Երբ Հաճախորդը կարծում է, որ տեղի է ունեցել Ծառայության խափանում, ապա վերջինս պետք է սույն կարգով սահմանված կարգով բացի «Խափանման հայտ»՝ զանգելով Օպերատորի կողմից նշված «Հաճախորդի աջակցման» համարին` +37460610000: Հաճախորդի նույնականացմանը կարող է հետևել համապատասխան էլեկտրոնային նամակը հետևյալ հասցեով` fn-support@viva.am:
Օպերատորի` Հաճախորդների աջակցման ծառայությունը հասանելի է Պատվիրատուին շաբաթական 7 (յոթ) օր, օրական 24 (քսանչորս) ժամ:
«Խափանման հայտի» նախաձեռնությունը պետք է իրականացվի բացառապես Հաճախորդին կամ վերջինիս կողմից պատշաճ կերպով լիազորված անձին: Օպերատորի հաճախորդների աջակցման մասնագետը պետք է բացի «Խափանման հայտ»: Օպերատորի պահանջով Հաճախորդը պարտավոր է Օպերատորի՝ fn-support@viva.am էլեկտրոնային հասցեին ուղարկել խափանման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն:
«Խափանման հայտը» բացելուց անմիջապես հետո Օպերատորի համապատասխան ստորաբաժանումը պետք է նախաձեռնի ստուգում և խափանման մեկուսացմանն ուղղված գործողություններ՝ խափանման աղբյուրը և լրջությունը որոշելու համար:
Եթե պարզվի, որ տեղի ունեցած խափանումը հանգեցրել է Ծառայության ընդհատման, սահմանափակման կամ այլ խնդիրների Օպերատորի մեղքով, վերջինս կստանձնի խափանման վերացման պարտականությունը: Խափանումը կհամարվի ավարտված, երբ Ծառայության մատուցումը ամբողջովին վերականգնվի:
Այն դեպքում, երբ խափանումը տեղի է ունեցել Օպերատորից անկախ հանգամանքների պատճառով կամ Հաճախորդի մեղքով, ապա խափանման վերականգնումն իրականացվում է Օպերատորի կողմից Հաճախորդի հաշվին:
Խափանման վերացումից անմիջապես հետո Օպերատորի հաճախորդի աջակցման մասնագետը պետք է զանգահարի Հաճախորդի կողմից նշված համարին և վերահաստատի խափանման ավարտը, խափանման տևողությունը և Պատվիրատուի հաստատումը ստանալուց հետո՝ փակի համապատասխան «Խափանման հայտ»-ը:
Օպերատորն իրավունք ունի իր հայեցողությամբ խափանման կարգավորման, դրա սկզբի և ավարտի ժամկետների վերաբերյալ տեղեկությունը Հաճախորդին հայտնել նաև էլեկտրոնային նամակով: Այս պարագայում, Հաճախորդը պետք է հաստատի խափանման հայտի փակումը՝ ուղարկելով համապատասխան էլեկտրոնային նամակ fn-support@viva.am հասցեին:
Խափանման տևողությունը կհաշվարկվի սկսած Հաճախորդի կողմից «Խափանման հայտի» նախաձեռնման զանգի պահից մինչև խափանման վերացման պահը:
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: