Տվյալների անխափան պաշտպանության և անվտանգության բարձր աստիճան առաջարկող մեր փաթեթները կարող են բավարարել Ձեր բիզնեսի ցանկացած կարիք:
Տվյալների կորստի կանխում։ Սարքավորումների խափանումները, կիբերհարձակումները կամ մարդու կողմից թույլ տրված սխալները կարող են հանգեցնել տվյալների կորստի։ Veeam -ը երաշխավորում է Ձեր տվյալների մշտական պահուստավորվածությունն ու վերականգնելիությունը։
Բիզնեսի շարունակականություն։ Խափանումները կարող են խաթարել Ձեր գործունեությունը՝ պատճառելով ֆինանսական կորուստներ։ Veeam -ի շնորհիվ տվյալների արագ վերականգնմամբ Դուք կարող եք նվազագույնի հասցնել այդ ժամանակահատվածը և արագ վերադառնալ Ձեր աշխատանքին։
Կանոնակարգային համապատասխանություն։ Շատ ոլորտներում տվյալների խիստ պահպանությունն ու պահուստավորումն անհրաժեշտություն են։ Veeam -ը բավարարում է այս պահանջները իր պահուստային պատճենման անվտանգ և հուսալի լուծումների շնորհիվ։
Մասշտաբայնություն։ Ձեր բիզնեսի աճին զուգընթաց մեծանում են նաև Ձեր տվյալները։ Veeam -ը տրամադրում է պահեստավորման մասշտաբային տարբերակներ՝ ավելացող կարիքները բավարարելու համար։
Հանգստություն։ Անհանգստանալու կարիք չկա, քանի որ Ձեր տվյալները պաշտպանված են ոլորտի առաջատար տեխնոլոգիաներով և անվտանգության միջոցներով։
Միասնական պահուստային պատճենում։ Viva-ի ամպային տիրույթում տեղակայված բոլոր վիրտուալ սերվերների համար կենտրոնացված պահուստային պատճենում՝ թարմացման ճկուն տարբերակներով։
Պահուստային պատճենման ժամանակացույց․ ամենօրյա լրացուցիչ պատճենում (միայն թարմացված տվյալները) և շաբաթական ամբողջական պահուստային պատճենում։
Պահպանման քաղաքականություն։ Պահուստային պատճենման արխիվները պահպանվում են 14 օր։
Երաշխավորված վերականգնում։ Տվյալների կորստի կամ պատահարների դեպքում դրանց երաշխավորված վերականգնում մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Ֆիքսված սակագին։ Ոչ մի թաքնված վճարներ, կանխատեսելի գներ։
Անվտանգության բարձր մակարդակ։ Պաշտպանեք Ձեր տվյալները կոդավորման և անվտանգության ժամանակակից միջոցներով։
Օգտագործողի համար հարմարավետ կառավարում։ Պարզեցված միջերես (ինտերֆեյս)՝ պահուստային պատճենման և տվյալների վերականգնման կառավարման համար։
Ինքնուրույն կառավարում։ Ամբողջական վերահսկողություն պահուստային պատճենման և տվյալների վերականգնման գործընթացների նկատմամբ։
6 500 ՀՀ դրամ
500 ԳԲ
իդեալական է
փոքր բիզնեսների կամ փոքր ծավալի տվյալների կարիք ունեցող նախագծերի համար
12 000 ՀՀ դրամ
1000 ԳԲ
իդեալական է
մեծամասշտաբ տվյալների պաշտպանության կարիք ունեցող ձեռնարկությունների համար
50 000 ՀՀ դրամ
5000 ԳԲ
իդեալական է
մեծամասշտաբ տվյալների պաշտպանության կարիք ունեցող ձեռնարկությունների համար
90 000 ՀՀ դրամ
10000 ԳԲ
իդեալական է
հսկայածավալ տվյալներով աշխատող ընկերությունների համար
Նաև կարող եք զանգահարել մեզ 111 և 093 297111 հեռախոսահամարներով:
Ֆիքսված ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով: