Խթանե՛ք Ձեր ընկերության արտադրանքի կամ ծառայությունների վաճառքները՝ հաղորդակցվելով Ձեր հաճախորդների հետ:
Եթե Դուք իրավաբանական անձ եք և Ձեր գործունեության կարևոր բաղադրիչներից է հաղորդագրությունների միջոցով հաճախորդների հետ անմիջական կապ հաստատելը, ապա «Բիզնես Հաբ» ծառայությունը Ձեզ համար է։ Այն արդյունավետ հարթակ է Ձեր արտադրանքը կամ ծառայությունը խթանելու համար:
Ծառայությունը կարող եք ակտիվացնել https://businesshub.viva.am.վեբ-կայքի միջոցով։
Առավելությունները
1․ Ձեր՝ Viva-ի բաժանորդ հաճախորդների հետ ՝հաղորդագրությունների միջոցով անմիջական կապ՝ հարմարավետ ինտերֆեյսից
2․ Ծառայության առցանց ակտիվացում՝ առանց Viva-ի սպասարկման կենտրոն այցելելու
3․ Հաճախորդների միավորում տարբեր թիրախային խմբերում՝ նրանց կոնտակտային տվյալների հավաքագրմամբ,
4․ Գովազդային և գործարքային SMS-հաղորդագրությունների ուղարկման պլանավորում՝ ըստ ժամանակացույցի
5․ Իրականացված արշավների վերաբերյալ մանրամասն հաշվետվությունների ստացում
6․ Հաճախորդների շուրջօրյա աջակցության կենտրոն
Ծառայության սակագին
Գովազդային | Գործարքային |
10.5 դրամ/SMS |
Ներառում է ԱԱՀ
Ծառայությունն ակտիվացնելու համար այցելեք https://businesshub.viva.am կայքէջ:
Ապաակտիվացնելու համար https://businesshub.viva.amծառայության Ձեր էջում ընտրեք «Ապաակտիվացում» ենթաընտրացանկը և կատարեք համապատասխան քայլերը:
Ծանոթություններ
Հարցերի դեպքում զանգահարել 080003000 թեժ գծին (անվճար է ՀՀ բջջային բոլոր օպերատորների բաժանորդների համար) կամ գրել support.businesshub@viva.am:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: