցիոնալության համար :
5.2 Բաժանորդը համաձայնում է օգտվել «Smart Kids»- ից , և «Smart Kids» ծառայության օգտագործման արդյունքում ներբեռնված կամ այլ կերպ ձեռք բերված Մեդիա կոնտենտից սեփական հայեցողությամբ և անձամբ կրելով ռիսկերը , և Viva ընկերությունը պատասխանատվություն չի կրում Բաժանորդի բջջային կամ այլ սարքավորմանը հասցված վնասի , կամ նման օգտագործման արդյունքում տվյալների կորստի համար :
5.3 Գործող օրենսդրությամբ թույլատրվող առավելագույն չափով Viva ընկերությունը զերծ է մնում երաշխիքներ և բացահայտ կամ ենթադրվող պայմաններ ապահովելուց , ներառյալ , բայց չսահմանափակվելով , իրացվելիության , որոշակի նպատակների համար պիտանիության և մտավոր սեփականության իրավունքների չխախտման երաշխիքներով և պայմաններով , «Smart Kids»- ի միջոցով ներբեռնված կամ այլապես ստացված ցանկացած Մեդիա կոնտենտի առնչությամբ : Բաժանորդն ընդունում է սույն պայմանը և անվերապահորեն համաձայնում է դրա հետ :
5.4 Բաժանորդն ընդունում է և համաձայնում է , որ Viva ընկերությունը պատասխանատվություն չի կրում վերջինիս հանդեպ ( ներառյալ՝ պայմանագրային պարտավորությունների շրջանակում ) Բաժանորդի կրած ուղղակի , անուղղակի , պատահական , դիտավորյալ , միջնորդավորված կամ տուգանքի ենթակա վնասների համար , որը կարող է կրել «Smart Kids»- ը կամ վերջինիս միջոցով ներբեռնված Մեդիա կոնտենտն օգտագործելիս , ներառյալ՝ տվյալների կորստի համար՝ անկախ նրանից , թե Viva - ն ունեցել է նման վնասների հնարավորության մասին որևէ ենթադրություն , թե ոչ :
6. Ընդհանուր իրավական պայմաններ
6.1 Սույն պայմանները հանդիսանում են լիակատար իրավաբանական համաձայնագիր Բաժանորդի և Viva ընկերության միջև և կարգավորում են Viva - ի բջջային հավելվածների՝ Բաժանորդի կողմից օգտագործումը :
6.2 Viva - ն իրավասու է ծանուցել սույն Պայմանների դադարեցման կամ փոփոխման մասին ` https://smartkids. viva.am կամ https:// viva.am հասցեում համապատասխան տեղեկատվության տեղադրման միջոցով : Պայմանները համարվում են չեղարկված կամ փոփոխված ծանուցման մեջ նշված պահից :
6.3 Բաժանորդն ընդունում է , որ եթե Viva -ն չի իրականացնում և չի կիրառում սույն Պայմաններով ( կամ ցանկացած գործող օրենքով ) իրեն վերապահվող օրինական իրավունքները կամ իրավական պաշտպանության միջոցները , այն չի համարվում Viva ընկերության կողմից իր իրավունքներից հրաժարում , և տվյալ իրավունքները և իրավական պաշտպանության միջոցները վերապահվում են Viva ընկերությանը :
6.4 Եթե այս հարցի վերաբերյալ որոշման իրավունք ունեցող դատարանը սահմանի , որ սույն Պայմանների որևէ դրույթ անվավեր է , ապա այդ դրույթը հանվում է սույն Պայմաններից՝ չսահմանափակելով սույն Պայմանների մնացած դրույթները : Սույն Պայմանների մնացած դրույթները մնում են վավեր և կրում են իրավաբանական ուժ :
6.5 Ոչ Բաժանորդը , ոչ էլ Viva ընկերությունը չեն կարող փոխանցել կամ զիջել սույն Պայմաններով նախատեսված իրավունքները ` առանց մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության : Ոչ Բաժանորդը , ոչ էլ Viva ընկերությունը չեն կարող փոխանցել սույն Պայմաններով նախատեսված պատասխանատվությունը կամ պարտավորությունները ` առանց մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության :
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: