«Մեր գործընկեր 2» սակագնային պլանը ստեղծված է Վիվա-ՄՏՍ-ի գործընկեր՝ միկրո և փոքր ձեռնարկություն հանդիսացող կորպորատիվ բաժանորդների համար:
Քարտի տրամադրման պայմաններ
Միացման վճար - 0 դրամ
Ամսավճար - 500 դրամ
Երաշխիքային կանխավճար – 0 դրամ
Տեղական զանգեր | դրամ/րոպե | |
---|---|---|
Խմբի ներսում | 0 | |
Դեպի Վիվա-ՄՏՍ ցանց | 15 | |
Դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր | 25 | |
Դեպի ՀՀ քաղաքային ցանցեր | 25 | |
SMS | դրամ/SMS | |
Դեպի Վիվա-ՄՏՍ-ի ցանց | 5 | |
Այլ ուղղութուններով | 20 | |
Ինտերնետ* | դրամ/ՄԲ | |
Բոլոր կայքերը | 20 |
Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
* Ցանկության դեպքում կարելի է նաև ակտիվացնել ինտերնետ-փաթեթներ, որոնք առավել մեծ ծավալի տվյալներ ուղարկելու և ստանալու դեպքում տրամադրում են ինտերնետի առավել մատչելի սակագներ:
Միջազգային զանգերի սակագներ
Հատուկ առաջարկներ
Առաջարկ 1
«Մեր գործընկեր 2» սակագնային պլանի հաճախորդները կարող են բաժանորդագրվել ներառված խոսելաժամանակի փաթեթին, որը տրամադրում է ամսական 1000 ներցանցային րոպե և 100 րոպե` դեպի ՀՀ այլ ցանցեր: Ներառված խոսելաժամանակից օգտվելու վճարն է 3000 դրամ/ամիս, որն ավելանում է սակագնային պլանի ամսավճարին: Ի դեպ միևնույն խմբի շրջանակներում բաժանորդներից յուրաքանչյուրն ինքն է իր համար որոշում` բաժանորդագրվել խոսելաժամանակի փաթեթի, թե ոչ: Օգտագործած ներառված խոսելաժամանակը կարելի է ստուգել` ուղարկելով *316# հրահանգը: Օգտագործած ծառայությունների արժեքը կարելի է ստուգել՝ զանգահարելով 111 և հետևելով ձայնային հրահանգներին:
Կորպորատիվ հաճախորդներին ներկայացվող պահանջներին համապատասխանելու դեպքում** «Մեր գործընկեր 2» սակագնային պլանի բաժանորդները նաև կարող են ընտրել «Տարիֆ+» սակագնային պլանի շրջանակներում առաջարկվող տարբերակներից մեկը, որոնց հետ տրամադրվում է սմարթֆոն, ինչպես նաև՝ ձայնային և տվյալների փոխանցման ներառված ծառայությունների փաթեթ:
Տարբերակներ | Փաթեթ*** |
---|---|
11,500 դրամ | Սմարթֆոն + 7500 րոպե ներցանցային րոպե 250 րոպե դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 250 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր 5000 ՄԲ ինտերնետ |
19,500 դրամ | Սմարթֆոն |
** Կորպորատիվ հաճախորդներին ներկայացվող պահանջները ենթադրում են հաճախորդի տվյալների վարկային գնահատման՝ կորպորատիվ հաճախորդի վարկային ռիսկի գնահատման գործընթաց: Բաժանորդից պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող է տարբերվել:
*** Բաժանորդագրության պարտադիր ժամանակահատվածը կազմում է 36 ամիս: Եթե պայմանագիրը կասեցվում է նախքան պարտադիր ժամանակահատվածի ավարտը, ապա բաժանորդը պարտավոր է վճարել հեռախոսի ամբողջ արժեքի մնացորդը: Այն հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի՝
արժեքի մնացորդ = հեռախոսի ամբողջական արժեք – կանխավճար - (բաժանորդագրության պարտադիր ժամանակահատված - բաժանորդագրության ամիսների թիվ) x հեռախոսի արժեքի՝ սակագնային պլանից ներառված մասը:
Այլ պայմաններ
•Սեփականատիրոջ փոփոխություն - 500 դրամ
•Համարի փոփոխություն - 800 դրամ
•Ժամանակավոր կասեցում` ըստ պահանջի (առավելագույնը` 1 տարի) - 800 դրամ/ամիս
•Ամսավճար միայն մուտքային զանգերի համար - 700 դրամ/ամիս
Ծանոթություն
•Տվյալ ամսվա համար տրամադրված ներառված խոսելաժամանակն ամբողջությամբ չսպառելու դեպքում, այն չի փոխանցվում հաջորդ ամիս:
•Ներառված խոսելաժամանակը հնարավոր չէ օգտագործել պրեմիում/կարճ համարներով զանգահարելիս, ինչպես նաև ռոումինգում:
•Բոլոր գները ներառում են ԱԱՀ:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: