Apps Club ծառայության մատուցման կանոններ
1. Ընդհանուր դրույթներ և տերմիններ:
1.1.1. «Օպերատոր» կամ «Viva» - «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը, որը պատշաճ կերպով հիմնադրված և լիցենզավորված է Հայաստանի Հանրապետությունում հաղորդակցության ծառայություններ մատուցելու համար:
1.1.2 «Բաժանորդ» - Օպերատորի ցանցի բաժանորդ հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, անհատ ձեռներեց, որն ընդունել է Պայմանները՝ 1.5 կետի համաձայն:
1.1.3 «Apps Club» - ավտոմատ եղանակով վերականգնվող Կոնտենտ ծառայություններին բաժանորդագրվելու ծառայություն, որի շրջանակներում բաժանորդներին տրամադրվում է մուտքի իրավունք Կատարողի կողմից մշակված Տեղեկատվական համալիրի Մեդիա կոնտենտին հավելվածների տեսքով՝ Android օպերացիոն համակարգով սարքավորումների համար ամեն օր, շաբաթը մեկ կամ ամեն ամիս ծառայությունից օգտվելու դիմաց վճարման պայմանով: iOS օպերացիոն համակարգով գործող սարքերի դեպքում Տեղեկատվական համալիրի Մեդիա կոնտենտին հասանելիությունը հնարավոր է հավելվածներից առցանց օգտվելու ռեժիմով (առանց կոնտենտի ներբեռնման):
1.1.4 Կոնտենտ ծառայություն - «Apps Club» ծառայության շրջանակներում հասանելի կապի ծառայություն, որը Բաժանորդին վերջինիս պահանջով տրամադրվող հասանելիությունն է Տեղեկատվական համալիրից Մեդիա-կոնտենտին՝ Viva կապի ուղիների և սարքավորումների կիրառման միջոցով:
1.1.5. Մեդիա կոնտենտ (Հավելվածներ) - համակարգչային ծրագրերի, ինտերակտիվ խաղերի և Տեղեկատվական համալիրի տվյալների բազայում ներառված այլ կոնտենտի ամբողջություն, որոնք հասանելի են բջջային հեռախոսների վրա ցանկացած ժամանակ համացանցի միջոցով ներբեռնման/օգտագործման համար:
1.1.6 Կոնտենտի քարտ - «Apps Club» էջ Մեդիա-կոնտենտի մանրամասն նկարագրով:
1.1.7 Անձնական հաշիվ - Օպերատորի ավտոմատ հաշվարկային համակարգում վարվող վերլուծական հաշիվ, որն օգտագործվում է Օգտատիրոջը տրամադրվող ծառայությունների ծավալի, տվյալ ծառայությունների համար վճարային հաշվում մուտքագրված դրամական միջոցների մուտքագրման և սպառման ծավալի հաշվառման համար:
1.1.8 Գործընկեր - Օպերատորի գործընկեր, որին պատկանում են «Apps Club»-ում ներկայացված հավելվածների հեղինակային և հարակից իրավունքները:
1.1.9 Տեղեկատվական համալիր - Կատարողին պատկանող ծրագրային, ապարատային միջոցների ցանկ, ներառյալ՝ «Apps Club»-ը, որոնց միջոցով տրամադրվում է մուտք Կոնտենտ ծառայություններին:
1.1.10 Բաժանորդագրություն Կոնտենտին - Օպերատորի կողմից Բաժանորդին Կոնտենտ ծառայությունների մատուցման պայմաններ, անուղղակի գործողությունների միջոցով ակցեպտավորում է Օպերատորի օֆերտան , որը նախատեսում է Տեղեկատվական համալիրից Մեդիա կոնտենտի անսահմանափակ, շարունակական և ավտոմատ հասանելիություն վճարի դիմաց որոշակի ժամանակահատվածում ( այսուհետ՝ «Apps Club օրական»», «Apps Club շաբաթական», «Apps Club ամսական»): Կոնտենտին բաժանորդագրության պայմաններով Կոնտենտ-ծառայությունների տրամադրման յուրաքանչյուր ժամկետի ավարտի դեպքում Կոնտենտին բաժանորդագրության պայմաններով Կոնտենտ-ծառայությունների տրամադրումը ավտոմատ եղանակով վերականգնվում է նոր համարժեք կամ այլ ժամկետով, մինչև Բաժանորդի կողմից սույն կանոններով սահմանված պայմաններով Կոնտենտից հրաժարվելը:
1.2 «Apps Club»-ի օգտագործումն իրականացվում է Բաժանորդի և Viva-ի միջև համաձայնագրի հիման վրա, որի մաս է կազմում «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի կապի ծառայությունների տրամադրման կարգը և «Apps Club» ծառայության տրամադրման սույն կանոնները (այսուհետ միասին՝ «Պայմաններ»):
1.3 «Apps Club»-ը կարող է օգտագործվել Մեդիա կոնտենտի դիտման, որոնման, ներբեռնման և օգտագործման համար Կոնտենտ ծառայությունների պատվիրման միջոցով, մինչդեռ Կոնտենտ ծառայությունների պատվիրումը կարելի է իրականացնել միայն բջջային հեռախոսի միջոցով: Մեդիա կոնտենտին մուտք գործելու միջոցով Կոնտենտ ծառայությունների արժեքը սահմանվում է Օպերատորի կողմից: «Apps Club»-ի օգտագործման դեպքում տվյալների փոխանցման ժամանակ մուտքային/ ելքային բջջային Ինտերնետ տրաֆիկը հաշվարկվում և գանձվում է բաժանորդի սակագնային պլանի համաձայն, եթե այլ պայմաններ սահմանված չեն:
1.4 Պորտալը տեղակայված է https://appsclub.viva.аm հասցեում:
1.5 Բաժանորդի կողմից Պայմանները համարվում են ընդունված, եթե (1) սեղմել է համապատասխան ստեղնը կամ « Միացնել» հղումը https://appsclub.viva.аm վեբ-կայքում կամ Apps Club հավելվածում, կամ (2) սկսել է օգտագործել «Apps Club» Մեդիա կոնտենտ, կամ ուղարկել է տեխնոլոգիական SMS-հարցում «Start1», «Start7» կամ «Start30» բառով 1090 համարին :
2. «Apps Club» ծառայության տրամադրում
2.1 «Apps Club» ծառայությունը հասանելի է միայն Viva բաժանորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք օգտվում են Viva սակագնային պլաններից:
2.2 «Apps Club» շրջանակներում հասանելի ողջ կոնտենտը չի պատկանում Օպերատորին և տրամադրվում է արտաքին մատակարարների կողմից: Հետևաբար, Օպերատորը պատասխանատվություն չի կրում Մեդիա-կոնտենտի, վերջինիս ամբողջականության, ֆունկցիոնալության համար, ինչպես նաև չի կրում պատասխանատվություն ցանկացած թույլտվության (համաձայնության) համար, որոնք տրամադրվում են Բաժանորդի կողմից կոնտենտի շրջանակներում կամ վերջինիս հասանելիության առնչությամբ:
2.3 Բաժանորդը սույնով ընդունում է, որ Viva ընկերությունը իր հայեցողությամբ և առանց նախնական ծանուցման կարող է կասեցնել և դադարեցնել «Apps Club» ծառայության տրամադրումը (կամ դրանց ֆունկցիաները) ինչպես մեկ, այնպես էլ բոլոր օգտատերերին:
2.4 Viva ընկերությունը կարող է պարզել, որ «Apps Club»-ի միջոցով տարածվող Մեդիա կոնտենտը խախտում է մատակարարի գաղտնիության մասին համաձայնագիրը կամ այլ իրավական համաձայնագրերը, օրենքը, կանոնակարգերը և կանոնները: Սույն պարագայում Viva-ն իրավասու է պահանջել պատվիրված Մեդիա-կոնտենտի օգտագործման դադարեցում: Բաժանորդը պետք է հեռացնի տվյալ Մեդիա կոնտենտը:
2.5 Viva ընկերությունը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել «Apps Club» ծառայության տրամադրումը, եթե (ա) Բաժանորդը խախտել է սույն Պայմանների որևէ մի դրույթ, կամ (բ) Viva-ն ստիպված է նման քայլի գնալ՝ օրենքի պահանջներից ելնելով, կամ (գ) Viva ընկերությունը որոշում է կայացնում «Apps Club» ծառայության տրամադրման դադարեցման մասին:
2.6 Viva ընկերությունը իրավունք ունի հրաժարվել Կոնտենտ ծառայության տրամադրումից վերջինիս տրամադրման տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում:
2.7 Սույն Պայմաններն ընդունելով՝ Բաժանորդն ընդունում է, որ Օպերատորի կողմից սույն Պայմանների շրջանակներում կարող են կիրառվել Ծառայության ակտիվացման այլ (լրացուցիչ) եղանակներ (քայլեր)՝ Բաժանորդի անհատականացման նպատակով:
3. «Apps Club» ծառայության օգտագործում
3.1 Ծառայությանը հասանելիություն ստանալու նպատակով բաժանորդը պետք է մուտք գործի «Apps Club» ծառայության տրամադրման վեբ-կայք հետևյալ հասցեով՝ https://appsclub.viva.аm:
3.2 «Apps Club» ծառայության մուտքի և վերջինիս միջոցով Կոնտենտ ծառայության պատվերի համար անհրաժեշտ է առնվազն Android 2.3 տարբերակի օպերացիոն համակարգով բջջային սարքավորում Viva շարժական բջջային ցանցի տվյալների փոխանցման ակտիվացված ծառայությամբ: «Apps Club»-ի և վերջինիս կոնտենտի օգտագործումը ցանցից դուրս ռեժիմում սահմանափակվում է հավելվածի միայն 5 (հինգ) գործողությամբ: iOS օպերացիոն համակարգի տարբերակով գործող բջջային սարքերի համար ծառայությունը հասանելի է կոնտենտից առցանց ռեժիմով օգտվելու համար՝ Viva-ի բջջային շարժական էլեկտրակապի միջոցով տվյալների փոխանցման միացված ծառայությամբ՝ https://appsclub.viva.am հասցեով հասանելիությամբ:
Որոշ հավելվածներ կարող են ոչ լիարժեք համատեղվել iOS համակարգով գործող սարքերի հետ՝ կախված բրաուզերի/iOS համակարգի՝ տվյալ սարքում առկա համադրությունից
3.3 Android ՕՀ հիմքով սարքավորման միջոցով Կոնտենտ ծառայության պատվերի համար անհրաժեշտ է նախապես իրականացնել տարբեր աղբյուրներից ստացված հավելվածների կարգաբերում: Այդ նպատակով անհրաժեշտ է մուտք գործել Սարքավորման «Կարգավորումներ» մենյու, և կարգավորել տարբեր աղբյուրներից հավելվածների բեռնումը՝ ընտրելով «Անհայտ աղբյուրներ» կետը: Տվյալ կոնտենտի ներբեռնման և օգտագործման ծավալը սահմանափակված չէ, չկան սահմանափակումներ Հավելվածների քանակի համար, որը Բաժանորդին թույլատրվում է ներբեռնել : Միակ սահմանափակումը Բաժանորդի բջջային սարքավորման հիշողության ծավալն է:
3.4 Մեդիա կոնտենտին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է ակտիվացնել «Apps Club օրական», «Apps Club շաբաթական» կամ «Apps Club ամսական» ծառայությունը հետևյալ եղանակներից որևիցե մեկով՝
3.5 «Apps Club»-ից Մեդիա կոնտենտի ներբեռնման և տեղադրման համար Android օպերացիոն համակարգով գործող բջջային սարք ունեցող Բաժանորդին հարկավոր է՝
«Apps Club»-ից Մեդիա կոնտենտից օգտվելու համար iOS օպերացիոն համակարգով գործող բջջային սարք ունեցող Բաժանորդին հարկավոր է՝
3.6 Առաջին անգամ «Apps Club օրական», «Apps Club շաբաթական» կամ «Apps Club ամսական» ծառայությունն ակտիվացնելիս Բաժանորդներին տրամադրվում է փորձնական օգտագործման շրջան վերջինիս առաջին անգամ ակտիվացման պահից 1 (մեկ) օրացուցային օրվա ընթացքում:
3.7 «Apps Club օրական», «Apps Club շաբաթական» և «Apps Club ամսական» ծառայության համար փորձնական օգտագործման շրջանի ավարտից 1 (մեկ) օր առաջ՝ առաջին անգամ կոնտենտին բաժանորդագրության պայմանով Կոնտենտ ծառայության ակտիվացումից հետո, բաժանորդին կուղարկվի տեխնոլոգիական SMS հաղորդագրություն 1090 համարից ծառայության ավտոմատ երկարացման, վերջինիս արժեքի և բաժանորդագրության դադարեցման մասին տեղեկատվությամբ:
Եթե բաժանորդը չի ապաակտիվացրել ծառայությունը (կ.3.8), Բաժանորդի անձնական հաշվին «Apps Club օրական», «Apps Club շաբաթական» և «Apps Club ամսական» ծառայության վճարի համար բավարար միջոցների առկայության դեպքում, ծառայությունն ավտոմատ երկարացվում է նոր համարժեք ժամկետով, մինչև սույն կանոններով սահմանված ընթացակարգի համաձայն Բաժանորդի կողմից հրաժարվելը:
Կոնտենտին բաժանորդագրության կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է « Հաշիվ» էջում https://appsclub.viva.аm կայքում:
Եթե ծառայության երկարացման փորձի պահին Բաժանորդի անձնական հաշվին չկան բավարար միջոցներ «Apps Club օրական» , «Apps Club շաբաթական» և «Apps Club ամսական» ծառայության համար ամբողջական վճարի իրականացման համար, ծառայությունը չի ակտիվացվում/չի երկարացվում:
Կոնտենտին բաժանորդագրության պայմանով Կոնտենտ ծառայության երկարացման կրկնվող փորձերը կատարվում են օրական 2 (երկու) անգամ 7 (յոթ) օրացուցային օրվա ընթացքում: 7 (յոթ) օրացուցային օրվա ավարտից հետո, բաժանորդի անձնական հաշվին ծառայության արժեքի վճարման համար բավարար գումարի չափով դրամական միջոցների բացակայության դեպքում բաժանորդագրությունը կապաակտիվացվի: Այն վերականգնման համար անհրաժեշտ է կրկին իրականացնել ակտիվացում:
Վճարման համար բավարար դրամական միջոցների առկայության պարագայում ծառայության բաժանորդագրությունը կվերականգնվի , և դրամական միջոցները դուրս կգրվեն բաժանորդի հաշվից նախապես ընտրված բաժանորդագրության համաձայն:
Կոնտենտին բաժանորդագրության պայմանով Կոնտենտ ծառայության վճարման համար բավարար դրամական միջոցների առկայության պարագայում օգտատիրոջը կտրամադրվեն ակտիվ հղումներ տեղեկատվական համալիրում Մեդիա կոնտենտի ողջ ցանկի ներբեռնման համար կատարված վճարման համաձայն ժամկետով:
3.8 Բաժանորդագրության ապաակտիվացման դեպքում Տեղեկատվության համալիրից ներբեռնված Մեդիա կոնտենտին մուտքը արգելափակվում է: Մուտքը թարմացվում է բաժանորդագրության կրկնակի ակտիվացման պահից:
3.9 Կոնտենտ ծառայությունների ապաակտիվացումը հնարավոր է ՝
3.10 Բաժանորդը պարտավորվում է օգտագործել «Apps Club»-ը միայն (ա) Պայմաններով, (բ) գործող օրենսդրությամբ թույլատրված նպատակներով:
3.11 Բաժանորդը պարտավորվում է օգտագործել «Apps Club»-ը միայն ՄՏՍ ընկերության կողմից տրամադրված ինտերֆեյսի միջոցով, մասնավորապես չի թույլատրվում «Apps Club» մուտքի համար օգտագործել ավտոմատացված միջոցներ (ներառյալ՝ սցենարներ, սկաներներ և նման տեխնոլոգիաներ):
3.12 Բաժանորդը պարտավորվում է չձեռնարկել գործողություններ, որոնք կարող են խախտել կամ կասեցնել «Apps Club»-ի (ինչպես նաև Viva-ին սպասարկող սերվերների և ցանցերի) աշխատանքը, զերծ մնալ «Apps Club»-ի միջոցով տարածվող Մեդիա կոնտենտի օգտագործումից Viva ընկերության կամ երրորդ անձանց կողմից կառավարվող սերվերների, ցանցերի կամ վեբ-կայքերի աշխատանքի խափանման կամ կասեցման նպատակներով:
3.13 Բաժանորդը պարտավորվում է չվերարտադրել, չպատճենել, չվաճառել, չփոխանակել կամ չվերավաճառել «Apps Club»-ի բովանդակությունը, բացառությամբ Viva ընկերության հետ առանձին համաձայնագրով սահմանված այլ դեպքերի:
3.14 Բաժանորդը պատասխանատվություն է կրում (զերծ պահելով Viva ընկերությանը բաժանորդի կամ որևէ երրորդ կողմի նկատմամբ պատասխանատվությունից) «Apps Club» և ցանկացած Մեդիա կոնտենտի օգտագործման, Պայմաններով նախատեսված պարտավորությունների խախտման, ինչպես նաև այդ խախտումների հետևանքների համար (այդ թվում` բոլոր կորուստների կամ վնասների համար, որոնք կարող է կրել Viva-ը կամ երրորդ կողմը):
3.15 Բաժանորդն ընդունում է, որ Viva ընկերությունը և/կամ երրորդ կողմն ունեն «Apps Club»-ի միջոցով տարածվող Մեդիա կոնտենտի ողջ սեփականության և գույքի իրավունքները, ներառյալ՝ Մեդիա կոնտենտի նկատմամբ մտավոր սեփականության բոլոր գործող իրավունքները: «Մտավոր սեփականության իրավունքները» արտոնագրային օրենքով, մտավոր սեփականության, առևտրային գաղտնիքների, ապրանքային նշանների, անբարեխիղճ մրցակցության մասին օրենքով սահմանված բոլոր իրավունքներն են, ինչպես նաև ողջ աշխարհում կիրառվող այլ գույքային իրավունքները: Բաժանորդը պարտավորվում է ինքնուրույն չձեռնարկել և չթույլատրել, որ այլ անձինք ձեռնարկեն (1) գործողություններ Մեդիա կոնտենտի աղբյուրի կոդը ստանալու նպատակով պատճենահանման, վաճառքի, լիցենզավորման, տարածման, փոխանցման, փոփոխման, հարմարեցման, թարգմանության, կրկնօրինակի ստեղծման, ապակազմավորման, վերակազմավորման, մասնատման կամ այլ գործողություններ, բացառությամբ թույլատրված գործողությունների, (2) անվտանգության կամ Մեդիա կոնտենտի ֆունկցիոնալ հնարավորություններով նախատեսված բովանդակության օգտագործման (ներառյալ թվային իրավունքների կառավարման ֆունկցիոնալությունը և հետագա փոփոխություններն արգելելը) կանոնները շրջանցելու և խախտելու գործողություններ (3) ցանկացած օրենքի կամ երրորդ անձանց իրավունքների խախտմամբ բովանդակությանը մուտքի, վերջինիս պատճենման, փոխանցման, վերակոդավորման կամ հեռարձակման համար Մեդիա կոնտենտի օգտագործման գործողություններ, կամ (4) Viva-ի կամ երրորդ կողմի` Մեդիա կոնտենտի մեջ ընդգրկված սեփականության իրավունքի և ապրանքային նշանների վերացման, շտկման գրանցումների կամ այլ սեփականության իրավունքի գրանցումների փոփոխման գործողություններ:
3.16 Viva ընկերությունը իրավունք է վերապահում (սակայն չի պարտավորվում) իրականացնել Մեդիա կոնտենտի նախնական վերահսկում, վերանայում, նշում, զտում, փոփոխում, մերժում կամ ջնջում «Apps Club »-ից: Բաժանորդը ընդունում է, որ «Apps Club»-ի օգտագործման ժամանակ կարող է հանդիպել այնպիսի Մեդիա կոնտենտի, որը կարող է թվալ վիրավորական, անպարկեշտ կամ անցանկալի, և որ կրում է «Apps Club»-ի օգտագործման ռիսկերը:
3.17 «Apps Club» ծառայության օգտագործման ժամանակ Բաժանորդը համաձայնում է ստանալ 1090 տեխնոլոգիական համարից ծառայության մասին նորություններով չտարիֆիկացվող տեղեկատվական հաղորդագրություններ:
4. Ծառայությունների վճարում
4.1 Կոնտենտին բաժանորդագրության պայմանով կոնտենտ ծառայությունների արժեքը որոշվում է Viva -ի կողմից մատուցվող կապի ծառայությունների համար սահմանված սակագների գնացուցակի, «Apps Club օրական» , «Apps Club շաբաթական» և «Apps Club ամսական» ծառայության համար կիրառվող զեղչերի համակարգի հիման վրա և ներկայացված է Apps Club հավելվածում:
4.2 «Apps Club օրական», «Apps Club շաբաթական» և «Apps Club ամսական» ծառայությունները առաջին անգամ ակտիվացնելու դեպքում Բաժանորդներին տրամադրվում է փորձնական օգտագործման շրջան վերջինիս առաջին անգամ ակտիվացման պահից 1 (մեկ) օրացուցային օրվա ընթացքում: Փորձնական օգտագործման շրջանի մասին տեղեկատվությունը, թե որ հասանելի կլինի https://appsclub.viva.аm կայքի « Հաշիվ» ներդիրում, իսկ 1090 համարին տեխնոլոգիական SMS հաղորդագրության ուղարկման միջոցով ծառայության ակտիվացման դեպքում բաժանորդին այդ տեղեկատվությունը կտրամադրվի տարիֆիկացման չենթարկվող տեղեկատվական SMS հաղորդագրության միջոցով:
4.3 Բաժանորդների համար, որոնք նախկինում օգտվել են ծառայությունից և ապաակտիվացրել են այն, կրկնակի ակտիվացման դեպքում փորձնական օգտագործման շրջան չի տրամադրվում, իսկ ծառայության օգտագործման վճարը, ինչպես նաև ծառայության ակտիվացման արժեքը գանձվում են միացման առաջին օրվանից:
4.4 Եթե մինչև «Apps Club օրական», «Apps Club շաբաթական» կամ «Apps Club ամսական» ծառայության համար փորձնական օգտագործման շրջանի վավերականության ժամկետի ավարտը, կոնտենտին բաժանորդագրության պայմանով Կոնտենտ ծառայությունն առաջին անգամ ակտիվացնելուց հետո, Բաժանորդը չի ապաակտիվացրել ծառայությունը (կետ 3.8), իսկ Բաժանորդի անձնական հաշվին առկա են բավարար դրամական միջոցներ «Apps Club օրական», «Apps Club շաբաթական» կամ «Apps Club ամսական» ծառայության վճարման համար, ծառայությունն ավտոմատ կերպով երկարաձգվում է նոր համարժեք ժամկետով:
4.5 «Apps Club օրական» , «Apps Club շաբաթական» կամ «Apps Club ամսական» ծառայությունների տարիֆիկացումն իրականացվում է ծառայության մատուցման առաջին օրվանից Բաժանորդի անձնական հաշվից դրամական միջոցների մեկանգամյա գանձման միջոցով: Բաժանորդի հեռախոսահամարի արգելափակման դեպքում (մասնակի, հարկադիր, կամավոր, «SIM-քարտի կորուստ» ) կոնտենտ ծառայության տրամադրումը և դրա հետ կապված միջոցների գանձում չի իրականացվում: Բաժանորդի հաշվին բավարար դրամական միջոցների բացակայության դեպքում Կոնտենտ ծառայության տրամադրում չի իրականացվում:
Եթե ծառայության երկարացման փորձի պահին Բաժանորդի անձնական հաշվին չկան բավարար միջոցներ «Apps Club օրական «Apps Club շաբաթական» կամ «Apps Club ամսական» ծառայության համար ամբողջական վճարի իրականացման համար, կոնտենտ ծառայության տրամադրումը և դրա հետ կապված դրամական միջոցների գանձում չի իրականացվում:
4.6 «Apps Club օրական» , «Apps Club շաբաթական» կամ «Apps Club ամսական» ծառայությունների տարիֆիկացումն իրականացվում է դրա երկարաձգումից հետո Բաժանորդի անձնական հաշվից դրամական միջոցների մեկանգամյա գանձման միջոցով: Բաժանորդի գծի արգելափակման դեպքում (մասնակի, հարկադիր, կամավոր, «SIM քարտի կորուստ») կոնտենտ ծառայության տրամադրում և դրա հետ կապված միջոցների գանձում չի իրականացվում: Դրամական միջոցների գանձումն իրականացվում է ծառայության ակտիվացման/ երկարաձգման պահին «Apps Club օրական» «Apps Club շաբաթական» կամ «Apps Club ամսական» ծառայության համար գործող սակագնի չափով:
4.7 Apps Club ծառայություն մուտք գործելիս տվյալների փոխանցման ժամանակ մուտքային/ ելքային բջջային ինտերնետ տրաֆիկը Viva-ի ռադիոծածկույթի գոտում սահմանվում է Բաժանորդի սակագնային պլանի համաձայն, եթե այլ պայմաններ նախատեսված չեն, կամ չեն գործում պրոմո ակցիաներ:
4.8 Ռոումինգում գտնվող բաժանորդների համար «Apps Club օրական», «Apps Club շաբաթական» կամ «Apps Club ամսական» ծառայության տարիֆիկացումն իրականացվում է Viva-ի ծառայությունների համար սահմանված սակագների գործող ցանկի համաձայն: Մուտքային/ ելքային ինտերնետ տրաֆիկի տարիֆիկացումը բաժանորդների տվյալ կատեգորիայի համար իրականացվում է միջազգային ինտերնետ ռոումինգի ծառայության սակագնի համաձայն՝ համապատասխան Viva-ի միջազգային ռոումինգի ծառայությունների սակագների գործող ցանկին:
5. Ավտոմատ թարմացումներ
5.1 Viva-ի բջջային հավելվածների և https://appsclub.viva.аm հղման միջոցով ներկայացված Մեդիա կոնտենտը , որը Բաժանորդը տեղադրում է սեփական սարքավորման վրա, կարող է պարբերաբար կապվել Viva-ի կամ գործընկեր ընկերությունների ծառայությունների հետ՝ Մեդիա կոնտենտի թարմացումների ստուգման նպատակով, այդ թվում՝ սխալների ուղղման, նոր ֆունկցիաների, բացակայող ակտիվացվող մոդուլների և նոր տարբերակների ( այսուհետ միասին՝ « Թարմացումներ» ) ապահովման նպատակով: Մեդիա կոնտենտի թարմացումների ստացման պայմանները սահմանվում են Գործընկերների կողմից, և Viva ընկերությունը պատասխանատվություն չի կրում Բաժանորդներին թարմացումներ ստանալու պայմանների մասին տեղեկացնելու համար: Նման Մեդիա կոնտենտ տեղադրելով՝ Բաժանորդը համաձայնում է ստանալ նշված ավտոմատ կերպով հարցվող և ստացվող թարմացումները:
5.2 Մեդիա կոնտենտի թարմացման ժամանակ մուտքային/ելքային ինտերնետ տրաֆիկի տարիֆիկացումը «Apps Club »-բջջային հավելվածի ծառայություններին և https://appsclub.viva.аm հղման միջոցով ծառայություններին, իրականացվում է Բաժանորդի սակագնային պլանի համաձայն:
6. Պատասխանատվության սահմանափակում
6.1 Բաժանորդն ընդունում և համաձայնում է, որ անձամբ կրում է «Apps Club»-ի, և դրա միջոցով ներբեռնված կամ ստացված Մեդիա կոնտենտի օգտագործման ռիսկը, և որ Մեդիա կոնտենտը տրամադրվում է «այնպես, ինչպես կա» և «եթե առկա է» սկզբունքներով: Viva ընկերությունը, տրամադրելով Մեդիա կոնտենտին մուտքի ծառայություններ, պատասխանատվություն չի կրում դրա առկայության, բովանդակության և ֆունկցիոնալության համար:
6.2 Բաժանորդը համաձայնում է օգտվել «Apps Club »-ից և «Apps Club» ծառայության օգտագործման արդյունքում ներբեռնված կամ այլ կերպ ձեռք բերված Մեդիա կոնտենտից սեփական հայեցողությամբ և անձամբ կրելով ռիսկերը, և Viva ընկերությունը պատասխանատվություն չի կրում Բաժանորդի բջջային կամ այլ սարքավորմանը հասցված վնասի, կամ նման օգտագործման արդյունքում տվյալների կորստի համար:
6.3 Գործող օրենսդրությամբ թույլատրվող առավելագույն չափով Viva ընկերությունը զերծ է մնում երաշխիքներ և բացահայտ կամ ենթադրվող պայմաններ ապահովելուց, ներառյալ, բայց չսահմանափակվելով , իրացվելիության , որոշակի նպատակների համար պիտանիության և մտավոր սեփականության իրավունքների չխախտման երաշխիքներով և պայմաններով, «Apps Club»-ի միջոցով ներբեռնված կամ այլապես ստացված ցանկացած Մեդիա կոնտենտի առնչությամբ: Բաժանորդն ընդունում է սույն պայմանը և անվերապահորեն համաձայնում է դրա հետ:
6.4 Բաժանորդն ընդունում և համաձայնում է, որ Viva ընկերությունը պատասխանատվություն չի կրում վերջինիս հանդեպ (ներառյալ պայմանագրային պարտավորությունների շրջանակներում) Բաժանորդի կրած ուղղակի, անուղղակի, պատահական, դիտավորյալ, միջնորդավորված կամ տուգանքի ենթակա վնասների համար, որը կարող է կրել «Apps Club»-ը կամ վերջինիս միջոցով ներբեռնված Մեդիա կոնտենտն օգտագործելիս, ներառյալ՝ տվյալների կորստի համար՝ անկախ նրանից, թե Viva-ն ունեցել է նման վնասների հնարավորության մասին որևէ ենթադրություն, թե ոչ:
7. Ընդհանուր իրավական պայմաններ
7.1 Սույն պայմանները հանդիսանում են լիակատար իրավաբանական համաձայնագիր Բաժանորդի և Viva ընկերության միջև և կարգավորում են « Viva-ի բջջային հավելվածների ՝ Բաժանորդի կողմից օգտագործումը:
7.2 Viva-ն իրավասու է ծանուցել սույն Պայմանների դադարեցման կամ փոփոխման մասին` https://appsclub.viva.аm կամ https://viva.am հասցեում համապատասխան տեղեկատվության տեղադրման միջոցով: Պայմանները համարվում են չեղարկված կամ փոփոխված ծանուցման մեջ նշված պահից:
7.3 Բաժանորդն ընդունում է, որ եթե Viva-ը չի իրականացնում և չի կիրառում սույն Պայմաններով (կամ ցանկացած գործող օրենքով) իրեն վերապահվող օրինական իրավունքները կամ իրավական պաշտպանության միջոցները, այն չի համարվում Viva ընկերության կողմից իր իրավունքներից հրաժարում, և տվյալ իրավունքները և իրավական պաշտպանության միջոցները վերապահվում են Viva ընկերությանը:
7.4 Եթե այս հարցի վերաբերյալ որոշման իրավունք ունեցող դատարանը սահմանի, որ սույն Պայմանների որևէ դրույթ անվավեր է, ապա այդ դրույթը հանվում է սույն Պայմաններից՝ չսահմանափակելով սույն Պայմանների մնացած դրույթները: Սույն Պայմանների մնացած դրույթները մնում են վավեր և կրում են իրավաբանական ուժ:
7.5 Ոչ Բաժանորդը, ոչ էլ Viva ընկերությունը չեն կարող փոխանցել կամ զիջել սույն Պայմաններով նախատեսված իրավունքները`առանց մյուս կողմի նախնական գրավոր համաձայնության: Ոչ Բաժանորդը, ոչ էլ Viva ընկերությունը չեն կարող փոխանցել սույն Պայմաններով նախատեսված պատասխանատվությունը կամ պարտավորությունները`առանց մյուս կողմի նախնական գրավոր համաձայնությա ն:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: