Այս ծառայության միջոցով «ՄՏՍ կոնեկտ» սակագնային պլանների, ինչպես նաև 4G երթուղիչի հիման վրա գործող փաթեթների բաժանորդները կարող են ապահովել իրենց համակարգչի համալիր պաշտպանությունը` անվճար օգտվելով աշխարհում լավագույններից մեկը համարվող` հանրահայտ Dr.Web հակավիրուսային ծրագրից: Բացի այդ Viva-ի ցանկացած բաժանորդ այս կերպ կարող է ապահովել իր սմարթֆոնի պաշտպանությունը:
Համակարգչի պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է.
1.Ներբեռնել Dr.Web հակավիրուսային ծրագիրը. ներբեռնելու համար Windows օպերացիոն համակարգի 64 բիթ տարբերակի դեպքում սեղմեք այստեղ, 32 բիթ տարբերակի դեպքում` այստեղ, իսկ թույլ հզորությամբ համակարգիչների դեպքում` այստեղ:
2.Ստանալ անվճար ակտիվացման կոդ` ուղարկելով ANTIVIRUS բառը 2060 կարճ համարին:
3.Տեղադրել ծրագիրը համակարգչում` համապատասխան դաշտում մուտքագրելով տրամադրված ակտիվացման կոդը:
Իսկ սմարթֆոնը Dr.Web ծրագրի միջոցով պաշտպանելու համար անհրաժեշտ է.
1.Ներբեռնել ծրագիրը Viva-ի բջջային պորտալից (wap.vivacell.am):
2.Ստանալ անվճար ակտիվացման կոդ` ուղարկելով ANTIVIRUS բառը 2050 կարճ համարին:
3.Տեղադրել ծրագիրը սմարթֆոնում` համապատասխան դաշտում մուտքագրելով տրամադրված ակտիվացման կոդը:
Ծանոթություն
• Յուրաքանչյուր համարից կարելի է ստանալ միայն մեկ անվճար ակտիվացման կոդ:
•Համակարգչային տարբերակի դեպքում ակտիվացման կոդը վավեր է 6 ամիս, իսկ սմարթֆոնների համար` 12 ամիս:
•Անվճար ակտիվացման կոդ հնարավոր չէ ստանալ քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: