Օգնություն
«Kids Club» ծառայությունից օգտվելիս խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք դիմել ներքևում նշված տվյալներով:
Աջակցություն
111
Հարցեր և պատասխաններ
1. Ի՞նչ է «Kids Club»-ը:
«Kids Club»-ը ֆիքսված գներով հատուկ երեխաների համար ընտրված խաղերի hավելված է՝ անսահմանափակ թվով խաղեր ներբեռնելու հնարավորությամբ: Բաժանորդագրվելու դեպքում ձեզ համար հասանելի են դառնում հարյուրավոր խաղեր, որոնցից կարող եք օգտվել, երբ ցանկանաք:
2. Ո՞րն է «Kids Club» ծառայության առավելությունը:
Ակտիվացնելով «Kids Club» ծառայությունը` դուք միանգամից ստանում եք մի քանի բացառիկ առավելություններ.
- 1-օրյա փորձնական օգտագործման հնարավորություն (ծառայությունն առաջին անգամ ակտիվացնելու դեպքում)
- Ձեր հեռախոսի համար հատուկ ընտրված խաղերի կատալոգ. համակարգն ավտոմատ կերպով որոշում է ձեր հեռախոսի մոդելը և առաջարկում է միայն դրա հետ համատեղելի հավելվածներ
- հարյուրավոր խաղեր ամենամատչելի գներով. «Kids Club» ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում դուք ստանում եք հնարավորություն` օգտվելու շուկայում առկա լավագույն խաղերից ֆիքսված գնով` առանց հավելյալ ծախսերի, գովազդի և անհամատեղելի կոնտենտի: Բացի այդ, նշված գումարի շրջանակներում ձեզ կտրամադրվեն նաև բոնուսներ հենց խաղերի ներսում:
Համեմատության համար նշենք, որ այլ հավելվածների խանութներում վճարովի խաղերի արժեքը սկսվում է 0.99$-ից: «Kids Club» ծառայության օգտագործման դեպքում դուք ստանում եք անսահմանափակ թվով խաղեր ներբեռնելու հնարավորություն:
3. Ինչպե՞ս կարող եմ միացնել«Kids Club» ծառայությունը:
Ծառայությունը կարելի է միացնել հետևյալ միջոցներով.
4. Ինչպե՞ս վճարել ծառայության համար:
Ծառայությունն առաջին անգամ ակտիվացնելու դեպքում ձեզ տրամադրվում է 1-օրյա փորձնական օգտագործման հնարավորություն, որի համար գումար չի գանձվում: Փորձնական շրջանի ավարտից հետո, ինչպես նաև ծառայությունը կրկին ակտիվացնելու դեպքում, բաժանորդագրման համար վճարումն իրականացվում է համապատասխան ժամկետի համար ձեր բջջային հեռախոսի անձնական հաշվից ծառայության գումարի մեկանգամյա գանձման միջոցով: Ծառայության օգտագործումը երկարաձգելու համար բավարար միջոցներ չունենալու դեպքում գումար չի գանձվում և ծառայությունը դադարեցվում է:
5. Բաժանորդագրումը կասեցնելու դեպքում հնարավո՞ր է շարունակել ներբեռնված հավելվածների օգտագործումը:
Ոչ: Հավելվածները կապված են բաժանորդագրման հետ: Այդ պատճառով, ծառայությունից հրաժարվելու դեպքում դուք այլևս չեք կարող օգտվել դրանցից: Սակայն, ծառայության կասեցումից հետո բոլոր տվյալները պահպանվում են 2 ամիս ժամկետով: Եթե բաժանորդագրումը կասեցնելուց հետո կրկին ցանկանաք օգտվել հավելվածներից, պարզապես վերականգնեք ձեր բաժանորդագրումը ծառայությանը:
6. Բաժանորդագրվելով ծառայությանը` քանի՞ հավելված կարող եմ ներբեռնել:
Գործող բաժանորդագրում ունենալու դեպքում կարող եք ներբեռնել անսահմանափակ թվով խաղեր, որոնք հասանելի են https://kidsclub.viva.am պորտալում:
7. Ինչպե՞ս տարբերակել «Kids Club» ծառայության միջոցով ներբեռնված հավելվածները այլ հավելվածներից:
«Kids Club»-ի միջոցով ներբեռնված բոլոր հավելվածների տարբերանշանների վրա կա փոքրիկ նշան, ուստի դրանք հնարավոր չէ շփոթել այլ աղբյուրներից ներբեռնված հավելվածների հետ:
8. Ինչպե՞ս թարմացնել «Kids Club»-ը:
Kids Club-ը մշտապես կատարելագործվում է և դուք ստանում եք ծանուցում ամեն անգամ, երբ ստեղծվում է նոր տարբերակ: Թարմացումները հասանելի են մենյուի «Հավելվածի մասին» բաժնում:
9. Անհրաժե՞շտ է ինտերնետ միացում` «KidsClub» ծառայությանը բաժաներդագրվելու և «KidsClub»-ից հավելվածներ ներբեռնելու համար:
Այո: «Kids Club» հավելվածից օտվելու և խաղեր ներբեռնելու համար անհրաժեշտ է ունենալ Viva-ի ակտիվ ինտերնետ ծառայություն:
Ինտերնետ-տրաֆիկը պորտալում բրաուզինգի և խաղերի ներբեռնման ժամանակ, սակագնային պլանի ակտիվ ինտերնետ փաթեթ ունենալու դեպքում, հիմնական ինտերնետ-փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում, սակայն, դուք միշտ կարող եք միացնել Wi-Fi` հավելվածներն ավելի արագ ներբեռնելու համար:
Հավելվածը կամ խաղը օգտագործելու/խաղալու ընթացքում ինտերնետի տրաֆիկը տարիֆիկացվում է համաձայն ընթացիկ սակագնային պլանի:
10. Իմ հեռախոսից «Kids Club» հավելվածը ջնջելու դեպքում բաժանորդագրումն ավտոմատ կերպով կասեցվու՞մ է:
Ոչ: Բայց «Kids Club»-ը ջնջելու դեպքում դուք չեք կարողանա ներբեռնել հավելվածներ մեր ծառայության միջոցով:
11. Ինչպե՞ս անջատել «Kids Club» ծառայությունը:
12. Ի՞նչ հաճախականությամբ են թարմացվում կատալոգում առկա խաղերն ու հավելվածները:
Կատալոգը թարմացվում է ամեն շաբաթ: Կոնտենտ-մենեջերների թիմը անում է ամեն ինչ, որպեսզի ամենահայտնի խաղերն ու հավելվածները միշտ ձեր ձեռքի տակ լինեն:
13. Կարո՞ղ եմ ներբեռնել հավելվածներ Wi-Fi-ի միջոցով:
Wi-Fi-ի միջոցով հավելվածներ ներբեռնելու համար անհրաժեշտ է բաժանորդի հեռախոսահամարի լրացուցիչ հաստատում, որը կարելի է ստանալ՝ հետևելով հավելվածի հրահանգներին:
Ծառայությանը բաժանորդագրվելու ընթացքում Mi-Fi-ի կամ 3G/4G երթուղիչի միջոցով ինտերնետից օգտվելու կամ Wi-Fi-ին՝ Personal Hotspot-ի միջոցով միացած լինելու դեպքում ծառայության վճարը կարող է գանձվել այն համարի հաշվից կամ կհաշվեգրվի այն հեռախոսահամարի հաշվին, որը տեղադրված է տվյալ սարքավորման մեջ, այլ ոչ՝ այն բջջային հեռախոսահամարի հաշվեկշռից կամ ամսավճարից, որը տեղադրված է սմարթֆոնի մեջ: Բացի այդ, հաջողությամբ բաժանորդագրվելու մասին SMS հաղորդագրությունը ևս կարող է ուղարկվել համապատասխան սարքավորման մեջ տեղադրված բջջային համարին: Ծառայությունները հասանելի կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ բրաուզերի տվյալները չեն մաքրվել:
14. Կարո՞ղ եմ օգտվել ծառայությունից համակարգչով կամ նոթբուքով:
Քանի որ «Kids Club»-ի հավելվածները հասանելի են միայն բջջային հեռախոսներով օգտագործման համար, դուք չեք կարող օգտվել ծառայությունից համակարգչով կամ նոթբուքով:
15. Kids Club-ում առկա հավելվածները ի՞նչ հարթակների համար են հասանելի:
«Kids Club»-ը հասանելի է ինչպես Android, այնպես էլ iOS հարթակով բջջային սարքերի համար։ Կախված դրանից յուրաքանչյուր հարթակի համար րնտրված է խաղերի և հավելվածների հատուկ կատալոգ։ Android հարթակով բջջային սարքերի միջոցով մուտք գործելիս «Kids Club»-ում տեղակայված բոլոր խաղերն ու հավելվածները հասանելի են նեբեռնման համար։ iOS հարթակով բջջային սարքերի միջոցով մուտք գործելիս՝ խաղերը հասանելի են առցանց խաղալու տարբերակով՝ առանց հավելվածի ներբեռնման:
16. Կարո՞ղ եմ ներբեռնել հավելվածներ iPhone/iPad-ի միջոցով:
«Kids Club»-ում տեղակայված խաղերն ու հավելվածները համադրելի են նաև iOS հարթակով բջջային սարքերի հետ: iOS հարթակով բջջային սարքերի միջոցով մուտք գործելիս՝ խաղերը հասանելի են առցանց խաղալու տարբերակով՝ առանց հավելվածի ներբեռնմա հնարավորության։ Որոշ հավելվածներ կարող են ոչ լիարժեք համատեղվել iOS համակարգով գործող սարքերի հետ՝ կախված բրաուզերի/iOS համակարգի՝ տվյալ սարքում առկա համադրությունից:
17. Կարո՞ղ եմ ներբեռնել խաղեր Windows Phone օպերացիոն համակարգ ունեցող հեռախոսով (օրինակ` Nokia Lumia):
Դուք չեք կարող ներբեռնել խաղեր, քանի որ կատալոգը չի պարունակում հավելվածներ` նախատեսված Windows Phone օպերացիոն համակարգ չունեցող հեռախոսների համար:
18. Ունեմ Android հիմքով հեռախոս, սակայն չեմ կարողանում ներբեռնել հավելվածներ.
Ի՞նչ անել:
Android OS հիմքով հեռախոսների միջոցով հավելվածներ ներբեռնելու համար անհրաժեշտ է նախապես կարգավորել այն պարամետրերը, որոնք թույլատրում են տարբեր աղբյուրներից ներբեռնված հավելվածների տեղադրում: Դրա համար անհրաժեշտ է մտնել ձեր հեռախոսի մենյուի «Գործիքակալ» («Settings»), ընտրել «Հավելվածներ» («Applications») բաժինը, սեղմելով «Անհայտ աղբյուրներ» («Unknown sources») կոճակը `թույլատրել տարբեր աղբյուրներից ներբեռնված հավելվածների տեղադրումը:
19. Կտրամադրվի՞ արդյոք 1-օրյա փորձնական օգտագործման հնարավորություն «Kids Club» ծառայությունը կրկին միացնելու դեպքում:
Ոչ: Ծառայությունը կրկին ակտիվացնելու դեպքում ծառայության գումարը գանձվում է ակտիվացման առաջին օրվանից:
20. Կարո՞ղ եմ փոխել «Kids Club»-ում բաժանորդագրման ձևը:
Բաժանորդագրման ձևը փոխելու համար նախ անհրաժեշտ է ապաակտիվացնել գործող բաժանորդագրումը, ապա ակտիվացնել նորը`վերոնշյալ միջոցներից որևէ մեկով:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: